4  հարց, որոնք ցույց կտան, թե արդյոք ձեր հարաբերությունները դատապարտվա՞ծ են անհաջողության

4  հարց, որոնք ցույց կտան, թե արդյոք ձեր հարաբերությունները դատապարտվա՞ծ են անհաջողության

Տվեք Ձեզ այս հարցերը, որպեսզի իմանաք, թե որքա՞ն կենսունակ են ձեր հարաբերությունները

  1. Ցանկանու՞մ եք միևնույն բանը

Երկարատև հարաբերությունների համար անհրաժեշտ է, որպեսզի զուգընկերները ընդհանուր նպատակներ, հետաքրքրություններ և ցանկություններ ունենան: Իհարկե, կարող եք ընդհանրություններ չունենալ մանրուքներում, սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կարևոր բաների վրա:

Համընկնու՞մ են ձեր հայացքները կարիերայի, ամուսնության և երեխա ունենալ հետ: Ցանկանու՞մ եք ապրել միևնույն վայրում:  Եթե անհամաձայնություններ կան ձեր միջև, չի նշանակում, որ պետք է վերադաստիարակեք զուգընկերոջը: Ձեզ ընտրության առջև դրեք. Ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա կամ վերջնականապես ընդհատել հարաբերությունները:

  1. Կարո՞ղ եք մեկդ մյուսի հանդեպ ավելի բաց լինել

Կարո՞ղ եք  զուգընկերոջը ազատ պատմել ձեր վերապրումների և զգացմունքների մասին: Ձեզ հարմարավե՞տ եք զգում, երբ քննարկում եք հարաբերությունները: Ձգտու՞մ եք միմյանց հետ զրուցել այն բաների մասին, որոնք տեղի են ունենում ձեր կյանքում:

Եթե ձեզ անհարմար եք զգում, երբ պատմում եք ձեր մտքերի մասին, և չեք կարող բացվել մինչև վերջ, երբեք չեք հասնի էմոցիոնալ մտերմության, որն անհրաժեշտ է հաջողակ հարաբերությունների համար:


Կարդացեք նաև.


  1. Ինչպե՞ս եք լուծում կոնֆլիկտը

Եթե որևէ անհամաձայնություն չեք կարող հարթել առանց սկանդալի, անհրաժեշտ է մտածել հարաբերությունների ընդհատման մասին: Երբ մարդիկ անընդհատ վիճում և լուծում են կոնֆլիկտները ագրեսիվությամբ, նրանց հարաբերությունները դադարում են զարգանալ:

  1. Կարո՞ղ եք լինել ինքնուրույն

Երկարատև հարաբերություններում լավագույն բանն այն է, որ ունեք մտերիմ մարդ, որը ճանաչում է ձեր լավ և վատ կողմերը: Մտածեք, թե զուգընկերոջ կողքին որքան հաճախ եք փորձում ձեզ այնպես պահել, ինչպիսին չէիք ցանկանա, որպեսզի համապատասխսնեք նրան կամ նրա չափանիշներին:

Մարդիկ պահում են երկարատև հարաբերությունները, ինչպես ռոմանտիկ, այնպես էլ ընկերական, միայն եթե նրանց հարմարավետ է:

LIFEHACKER

Գրել կարծիք