Գենետիկ Քրեյգ Վենտեր. «Գիտական գաղափարները լումա էլ չարժեն, այլ բան է, երբ գաղափարն իրականացվում է»

Գենետիկ Քրեյգ Վենտեր. «Գիտական գաղափարները լումա էլ չարժեն, այլ բան է, երբ գաղափարն իրականացվում է»

Գիտության համար հաջող ընտրած ժամանակը ամենակարևոր ցուցանիշն է, թեև ոչ պակաս կարևոր է նաև այլ բնագավառներում:

 1944 թվականին գիտնական Օսվալդ Վերին անցկացրել է մի փորձ, որով ապացուցեց, որ ԴՆԹ-ն պատասխանատու է անհատական յուրահատկությունների համար: Թեև դրա համար նա չստացավ Նոբելյան մրցանակ, քանի որ բոլորը միակարծիք պնդում էին, որ ժառանգականության գլխավոր պատասխանատուն սպիտակուցն է:

Ես հրաշքով դուրս չմնացի ավագ դպրոցից և որոշեցի չգնալ քոլեջ, թեև ինձ առաջարկում էին կրթաթոշակ որպես մարզիկ-լողորդի: Հետո ես հայտնվեցի Վիետնամում, որի պատճառով կրթությունս սկսեցի նոր էջից: Անգլերենի ուսուցչիս անունը Բրյուս Կեմերոն էր, նրա հետ ընկերացանք: Եթե նա չլիներ, հանրային քոլեջում ես չէի գոյատևի նույնիսկ մինչև առաջին կիսամյակի ավարտը:


Կարդացեք նաև. 


Բրյուսը սովորեցրեց ինձ չկենտրոնանալ հանձնարարության վրա և գրել այն, ինչ ցանկանում եմ: Երեք տարում ես ստացա փիլիսոփայության դոկտորի աստիճան, այդ ժամանակ զգացի ինչ-որ կարևոր բան. մարդկանց մեծ մասը չի հաջողում գիտության մեջ, քանի որ համոզված է, որ փորձերի կարիք չկա: Գաղափարներն իրենք իրենցով լումա էլ չարժեն, հակառակն է, եթե գաղափարը դարձնում ես իրականություն: Դրա շնորհիվ ես հասկացա, որ  կհասունանա գենետիկայում նոր տեխնոլոգիաներ ներդնելու ժամանակը:

Մի անգամ ես շատ շտապեցի և փորձեցի ստեղծել սինթետիկ կյանք 10 տարի ավելի շուտ, քան աշխարհը պատրաստ էր: Բայց հիմա արդեն ժամանակն է:

FORBES

Գրել կարծիք