Ճշտապահ մարդկանց 4 սովորությունները․ նրանք գիտեն՝ որքան ժամանակ է իրենց պետք

Ճշտապահ մարդկանց 4 սովորությունները․ նրանք գիտեն՝ որքան ժամանակ է իրենց պետք

Եթե միշտ ուշանում եք, բայց ուզում եք դադարեցնել, պետք է սկսել սովորություններից:

1․ Ժամանակի գնահատում

Ճշտապահ մարդիկ գիտեն, թե այս կամ այն գործն անելու համար, որքան ժամանակ է իրենց պետք: Իսկ նրանք, ովքեր ուշանում են, հակառակը, ամեն ինչ գնահատում են չափազանց լավատեսական: Եթե մի անգամ աշխատանքի են հասնում 20 րոպեում, մտածում են, որ միշտ այդպես կլինի: Չգիտես ինչու, մոռանալով, որ 99% դեպքերում տեղ են հասել կես ժամից ոչ շուտ: Որպեսզի ավելի ռեալ գնահատեք ժամանակը, գրանցեք, թե մոտավոր ինչքան ժամանակում եք հավաքվում ու հասնում տեղ: Հետո արդեն շաբաթվա ընթացքում հետևեք, թե կոնկրետ որքան ժամանակ է տևում տվյալ գործը:

2. Պահուստային ժամանակ

Ճշտապահ մարդիկ, սովորաբար, գալիս են ավելի շուտ, շտապողականությունն ու ուշացումները նրանց համար սթրես են: Ուշացողները նույնպես սթրես են ապրում, որ ժամանակին չեն հասել տեղ, բայց նրանք ոչ թե ձգտում են շուտ գալ, այլ աշխատում են ճիշտ նշանակված ժամանակին տեղ հասնել: Ճանապարհը պլանավորելով` ճշտապահ մարդիկ հաշվի են առնում անկանխատեսելի իրավիճակները, խցանումները: Որոշները նույնիսկ մեկ օր առաջ փորձում են իմանալ, թե ինչ ճանապարհով են գնալու, որպեսզի ճիշտ պահին տեղ հասնեն: Այնպես որ, եթե ուզում եք ճշտապահ լինել,  պլանավորեք տեղ հասնել նշանակված ժամանակից ավելի շուտ:


Կարդացեք նաև․


3. Պլանավորում

Առօրյա գործողությունների 45%-ը մենք անում ենք ավտոմատ: Մեր կյանքը բաղկացած է սովորություններից, դրանք մեզ անհրաժեշտ են, այլապես, մենք շատ ժամանակ կծախսեինք որոշելու համար, թե ինչպես մաքրենք ատամները կամ ինչ ճանապարհով գնանք աշխատանքի: Ճշտապահ մարդկանց սովորությունները հստակ են: Այդպիսի մարդիկ վերլուծել են իրենց առօրյա գործերը, մշակել են հարմար օրակարգ ու հետևում են դրան: Նրանք, ովքեր միշտ ուշանում են, չեն պլանավորում իրենց կյանքը: Նրանք չեն մտածում, որ իրենց օրակարգում ինչ-որ բան սխալ է, պետք է փոխել,  պարզապես, հույս ունեն, որ հաջորդ անգամ ավելի լավ կստացվի:

4. Ազատ ժամանակ

Քանի որ ճշտապահ մարդիկ նշանակված ժամից շուտ են տեղ հասնում, ունենում են 5-10 րոպե ազատ ժամանակ: Այդ ընթացքում նրանք ստուգում են իրենց էլեկտրոնային փոստը, կարդում են կամ վայելում մենակությունը: Նրանք, ովքեր միշտ ուշանում են, տանել չեն կարողանում նման դադարները: Որպեսզի կարողանաք ավելի հանգիստ ու արդյունավետ անցկացնել այդ մի քանի րոպե ազատ ժամանակը, ինչ-որ բան վերցրեք, որը կօգնի կրճատել ժամանակը: Եթե իմանաք, որ մի քանի րոպե սպասողական ժամանակը անիմաստ չեք վատնելու, ավելի շուտ դուրս գալն էլ հեշտ կլինի:

LIFEHACKER

Գրել կարծիք