Ամենաբարձր IQ-ով 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարը` ինֆոգրաֆիկայով

Ամենաբարձր IQ-ով 20-րդ դարի ամենահայտնի լուսանկարը` ինֆոգրաֆիկայով

20-րդ դարի գիտական բոմոնդի ամենավառ ներկայացուցիչները Սոլվեի առաջին կոնֆերանսի խմբակային նկարում: newmag-ը ներկայացնում է պատմության ամենաուշագրավ լուսանկարի հերոսներին:

Լուսանկարչության անցումը ժապավենից թվայինի, կասկածի տակ դրեց պատմական ու կարևոր իրադարձությունները պատկերող լուսանկարների երկար կյանքը: Թվային յուրաքանչյուր ինֆորմացիա ենթակա է խմբագրման և այն կարող են անհետ ոչնչացնել: Նույնը չես ասի ժապավենի վրա պահպանված լուսանկարների մասին:

Մարդկության պատմության ամենբարձր IQ-ով լուսանկարը՝ «Սոլվեի առաջին կոնֆերանսի մասնակիցները, 1911»:  Հեղինակը Բելգիացի լուսանկարիչ Բենջամին Կուպրին է:

Սոլվեի կոնֆերանսին հրավիրված էին  մասնակցելու բոլոր հռչակավոր ֆիզիկոսները՝ քննարկելու մոլեկուլային տեսությունը: Մասնակիցների ցանկը իսկապես ապշեցուցիչ է: Առաջին հայացքից ամենասովորական խմբակային պորտրետ է` արտասովոր հերոսներով:

Լուսանկարի «ծանրության կենտրոնում» տիկին Կյուրին է: 20-րդ դարում միակ կին ֆիզիկոսը, որը մահացավ ռադիոակտիվ նյութերն ուսումնասիրելու ժամանակ դրանց հետ անզգույշ վարվելու հետևանքով: Նա նույնիսկ ռադիումով լցված տարան որպես կախազարդ էր օգտագործում: Ֆիբանաչիի հայտնի ոսկե հատման կանոնը լուսանկարում ուշադրությունն առաջինը հրավիրում է հենց մադամ Կյուրիի վրա, լուսանկարը դարձնելով 20-րդ դարում ֆիզիկայում սեքսիզմի արտահայտված օրինակ:

 

Գրել կարծիք