Ի՞նչ են սեքսում իրականում ցանկանում տղամարդիկ և կանայք. նախասիրությունները նույնն են

Ի՞նչ են սեքսում իրականում ցանկանում տղամարդիկ և կանայք. նախասիրությունները նույնն են

Հետազոտությունը ցույց է տալիս, որ երկու սեռերի ներկայացուցիչները երազում են նույնը, որոնք այդքան էլ էքստրաօրդինար չեն։

Ինդիանայի համալսարանի գիտնականնները որոշեցին պարզել մարդկանց իրական սեքսուալ ցանկությունները։ Տղամարդկանց և կանանց խնդրեցին երկար ցուցակից ընտրել այն նախասիրությունները, որոնցով իրենք զբաղվել են կամ հավանել են։  

Թոփում ձեռնաշարժությունը և օրալ սեքսն է, բայց ամենանախընտրելին՝ փաղաքշական սեքսուալ վարքը։ Հետազոտողները ժխտեցին այն կարծիքը, թե տղամարդիկ միայն սեքսի մասին վայրենի պատկերացումներ ունեն։ Պարզվում է, որ նրանք հավանում են հին ու բարի վանիլային սեքսը։

«Չնայած որոշ կարծրատիպերին, ավելի գրավիչ է ռոմանտիկ վարքը։ Այն ներառում է սեքսի ժամանակ համբույրը, գրկախառնությունը, հաճելի բառերը և ռոմանտիկ միջավայրը»  Դեբի Հերբենիկ (Debby Herbenick), հետազոտության ղեկավար։

Այս արդյունքները համապատասխանում են նախորդին։ Պարզվել է, որ սեքսում գլխավորը մտերմությունը և կապվածությունն է։


Կարդացեք նաև․


Այլ հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ ակտիվ և առողջ սեքսուալ կյանքը նպաստում է, որ մարդն իրեն երջանիկ և բավարարված զգա։ Հետազոտություններում, սակայն, նաև ընգծվում է, որ այդպիսի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որ սեռական ակտը դրական զգացմունքներ առաջացնի։

Ֆիզիկապես հանգստանալուց բացի, սեքսը ուժեղացնում է զուգընկերների միջև կապը։ Այդ պատճառով, սիրով զբաղվելուց դեռ ժամեր առաջ երկուսն էլ կարող են բարձր տրամադրություն ունենալ։

Բայց մի պահ հեռանանք քաղցր երազանքների աշխարհից։ Ինդիանայի համալսարանի հետազոտողները ընգծում են նաև օրալ սեքսի կարևորությունը։ Victoria Milan-ի՝ ամուսնացածների շրջանում կատարած հարցումը հաստատում է այս տվյալները։ Ըստ հարցման, օրալ սեքսը այնքան կարևոր է, որ դրա բացակայության պատճառով մարդիկ հաճախ բաժանվում կամ դավաճանում են։ Եթե ավելի հստակ եք ցանկանում՝ սա վերաբերում է կանանց 65 և տղամարդկանց 68 տոկոսին։

LIFEHACKER

Գրել կարծիք