Ավստրիական վունդեռ-կանցլերը. Եվրոպան իր ձեռքն է վերցնում երիտասարդությունը

Ավստրիական վունդեռ-կանցլերը. Եվրոպան իր ձեռքն է վերցնում երիտասարդությունը

Մի քանի ամիս առաջ ընդդիմախոսները նրան անվանում էին Kinder-Kanzler՝ մանուկ-կանցլեր, հիմա նրա մասին ասում են վունդեռ-կանցլերը՝ wunderwuzzi-ը: Նա կարողացավ իր ձեռքը վերցնել երկրի ղեկը :

Սեբաստյան Կուրցն ընդամենը 31 տարեկան է: Ուսուցչի ու ինժեների ընտանիքում մեծացած երիտասարդը մասնագիտությամբ իրավաբան է: Նա համարվում էր աշխարհի ամենաերիտասարդ արտգործնախարարը: 2013 թվականին, երբ ընդամենը 27 տարեկան էր, դարձավ Ավստրիայի արտաքին գործերի նախարար: Հիմա էլ համալրել է աշխարհի երիտասարդ ղեկավարների շարքը: Հոկտեմբերի 15-ին Ավստրիայի խորհրդարանական ընտրությանը, որին մասնակցում էր 16 կուսակցություն, հաղթեց ազգային պահպանողական «Ավստիական ժողովրդական կուսակցությունը»: Հիմա սպասվում է, որ Ավստրիան կունենա կոալիցիոն կառավարություն՝ Կուրցի ղեկավարությամբ:

Reiner Riedler–Anzenberger/Redux
Սեբաստիան Կուրց, Ավստրիական ժողովրդական կուսակցության առաջնորդ | © Reiner Riedler–Anzenberger/Redux

31-ամյա նախարարը բազմիցս է հայտարարել, թե կանցլերի պաշտոնը զբաղեցնելու դեպքում պայքարելու է ապօրինի միգրացիայի դեմ, կրճատելու է փախստականներին տրվող արտոնությունները, դրա փոխարեն աջակցելու է իր երկրի աղքատ քաղաքացիներին: Նա կոչ էր արել փակել մահմեդականների մանկապարտեզները, դեմ էր մուսուլման-կանանց դեմքը փակող հագուստին և իրեն համարում էր Մերձավոր Արևելքի փախստականների հոսքը Բալկաններ կանխող ծրագրի հեղինակը:

Ընտրություններից առաջ արտգործնախարար Սեբաստյան Կուրցը հեռատես քայլ կատարեց. նա հայտարեց, որ եկել է քաղաքական բարեփոխումների ժամանակը ու իր շուրջը համախմբեց նաև անկուսակցական կարող ուժերի: Ճիշտ այնպես, ինչպես նախընտրական արշավում արեց Ֆրանսիայի այժմյան ղեկավար Էմանուել Մակրոնը:

Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ | © Julien Mattia, NurPhoto

Կարդացեք նաև․


Երկրորդ քայլն այն էր, որ քարոզարշավի ընթացքում Սեբաստյան Կուրցը խաղարկեց իր անձը: Ընտրողների հետ բոլոր հանդիպումների ժամանակ հատուկ շեշտվում էր՝ պետք է աջակցել ԿՈՒՐՑԻ շարժմանը: Նրան ընդունեցին, նրանով հիացան ու նրան էլ տվեցին իրենց ձայնը:

Կուրցին օգնեց մի հանգամանք ևս: Նրա գլխավոր հակառակորդները՝ սոցիալիստները, քարոզարշավին ներգրավվել էին հրեա քաղտեխնոլոգ Զիլբերշտեյնին: Ժամանակին Զիլբերշտեյնն օգնել էր Էհուդ Օլմերթին, Յուլիա Տիմոշենկոյին, մասնակցել էր Բոլիվիայի ու Ռումինիայի ընտրական արշավին:

Ընտրությունների նախօրեին իսրայելական ոստիկանությունը Զիլբերշտեյնին ձերբակալեց: Նա մեղադրվում է փողերի լվացման ու կաշառատվության համար: Վիեննայում աղմուկ բարձրացավ, սոցիալիստները փորձեցին արդարանալ, սակայն դրանով ավելի բարձրացրին Կուրցի վարկանիշը (ի դեպ, հենց Զիլբերշտեյնն էր Կուրցին անվանել քինդեր-կանցլեր):

Ինչպիսին կլինի Ավստրիայի կառավարությունը, պարզ կդառնա հաշված օրերի ընթացքում: Հիմա Կուրցն ունի իր կառավարությունը ձևավորելու հնարավորություն: Նախընտրական արշավի ընթացքում նա հայտարարել էր, որ սոցիալ-դեմոկրատների հետ չի աշխատելու: Թեև սոցդեմոկրատ Քրիստիան Քերնն ամենևին էլ դեմ չէ հայտնվել կոալիցիոն կառավարությունում:

Եվրոպան գնում է երիտասարդ ազգայնական առաջնորդների ընտրության ճանապարհով: Անհրաժեշտ է պատրաստակամորեն լսել դժգոհ զանգվածին, խոստանալ Եվրոպան պաշտպանել մահմեդականներից, հիշել ու հիշեցնել քո երկրի քաղաքացիների իրավունքներն ու դու արդեն առաջնորդ ես, այն էլ Եվրոպայում:

Գրել կարծիք