Բերքահավաք. ինչ միրգ է այս սեզոնին արտահանում Հայաստանը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Բերքահավաք. ինչ միրգ է այս սեզոնին արտահանում Հայաստանը (ՖՈՏՈՇԱՐՔ)

newmag-ը լուսանկարել է Քաղցրաշեն համայնքում կեռասի բերքահավաքը: Այն արտահանվում է Ռուսաստան:

Արմավիրի մարզի Քաղցրաշեն համայնքում այս սեզոնին ոչ փողոցում, ոչ էլ որևէ այլ տեղ գրեթե անհնար է հանդիպել երիտասարդների : Գյուղում սկսվել է կեռասի բերքահավաքը, իսկ դա այս համայնքում երիտասարդների մենաշնորհն է: Հիմա հավաքում են արտահանման կեռասը, անուն էլ ունի` «սամալյոտի գիլաս»: Մոտակա երկու օրերի ընթացքում ամբողջ խմբաքանակը պետք է արտահանվի Մոսկվա: Բերքը Ռուսաստան են ուղարկում ոչ թե վերավաճառելու միջոցով, այլ անձամբ արտահանողին վաճառելով:Քաղցրաշենցիներն այս տարի գոհ են` սպասվածից ավելի բերք են ստացել, նույնիսկ չեն հասցնում արկղերում դասավորել:

Գրել կարծիք