4 պատճառ, որ բացասաբար են ազդում սեքսուալ կյանքի վրա

4 պատճառ, որ բացասաբար են ազդում սեքսուալ կյանքի վրա

Մենք սեքս ենք ուզում և վախենում ենք այն կորցնելուց: Սակայն հաճախ մեզ պահում ենք այնպես, որ կյանքում իրական մտերմության համար տեղ չի մնում:

Իրական ցանկությունները թաքցնելը

 

Շատ քչերն են ազատ խոսում իրենց սեքսուալ նախընտրությունների և տարօրինակությունների մասին: Հոգու խորքում վախենում ենք ճիշտ չընկալվելուց: Սեքսն անձնական է, բայց և շրջապատված է կարծրատիպերով: Աննորմալ թվալու վախը ստեղծում է փակ շրջան և աստիճանաբար բացաբար անդրադառնում սեքսուալ կյանքի վրա:

Անձնական ցանկություններով կիսվելը դժվար է նույնիսկ մտերիմ զուգընկերոջ հետ: Միշտ կա սխալ ընկալվելու վախը:

Լավ աղջիկներն այդպես չեն անում: Լավ տղաները դրա մասին չեն մտածում:

 Կանոններին հետևելու ձգտումը

 

Ինչո՞ւ են պոպուլյար բուժքույրերի և բորտուղեկցորդուհիների հետ սեքս ֆանտազիաները: Սեքսը՝ համազգեստով մարդու հետ խախտում է օրենքները, կոտրում կարծրատիպերը: Ամեն օր ստիպված ենք լինել օրինակելի և լավագույնը. Առավոտները մարմնամարզություն անել, առողջարար սնունդ ուտել, գործընկերների հետ լինել բարյացակամ:

Ժամանակ առ ժամանակ  սեքսում պետք է լինել անկանխատեսելի և իռացիոնալ: Խոսքը, իհարկե, խաղահրապարակում սեքսով զբաղվելու մասին չէ: Պարզապես բավական է սահմանափակումների մեջ ինքներդ ձեզ չգցեք և աշխույժ լինեք անկողնում:


Կարդացեք նաև.


Ամուսնություն

 

Կենսաբանական փաստ է. Ամուսնացած զույգերի մոտ սեռական ցանկությունը նվազում է, սեքսով ավելի քիչ են զբաղվում: Ամուսնացածների համար դժվար է փոխել կաղապարները: Հոգեբանները համարում են, որ ամուսնությունը և երեխաներին դաստիարակելը ոչնչով չի տարբերվում ոչ մեծ ձեռնարկություն ղեկավարելուց: Այլ խոսքով, ամուսնացածները, երեկոյան՝ աշխատանքից հետո, տանը շարունակում են ղեկավարել և լուծել խնդիրներ, բայց միայն տնային հողաթափերով և խալաթներով: Այստեղից և սեքսից խուսափելու ցանկությունը, որպեսզի չկորցնենք գործնական տրամադրվածությունը և չմոռանանք այն մասին, որ անավարտ գործեր ունենք:

Ոչ այսօր, սիրելիս

 

Սա միայն բառակապակցություն չէ, արևահարության պես բան է: Զույգերից մեկի մերժումը մյուսի վրա բացասաբար է ազդում: Նրանք կորցնում են ինքնագնահատականը: Չէ՞ որ որոշել են կյանքը կիսել այն մարդու հետ, իսկ նրա մոտ կրկին ցավում է գլուխը: Նշանակում է, որ նա այլևս մեզ գրավիչ չի համարում:

LIFEHACKER

Գրել կարծիք