Ինչպե՞ս սեքսով զբաղվել, երբ երեխա ունեք

Ինչպե՞ս սեքսով զբաղվել, երբ երեխա ունեք

Երեխաների ծնվելուց հետո ժամանակն ու էներգիան այլևս չեն հերիքում սեքսով զբաղվելու համար։ Այս խորհուրդները թույլ կտան կարգավոր սեքսուալ կյանքը երեխաների ծնվելուց հետո։

Պահեք զգացմունքային կապը

Ժամադրեք միմյանց։ Այո, գիշերը, երբ երեխաները քնած են։ Ժամանակ հատկացրեք երկուսիդ։ Մի քննարկեք օրվա իրադարձությունները։ Սրանք ձեր անձնական րոպեներն են։

Օրվա ընթացքում անընդհատ դիպչեք միմյանց։ Համբույրը, գրկախառնությունը կամ աննկատ փաղաքշանքը հաճելի է, չի խլում երկար ժամանակ։

Շփվեք

Երիտասարդ ծնողների համար շփումը շատ կարևոր է։ Ցանկանում եք սեքսով զբաղվել ինչպես նախկինո՞ւմ՝ մինչև երեխաների ծնվե՞լը։ Զրուցեք միմյանց հետ։ Այն ինչ չասվել ձնագնդիկի պես կարող է մեծանալ և վերջում քայքայել հարաբերությունները։


Կարդացեք նաև.


Ժամանակ գտեք, որպեսզի առանձին զրուցեք դժվարությունների մասին, որոնք խանգարում են կարգավորել սեքսուալ կյանքը։ Միմյանց հարցրեք, թե ինչն է խանգարում։ Երեխայի մայրը սովորաբար օգնության կարիք ունի տնային գործերում, հայրը պահ է փնտրում միայնակ մնալու համար։ Այն, ինչ անհանգստացնում է մեկին, պետք է անհանգստացնի նաև մյուսին։ Խնդիրների լուծումները հնարավոր է, որ միանգամից չգտնեք։ Կարևոր է, որ շփվում եք և պատրաստ եք լսել միմյանց։

Պետք է շփվեք նաև երեխաների հետ։ Բացատրեք նրանց, որ երբեմն ձեզ անհրաժեշտ է անձնական տարածություն։

Զուգընկերոջը տնային գործերից վեր դասեք

Գործերը երբեք չեն ավարտվի։ Ժամանակը, քանի դեռ քնած է երեխան, օգտագործեք երկուսիդ համար։ Սա ձեզ ավելի շատ էներգիա և ուժ կտա։

LIFEHACKER

 

Գրել կարծիք