Արդյո՞ք դիետայի ընթացքում պետք է աղ օգտագործել. կարծիքները տարբեր են

Արդյո՞ք դիետայի ընթացքում պետք է աղ օգտագործել. կարծիքները տարբեր են

Առանց աղի դիետաների հետևորդները պնդում են, որ դիետան և աղը անհամատեղելի բաներ են և ճիշտ է բացարձակ բացառել այն, մյուս կողմը պնդում է, որ աղը ոչ մի կապ չունի դիետայի և ընդհանրապես նիհարելու հետ:

Ինչի՞ համար է մեզ անհրաժեշտ աղը

Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե ինչի համար է մեր օրգանիզմին անհրաժեշտ աղը

– աղն օգնում է օրգանիզմում պահպանել ջրի բալանսը

– նատրիումի քլորիդը՝ աղը, պարունակվում է արյան, թքի, ավշի, լեղիի մեջ և օրգանիզմում նրա քանակի  ցանկացած փոփոխություն կվնասի մեզ

-աղը մասնակցում է մկանային հյուսվածքի և նյարդային համակարգի բջիջների կենսագործունեությանը

– նատրիումի քլորիդը հանդես է գալիս որպես կատալիզատոր մարսման գործընթացում

Սննդից աղի բացառումը կարող է հանգեցնել նյարդային և հոգեբանական հիվանդությունների, դեպրեսիայի, մարսողական համակարգի և սրտանոթային հիվանդությունների: Բացի այդ քանի որ մարդն ամեն օր քրտնարտադրության և միզարտադրության միջոցով կորցնում է  նատրիումի քլորիդ, այդ հարաբերակցությունը պահպանելու համար պետք է լրացնել օրգանիզմում առկա աղի քանակը:

Իմաստ  ունե՞ն աղի բացառմամբ դիետաներն 

Նիհարելու համար կիրառվող առանց աղի դիետաների հիմքում ընկած չէ ոչ մի հիմնավորված թեորիա, բայց որոշ բաներ կարող ենք առանձնացնել:

  1. առանց աղի սնունդն այնքան էլ համեղ չէ, ինչն էլ սահմանափակում է սննդի քանակը և արդյունքում դիետայի մասնակիցները նիհարում են
  2. Աղը, անցնելով լեզվի մեջ գրգռում է համային ռեցեպտորները, ինչն էլ գրգռում է ախորժակը և սնվողը ցանկալիից ավելի շատ է ուտում:
  3. Աղը պահում է ջուրն օրգանիզմում, ինչը խանգարում է արագ նիհարելուն:
  4. Աղի օգտագործումը վատ է անդրադառնում մաշկի վրա: Պահելով ջուրն օրգանիզմում

Որքա՞ն պետք է լինի աղի օրական քանակությունը

Աղի Ֆիզիոլոգիական անհրաժեշտությունը օրական կազմում է 5-10 գրամ, որն ի դեպ տատանվում է տարիքից, քաշից, սեռից, անգամ մարդու գործունեությունից կախված: Օրինակ՝ ակտիվ սպորտով զբաղվող մարդկանց ավելին է անհրաժեշտ, քանի որ նրանք քրտինքի հետ շատ աղ են կորցնում: Միջին քանակի աղի օգտագործումը կազմում է օրական 6 գրամ: Աղի հենց այս քանակն է, որ հնարավորություն է տալիս խուսափել այտուցներից, բայց միաժամանակ ապահովել անհրաժեշտ քանակությունը: Ցավոք, շատ մարդկանց խնդիրն այն է, որ նրանք աղի օգտագործում ասելով հասկանում են բուն աղի օգտագործում, մոռանալով, որ այն պարունակվում է նաև շատ մթերքներում:

Ամեն դեպքում, խոսելով առանց աղի դիետաների մասին՝ հարկ է հիշել, որ նման դիետաները  առաջին հերթին ցուցված են սրտանոթային և երիկամների հիվանդություններ ունեցողներին, և միայն բժիշկն է իրավասու նման դիետա նշանակել: Հետևել նման դիետաների առանց բժշկի նշանակման և ցուցումների  ուղղակի նիհարելու նպատակով, կարող է շատ վտանգավոր և վնասակար հետևանքներ ունենալ:

Գրել կարծիք