Renault Twizy էլեկտրոմոբիլն արդեն ԹՈՒՄՈ-ում է. թեստ-դրայվ իրականացվեց բակում

Renault Twizy էլեկտրոմոբիլն արդեն ԹՈՒՄՈ-ում է. թեստ-դրայվ իրականացվեց բակում

Renault Twizy-ն՝ Հայաստանում «Մեգնա» ընկերության կողմից պաշտոնապես ներկայացված առաջին էլեկտրոմոբիլը, այս անգամ ուղևորվել էր «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»

Կազմակերպվեց փոքրիկ միջոցառում, որի ընթացքում ԹՈՒՄՈ-ի աշխատակազմին ներկայացվեց էլեկտրոմոբիլի տեխնիկական առանձնահատկությունները, ինչպես նաև ամենահետաքրքրվածներին տրվեց հնարավորություն իրականացնել թեստ-դրայվ հենց հաստատության բակում:

ԹՈՒՄՈ-ի տնօրինության ջերմ ընդունելության և ցուցաբերած օժանդակության շնորհիվ միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում: Իսկ հավաքվածների ոգևորությունը, անցակցված թեստ-դրայվերի քանակը և հավանություն արտահայտող մեկնաբանությունները  ապացույցն էին, որ մեր երկրում ևս շատ շուտով կտարածվի էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների գնահատման մշակույթը: Չէ որ թեստային տարբերակ Twizy-ն հենց դրա համար է ժամանել Հայաստան՝ բացահայտել մեր շուկայի վերաբերմունքը նմանատիպ գաղափարներին:

Իսկ ԹՈՒՄՈ-ի երիտասարդ և անընդհատ նորարական գախափարների հետ առնչվող և աշխատող կազմը չէր կարող, իհարկե, չմտածել հնարավոր միջոցառումների շարք, որոնք հնարավորություն կտան էլ ավելի մատչելի ներկայացնել մեր հանրությանը էլեկտրոմոբիլների օգտագործման առավելությունները: Դե ինչ, սպասենք, որ գաղափարները մի օր իրականություն կդառնան` սկիզբ դնելով համագործակցությունների շարքի:

Բոլոր նրանք, ովքեր չհասցրին թեստ-դրայվ իրականացնել տեղում, կմոտենան Կոմիտաս 47 Հայաստանում Renault ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մեգնա» ընկերության ավտոսրահ, որտեղ սիրով սպասում են բոլոր հետաքրքրվածներին:

Գրել կարծիք