Ես «օրենքով գող եմ». Ինչպե՞ս են իրավապահները ձերբակալել ժորիկ Թբիլիսկուն (տեսանյութ)

Ես «օրենքով գող եմ». Ինչպե՞ս են իրավապահները ձերբակալել ժորիկ Թբիլիսկուն (տեսանյութ)

Կրասնոդարում ձերբակալվել է քրեական հեղինակություն Գեորգի Մանուկյանը` Չինկան կամ Ժորիկ Թբիլիսկին:

Նրան ձերբակալել են հանցավոր խմբավորում ստեղծելու և Կրասնոդարի մի  բնակչից 1 միլիոն ռուբլի շորթելու կասկածանքով։ Օպերատիվ տվյալներով ձերբակալված Մանուկյանի և 3 նրա ենթադրյալ գործակիցների մոտից իրավապահներն առգրավել են հրազեն և բջջային հեռախոսներ։ Չնայած հարուցվել է քրեական գործ, բայց Մանուկյանը չի ընդունել իր մեղքը: Հաշվի առնելով Մանուկյանի՝ հանցագործ աշխարհում զբաղեցրած դիրքը, Կրասնոդարի շրջանային դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը:

Գեորգի Մանուկյանը ծնվել է 1964 թ-ին՝ Թբիլիսիում: Բնակվել է Կրասնոդարում, որտեղ էլ 28 տարեկանում Դեդ Հասանն (Ասլան Ուսոյան) ու Վոլչոկը (Վլադիմիր Վոլկով) «թագադրել են» նրան: Դրանից հետո Արմեն Կանևսկոյը՝ Արմեն Հարությունյանը զրկել է նրան «օրենքով գողի» տիտղոսից: 1999-ին, սակայն, Դեդ Հասանը վերականգնել է սանիկի տիտղոսը:


Կարդացեք նաև․


Ըստ primecrime.ru-ի, Չինկան, չունենալով նշանակալի անձնական հեղինակություն, մշտապես ընկալվել է որպես Դեդ Հասանի կողմնակից՝ օգտվելով նրա ամեն տեսակ հովանավորությունից: Ժորիկը Կրասնոդար էր  տեղափոխվել, որպեսզի Ռուսաստանի այդ տարածաշրջանում ուժեղացնի և ամրապնդի Դեդ Հասանի դիրքերը, որպես նրա կողմից «կնքված» մարդ:

Владимирский централ-ից նա ազատ էր  արձակվել 2013-ին:  2010թ-ին Նովոռոսիյսկի դատարանը նրան դատապարտել էր  մեծ քանակությամբ թմրանյութեր պահելու համար:

PRIMECRIME

Գրել կարծիք