«Պրոկոֆևի կազուսը» կամ մեծն երգահանի երկու այրիները

«Պրոկոֆևի կազուսը» կամ մեծն երգահանի երկու այրիները

Կյանքը երկու կանանց միջև. պատմում ենք Սերգեյ Պրոկոֆևի սիրո ու ընտանիքի մասին:

Երգահան Սերգեյ Սերգեի Պրոկոֆևը մահացել է 1953 թվականի մարտի 5-ին, ազգերի առաջնորդ Ստալինի հետ նույն օրը: Վերջինիս մահը խավարեց երաժշտի մահը: Այն մարդիկ, ովքեր ցանկանում էին հրաժեշտ տալ Պրոկոֆևին, գալիս էին Երաժիշտների տուն քաղաքացիական հոգեհանգստի սենյակային ծաղիկներով, մնացած ծաղիկներն այդ օրը Մոսկվայում «հասնում էին» Ստալինին: Երաժշտի դագաղի մոտ կանգնել էր իր այրին՝ խոնարհ և տխուր Միրա Մենդելսոնը: Եվ քչերը գիտեին, որ նույն ժամանակ իր մյուս այրին՝ բանտարկյալ Լինա Լյուբերան, Աբեզ ավանում է: Նա չէր էլ պատկերացնում, որ չկա այլևս այն մարդը, ում նա սիրում էր ամենից շատ աշխարհում:

Անուն, որը մոռացել են

Կառոլինա Կոդինա

Կարոլինա Կոդինա-Լյուբերա…Այս անունը երկար ժամանակ չէին հիշում, այն չկար Պրոկոֆևի և ոչ մի կենսագրության մեջ: Եվ այն պատճառով, որ Ստալինյան վեցակիր պրեմիայի սեփականատեր, ամենահռչակավոր երգահաններից մեկին վայել չէր ունենալ օտարերկրացի կին: Բայց հենց այս նուրբ իսպանուհու հետ, որի երակներում հոսում էր «թշնամական» ֆրանսիական, լեհական և կատալոնական արյուն, Սերգեյ Պրոկոֆևը ապրել է 20 երջանիկ տարիներ: Այս կնոջը սկզբում դաժանորեն ջնջեցին երգահանի կյանքից, հետո նաև նրա մասին հիշողություններից: Երգահանի կենսագրության մեջ տեղ մնաց միայն Միրա Մենդելսոնի համար, որը բոլոր «չափանիշներով» համապատասխանում էր նրան: Միրան «հին բոլշևիկ» Աբրահամ Մենդելսոնի դուստրն էր, գրականության ինստիտուտի կոմերիտուհի և շրջանավարտ, ասում էին նաև Լազարյա Կագանովիչի զարմուհին…

Լինա և Սերգեյ

Կարոլինան մեծացել է երաժշտական ընտանիքում: Նրա հայրը՝ իսպանացի Խուան Կոդինան և մայրը՝ լեհ Օլգա Նեմիսսկայան երգիչներ էին: Իսպանիայից նրանք տեղափոխվել են Նյու Յորք, իսկ 1918 թվականին Քարնեգի Հոլում երաժշտական հաղորդման մեխը հենց Պրոկոֆևն էր: Պրոկոֆևի կատարման ձևը հիացրեց Օլգա Նեմիսկայային,և նա ստիպեց աղջկան, որը այդ ժամանակ սկսնակ երգչուհի էր, համերգից հետո ծանոթանալ Պրոկոֆևի հետ: Լինային դուր չեկան ո՛չ երաժշտությունը, ո՛չ էլ  27-ամյա ռուս երգահանը:

Այդ ժամանակ Լինան 21 տարեկան էր, նա զարմանալիորեն նման էր համր կինոյի աստղ Թերեզա Բրուքսին, հիանալի գիտեր իր արժեքը, իսկ տղամարդիկ պարզապես չէին կարողանում անտարբեր անցնել: Նա ոչ միայն լավ երգում էր, այլև գիտեր հինգ օտար լեզու: Եվ ներկայանալ Պրոկոֆևի առաջ որպես զմայլված երկրպագուհի, նա բացարձակ չէր ցանկանում: Լինան հույս ուներ, որ աննկատ կմնա մնացած օրիորդների մեջ, բայց Պրոկոֆևը միանգամից ամբոխի միջից նկատեց գեղեցիկ սևահեր աղջկան և հրավիրեց նրան մտնել ներս: Հենս այսպես էլ ամեն ինչ սկսվեց: Հետագայում իր օրագրում նա գրել է. «Լինան ապշեցրել է ինձ իր կենդանությամբ, սև աչքերի փայլով և ինչ-որ պատանեկան տագնապով: Մի խոսքով, նա իրենից ներկայացնում էր միջերկրական գեղեցկության այն տեսակը, որը միշտ գերել է ինձ»:

Թռչնակ

Սերգեյը և Լինան

Անցավ շատ քիչ ժամանակ, և Սերգեյն ու Լինան միասին էին գրեթե միշտ: Պրոկոֆևը Կարոլինային անվանում էր «Թռչնակ» և գրել է նրա համար երգերի շարք: Նրանք միասին շրջագայել են՝ ռուս դաշնակահար և երգահան Պրոկոֆևը և իսպանուհի մեցցո-սոպրանո Լյուբերան (որպես բեմական կեղծանուն նա վերցրել էր մորական տատիկի ազգանունը): Կարոլինան արագ սովորեց ռուսերեն: Շրջագայությունների ժամանակ զույգն ամուսնացավ: Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ 1923 թվականի սեպտեմբերի 20-ին բավարական քաղաք Էթալում: 1924 թվականի փետրվարին իրենց ընտանիքում հայտնվեց փոքրիկ Սվյատոսլավը: Իսկ 4 տարի անց երկրորդ որդին՝ Օլեգը:

Փխրուն Լինան տարիների ընթացքում միայն գեղեցկանում էր: Նրան Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի և Միլանի երաժշտական սրահներում համարում էին էլեգանտության խորհրդանիշ: Նրա ոճը բարձր են գնահատել Դյագիլևը, Պիկասոն և Մատիսը, Բալմոնտը նվիրել է նրան բանաստեղծություններ, Ռախմանինովն ու Ստրավինսկին՝ Պրոկոֆևի երաժշտական հակառակորդները, հարգում էին նրան: Նաև Լինային հաջողվում էր համատեղել երեք, թվում է՝ անհամատեղելի դերեր՝ անվանի տիկին, երգչուհի և երգահանի կին:

Պրոկոֆևների ընտանիքը

Կարոլինան հոգ էր տանում Պրոկոֆևի ապրելակերպի մասին, կազմակերպում էր շրջագայություններ, տեղափոխություններ, բանակցություններ էր վարում, տարբեր լեզուներով թարգմանություններ էր անում: Եվ ամեն ինչ նրա մոտ ստացվում էր էլեգանտ, զվարթ և գեղեցիկ: Ամուսնուն աջակցում էր միշտ և ամեն ինչում: Երբ Պրոկոֆևը ցանկանում էր ձգձգված 18 տարիների շրջագայություններից վերադառնալ ԽՍՀՄ, Թռչնակը վերջակետ դրեց նրա տանջանքներին : Քանի որ ԽՍՀՄ-ում Պրոկոֆևին խոստացել էին ստեղծագործելու հնարավորություն տալ, որովհետև Արևմուտքում նա ստիպված էր, ինչպես Ստրավինսկին և Ռախմանինովը  զբաղվել կատարողական գործունեությամբ, որ պահպաներ գոյությունը: Լինան պաշտում էր ամուսնուն և հասկանում, որ նրա համար առաջին տեղում արվեստն է, նշանակում է՝ տարբերակ չկա, պետք է տեղափոխվել:

Տեղափոխություն ԽՍՀՄ

1936 թվականին Պրոկոֆևի ընտանիքը վերադարձավ Խորհրդային միություն: Երեխաները սովորում էին անգլո-ամերիկյան դպրոցում: Լինան Միությունում էլ էր ուշադրության կենտրոնում.նա փայլում էր դեսպանատների ընդունելությունների ժամանակ: Պրոկոֆևին և իրոք թույլ տվեցին ստեղծագործել, բայց բավականին արագ պարզեցրին, թե իրականում ինչպես պետք է ստեղծագործի խորհրդային երգահանը: «Ռոմեո և Ջուլիետ»-ին զուգահեռ նա գրում է ուկրաինական ագարակի մասին օպերա՝ «Սեմյոն և Կոտկո» և «Լենինյան կոնտատա»: Պրոկոֆևի ընկերների շրջանակը աղետալի կերպով նվազում է.մեկն առաց լուր կորչել է, մյուսը՝ ձերբակալված է, երրորդը՝ սպանված է կամ հայտարարված որպես  լրտես: Բայց Լինան շարունակում է գրել Ֆրանսիա՝ մորը, գնալ դեսպանատներ և շփվել իր օտարերկրացի ընկերների հետ:

Բաժանում

1938 թվականին Սերգեյ Պրոկոֆևը հանգստանում էր Կիսլովոդսկում: Այնտեղից նա առաջին օրերին գրել է կնոջը.«Այստեղ շուրջս պտտվում է մի հմայիչ հրեուհի, բայց դու ոչ մի վատ բան մի մտածիր… »: Լինան նույնիսկ չլարվեց դրանից, բայց իզուր: Միրա Մենդելսոնի սիրահետումներին Պրոկոֆևը չդիմացավ: Կուրորտային սերը աճեց ավելի մեծ բանի: 1941 թվականին Պրոկոֆևը գնաց ընտանիքից: Կարոլինայի սիրտը մասերի էր բաժանվում, բայց նա պահում էր սահմանը՝ ոչ մի արցունք, ոչ մի սկանդալ և ոչ մի խնդրանք: Նա շարունակում էր սիրել ամուսնուն և վստահ էր, որ իրենց բաժանումը ժամանակավոր է:

Բայց երբ մի քանի տարի անց Պրոկոֆևը խոսեց բաժանության մասին, նա մեջքով կանգնեց: Եվ մնում է միայն կռահել, հպարտությու՞ն էր դա, սե՞ր, թե՞ վախ իր և երեխաների համար: Պրոկոֆևին ծանոթ մարդիկ բացատրեցին, որ ամուսնությունը, որը գրանցվել էր Բավարիայում, ԽՍՀՄ-ում համարվում է անվավեր, և նշանակում է՝ նա կարող է հանգիստ ամուսնանալ: 1948 թվականի հունվարի 15-ին նա արեց դա: Մեկ ամիս չանցած՝ Լինա Կոդինային ձերբակալեցին և դատապարտեցին 20 տարվա ազատազրկման լրտեսության համար:

Կյանքը Պրոկոֆևից հետո

Ամուսնու մահի մասին Լինա Կոդինան իմացել է ճամբարում.բանտարկյալներից մեկը ռադիոյով լսել է համերգ՝ նվիրված Պրոկոֆևի հիշատակին, և պատմել է նրան: Անհավանական է թվում, բայց նա դառը արցունքներ էր թափում այն մարդու համար, ով լքել էր նրան և որդիներին ու այդ ծանր ժամանակներում թողել բախտի քմահաճույքին, մարդու, ում մեղքով նա հայտնվել էր ճամբարում: 1956 թվականին Լինան վերադարձավ Կոլիմայից: Ինչպես հիշում էին ժամանակակիցները, երկու օր անց նա նորից էլեգանտության խորհրդանիշ էր: Նա անմիջապես հայտարարեց երգահանի ժառանգության՝ իր իրավունքների մասին: Եվ այստեղ էլ պարզվեց, որ հանճարը իրենից հետո թողել է երկու այրի: Այս դեպքը իրավագիտության փորձի մեջ մտել է «Պրոկոֆևի կազուսը» անվանումով:

Ստալինը մահացավ, Լինայի և Պրոկոֆևի ամուսնությունը օրինական համարվեց, այդ իսկ պատճառով նրան և որդիներին հասավ երգահանի ողջ ունեցվածքը: Լինան ձգտում էր գնալ դեպի Արևմուտք: Նա բազմիցս դիմել է Բրեժնևին, որ նրան տային մորը տեսնելու  հնարավորություն: 1974 թվականին նրան տվեցին 3-ամսյա վիզա դեպի Մեծ Բրիտանիա: 77 տարեկանում նա գնաց Արևմուտք և այլևս չվերադարձավ: Բայց խորհրդային իշանությունները չէին շտապում նրան փախստական անվանել՝ վախենալով քաղաքական սկանդալից.Մեծն Պրոկոֆևի այրին խնդրել է քաղաքական ապաստարան Արևմուտքում: Այդ իսկ պատճառով Լոնդոնի խորհրդային դեսպանատունը առանց խնդիրների երկարացնում էր նրա վիզան:

Արևմուտքում Լինան ժամանակը բաշխում էր Լոնդոնի և Փարիզի միջև, որտեղ տեղափոխվել էր իր ավագ որդին ընտանիքի հետ: Երկար ժամանակ նա անցկացնում էր ԱՄՆ-ում և Գերմանիայում: 1983 թվականին Լոնդոնում նա հիմնել է Սերգեյ Պրոկոֆևի անվան ֆոնդ, ուր փոխանցել է  իր ընդարձակ արխիվը՝ ներառյալ իր և ամուսնու նամակագրությունը: Իր վերջին ՝ 91-րդ տարեդարձը տոնել է Բոնի հիվանդանոցներից մեկում որդիների հետ: Մահացու հիվանդ կինը նույնիսկ շամպայն համտեսեց: Նա վախճանվեց 1989 թվականի հունվարի 3-ին Լոնդոնում Ուինսթոն Չերչիլի անվան կլինիկայում: Լինա Լյուբերի սոպրանո կատարմամբ ձայնագրությունները չեն պահպանվել:

Գրել կարծիք