Ռոսսի դե Պալմա. Դերասանուհու խոստովանությունը` կանացի պիտակների, չափերի ու չափանիշների մասին

Ռոսսի դե Պալմա. Դերասանուհու խոստովանությունը` կանացի պիտակների, չափերի ու չափանիշների մասին

Պեդրո Ալմոդովարի մուսայի մոնոլոգը Մերկելի անհրապուրության, ֆեմինիզմի կարևորության, կինոյի և պիկասսոյական ասիմետրիայի մասին:

Ռոսսի դե Պալման ամենահայտնի իսպանուհիներից մեկն է աշխարհում: Նա ոչ միայն դերասանուհի է, նաև զբաղվում է ռեժիսուրայով, նորաձևությամբ ու բարեգործությամբ: Երբ Ռոսսին հայտնվեց էկրանին աշխարհը զարմացավ նրա արտաքինից, որը հեռու էր սնդուսափայլ ամսագրերի թելադրած չափված-ձևված կանոններից: 30 տարուց ավելի է Ռոսսի դե Պալման կինոինդուստիայում է և շոու բիզնեսում: Այդքան տարի է Պալմա դե Մայորկայից սովորական կինը կոտրում է կանացի իդեալի կարծատիպեր:

Պիտակների մասին 

Անգլիական «Վիկիպեդիայում» իմ մասին տեղեկության առաջին տողը սկսվում այսպես «կենդանություն առած Պիկասսո»: Ինքս ինձ Պիկասսո որակել չեմ կարող, դրա համար հեղինակային իրավունք չունեմ: Ի դեպ` չէի հրաժարվի մասնակի քոփիռայթից ու իմ անունից նկարչի գործերի վաճառքից ստացված հասույթից: Իսկ եթե ավելի լուրջ, ես իրոք ինձ ճանաչում եմ «Ավինոնյան աղջիկների» ասիմետրիայում: Կարող եմ ինձ գտնել Մոդիլյանիի կամ անգամ Մատիսի աշխատանքներում:

Ինչ վերաբերում է «Պիկասսոյի կենդանություն առած նկար» պիտակին, չեմ հիշում որտեղից է այն ծնվել. մեքսիկացիներն այն ասեցի՞ն, թե՞ Պեդրոն (Ալմոդովարը) մի անգամ ասուլիսի ժամանակ դուրս տվեց: Մի խոսքով`աղբյուրն անհայտ է: Ասեմ, որ Մեքսիկայում ինձ La Picassa  են ասում: Վերջերս էլ Նյու Յորքում հետևիցս բղավեցին. «Օ, այո, դուք կարծես Պիկասսոյի կենդանացած նկարներից լինեք»: Ինչ ասեմ` ես արվեստի գործ եմ: Մենք բոլորս արվեստի գործ ենք` մսից և արյունից:

Ամպլուայի և սիրո ուժի մասին

Չեմ հիշում` քանի հազար անգամ եմ կինոյում խաղացել սպասուհու կամ դայակի դեր: Հաճախ են հարցնում` չե՞մ ձանձրացել ծառայի դեր տանելուց: Գիտեք` ինչ, չէ, չեմ ձանձրացրել, ես պաշտում եմ անել դա:

Ժամանակին շատ  իսպանուհիներ ու պորտուգալուհիներ ներգաղթեցին Ֆրանսիա: Նրանք աշխատում էին որպես սպասուհիներ, դայակներ: Ինձ թվում է, ֆրանսիացիները մի քիչ ավելի ջերմ ու հոգատար են, քան իսպանացիները, և հենց այն իսպանացի, պորտուգալացի էմիգրանտ դայակ, սպասուհի կանայք էին ֆրանսիացի երեխաներին տվել այդ սերն ու հոգատարությունը: Ֆրանսիայում, ստացվում է, մի ամբողջ սերունդ է մեծացել իսպանական նոտաներով: Կասեի` մշակությաին լիարժեք ձուլում է տեղի ունեցել: Այդ պատճառով դայակ կամ  ծառա խաղալը ինձ համար պատիվ է, հարգանքի տուրք այդ կանանց: Եվ հետո ես պաշտում եմ խաղալ սոցիալական ցածր դասերից «անհայտ» կանանց, որոնց մասին պատկերացումները գլամուարապատ չեն: Նրանք իրական են:

Կինոյի սահմանափակումների մասին 

Շատ եմ նեղվում սահմանափակումներից: Մենք բոլոր ունենք ֆիզկական բնութագիր, որից չես փախչի: Շարլիզ Սթերոնին Օսկար տվեցին նրա համար, որ հայտնվել էր էկրանին մի կերպարով, որը հեռու է  կոնվենցիոնալ պատկերացումներից: Եվ բոլոր այդ մետամորֆոզները հետաքրքիր են: Հա, իհարկե կան դերեր, որ հետարքիքր կլիներ խաղալ, բայց  չեմ կարող: Ես մեշտ փորձում եմ կենտրոնանալ այն բաների վրա ինչ կարող եմ անել, ոչ թե նրա, թե ինչ սրտի խորքում կուզեի: Եվ միշտ ավելի լավ է շնորհակալ լինել նրա համար ինչ ունես: Մենք բոլորս էլ ունենք մի բան, մեկին,  որի կամ ում  համար արժե երախտապարտ լինել:

Գեղեցկության մասին 

Գեղեցկությունը կարծրատիպային  կանոններ չունի: Գեղեցկություն կա բացարձակապես բոլոր կանանց մեջ: Բոլոր կանայք հրաշք ենք, երբ ինքնավստահ են: Այդ պատճառով կարևոր է` ինչպիսինն է հասարակությունը, կարևոր են նորաձևության տների այն նախագծերը, որոնք օգնում են կանանց իրենց ավելի գեղեցիկ զգալ, ոչ թե մարգինալացնել ու դուրս շպրտել կյանքի ետնաբեմ:

Ոգեշնչող կանանց մասին

Մի ներկայացում էի բեմադրել «Սիրո դիմակայությունը»: Այն մասին է, թե ինչպես է արվեստը օգնում ապրել: Այնտեղ մի քիչ Դալի կա, մի քիչ էլ Լորկա: Բայց նախ և առաջ այդ ներկայացումը  կանանց մասին է: Նվիրված է կուբացի նկարչուհի Անա Մենդետեին, որն իր ստեղծագործություններով փնտրում էր կանացի անհատականությունը: Եվս մի կին, որի մասին նշվում է  բեմադրությունում, լուսանկարչուհի Ֆրանչեսկա Վուդմանն է` տաղանդավոր  ու ողբերգական ճակատագրով, նա ինքնասպան էր եղել: Նաև հիշատակում եմ Աննա Մանյանիին` իտալացի դերասանուհուն , որն ինձ հատկապես հիացնում է, նա ամբողջովին վայրի է ու անսահման տաղանդավոր:

Երբեմն հրաշալի կանանց կարող եմ հայտնաբերել «յութուբում»: Օրինակ` վերջրես լսում էի օպերային դիվա Մարիա Կալլասին, որ պատմում էր արտիստի միայնության մասին, այն  մասին, թե որքան անտարբեր է ամբոխը մարդկային անհատականության հանդեպ, այն մասին, որ համերգի չեղարկումից հետո ոչ ոք չհետարքրքվեց էլ իր ինքնազգացողությամբ: Շատ են կանայք, որոնք ինձ ոգեշնչում են` խորեոգրաֆներ, նկարչուհիներ, պոետեսաներ.. Կանայք որգեշնչման անսպառ աղբյուր են առհասարակ: Կանանց աշխահն այնքան հարուստ է:

Ֆեմինիզմի մասին

Կարծում եմ` ֆեմինիզմն անհրաժշետություն է: Ոչ միայն կինոն, ամբողջ հասարակությունը, արվեստի բոլոր բնագավառները պետք է ավելի կանացի դառնան: Հայրիշխանությունը ղեկավարում է աշխարհը արդեն շատ երկար ժամանակ, տղամարդիկ այլևս ասելու բան չունեն, ցույց տալու ոչինչ էլ չկա, նրանց էլ հնարավոր չէ լսել: Փոխարենն այնքան կանայք կան դեռ, որ չեն ստացել իրենց արժանի փառքը, և կանացի պատմությոնների այնքան մեծ շերտ կա դեռ բացահայտելու:

Կանանց իշախնութնան մասին

Հիմա մոդա է ձգտել նրան, ինչ ունեն տղամարդիկ: Բայց տղամարդիկ մեր հայելին չեն, նրանք մեր խնդիրների կեսն էլ չունեն: Պետք է հասկանանք` ով ենք մենք ու չպետք է մեզ հակադրենք հակառակ սեռին: Վերցնենք, օրինակ, Մերկելին ու Լագրադին. նրանց կանացի ուժը ինձ հարազառ չէ: Այդ կանայք, որպեսզի ընդգծեն իրենց ազդեցությունն, իրենցից մի կերպար են ստեղծել, որն ավելի լավը չէ, քան տղամարդիկ:

Ոճի մասին

Ես ոճ չունեմ: Կարծես շվեյցարական մկրատ լինեմ` այսօր այստեղից եմ կտրում, վաղը` մյուս ծայրից: Տրամադրությունից է կախված, նրանից, թե ով եմ ուզում լինել այսօր: Հագուստը հաղորադկցության ձև է, ինչպես խոսքը կամ ժեստերը: Հագուստի միջոցով մենք փոխացնում ենք մեր անհատականությունը: Ես բազմադեմ եմ: Այսօր ինձ մեկ կերպարի մեջ եմ լավ զգում և կրում եմ տոտալ-բլեք, վաղը այլ կերպ եմ ինձ զգալու ու հագնելու եմ ալոե-զգեստ: Գույները, ֆասոնը, աքսեսուարները` բոլոր լեզու են: Ես սիրում եմ բոլոր ոճերը և չեմ սահմանափակում ինձ որևէ մեկում: Առհասարակ սահմաններ չեմ ճանաչում, բացի գաստրոնոմիկ սահմաններից:

Գրել կարծիք