Ռոբոտ-հաքեր. Ինչպե՞ս կիրառել արհեստական բանականությունը կիբերանվտանգությունում

Ռոբոտ-հաքեր. Ինչպե՞ս կիրառել արհեստական բանականությունը կիբերանվտանգությունում

Եթե մի քանի տարի առաջ արհեստական ուղեղի մասին խոսքը ֆանտաստիկ ժանրից էր, ապա այսօր այն իրական է: Ժամանակակից մարդն արդեն օգտվում է արհեստական ինելեկտից: Մոտ է նաև դրա վնասը զգալու ժամը:

Աշխարհի ամենապաշտպանված օդակայաններից է համարվում Թել-Ավիվի Ben Gurion միջազգային օդանավակայանը: Իսրայելական այս օդանավակայանի պաշտպանական համակարգն աշխատում է արհեստական ուղեղի օգնությամբ. չկան տեսախցիկներ, չկան հսկող սարքեր: Ուղևորներին օդանավի մոտ տեղափոխող ավտոբուսի վարորդը միայն մի պահ զրոյացնում է մեքենայի արագությունը: Եվ հենց այդ պահին միանում է ճամապարհին տեղադրված տեսախցիկը, որը ֆիքսում է օդանավ ուղևորվող բոլոր մարդկանց: Ու մինչև ավտոբուսը կհասնի օդանավի մոտ, արհեստական ուղեղով աշխատող անվտանգության համակարգը վերլուծում է ամեն մի մանրուք, և ամենաչնչին կասկածի դեպքում միանում է անվտանգության ազդանշանը: Կասկածելի անձն առանց աղմուկի անմիջապես հեռացվում է տարածքից:

Մասնագետները վստահեցնում են, որ արհեստական ուղեղով աշխատող անվտանգության համակարգը կոտրելն անհնար է, քանի որ այն ավելի, քան պաշտպանված է. մինչև հանցագործները կփորձեն մուտք գործել համակարգ,  արհեստական ինտելեկտն ինքը կզգուշացնի հանցագործության վտանգի մասին:


Կարդացեք նաև.


Արհեստական ինտելեկտն ինչքան էլ, որ կարող է օգնել, այնքան էլ կարող է վնասել: Այս համակարգերը կարող են օգտագործել նաև կիբերհանցագործները: Ընդամենը կարելի է դիմել արհեստական ուղեղի օգնությանը ու հնարավոր է «ուղեղով» կիբերհարձակում անել: Շատ շուտով հասարակությունը կբախվի իրական այս վտանգին ու դրան պետք է արդեն պատրաստվել: Ժամանակն անհավանական արագ է ընթանում, առավել ևս եթե սկսում է գործել «արհեստական ուղեղը»:

FORBES

Գրել կարծիք