Դեմ եմ բոլորին. Սեփակա՞ն, թե պարտադրված որոշում. Ինչո՞ւ է Քսենյա Սոբչակը որոշել նախագահ դառնալ

Դեմ եմ բոլորին. Սեփակա՞ն, թե պարտադրված որոշում. Ինչո՞ւ է Քսենյա Սոբչակը որոշել նախագահ դառնալ

Հեռուստահաղորդավար, LʼOfficiel Russia-ի գլխավոր խմբագիր, խելացի ու զուգահեռաբար՝ սկանդալիստ Քսենյա Սոբչակը որոշել է իր թեկնածությունը դնել ՌԴ նախագահի ընտրությանը: Այն կկայանա 2018-ին: Ինչո՞ւ է Սոբչակը որոշել դեմ գնալ Պուտինին, թե՞ այս քայլը Կրեմլի հեռատես ծրագիրն է:

Դեռևս սեպտեմբերին ռուսական լրատվամիջոցները շրջանառեցին այն լուրը, որ Կրեմլը մտադիր է նախագահական ընտություններում խաղի մեջ ներառել կին-թեկնածուի: Իսկ ո՞վ կարող էր ավելի հարմար լինել այդ դերի համար, եթե ոչ Քսենյան՝ երիտասարդ, ժամանակակից, սուր մտքով ու հետաքրքիր կին: Այլ հարց էր, թե ինչ արձագանք կտար Քսենյան:

Սոբչակի թեկնածությանը վերաբերող հարցն ուղղեցին նաև Պուտինին, իսկ նա ուսերը թոթվեց, թե՝ Աստված սիրեք:

Իր հերթին արձագանքեց նաև Նավալնին՝ կոչ անելով Քսենյային երկար մտածել ու չգայթակղվել քաղաքական դաշտ մտնելու հեռանկարով և հեռու մնալ Կրեմլի կեղտոտ խաղերից: Իսկ Քսենյան բարկացած էր նախ լրագրողների, ապա նաև քաղաքական էլիտայի վրա, որ առանց իր կարծիքը հարցնելու, պատասխանը ստանալու՝ շրջանառել էին լուրը:


Կարդացեք նաև․


Ինչևէ, ամեն ինչ հերքող Քսենյա Սոբչակը, օրերս հայտարարեց՝ որոշել է դառնալ երկրի նախագահ: Որոշել է, քանի որ դրա մասին շատ խոսվեց, որոշել է, քանի որ ուզում է իշխանության վրա ազդելու լծակներ ունենալ:

Ի պատասխան Նավալնիին, Քսենյա Սոբչակը հայտարարեց՝ ինքը խամաճիկ չէ և ոչ էլ մարդակեր, այլ դեմ է բոլորին: Եվ հենց այս արտահայտությունն էլ հավանաբար կդառնա նրա նախընտրական արշավի կարգախոսը: Քսենյա Սոբչակ՝ «ՌԴ նախագահի թեկնածու, որ դեմ է բոլորին»:

Պետք է նկատել, որ Պուտինը քաղաքական դաշտ մտավ Քսենյա Սոբչակի հոր աջակցությամբ: Դա գիտեն բոլորը: Ու Քսենյան այնքան էլ օտար մարդ չէ Պուտինի համար: Թերևս սա է, որ բոլորին զգուշավոր կդարձնի ու թույլ չի տա հավատալ երիտասարդ, հմայիչ, խելացի Քսենյայի անկեղծությանը: Հիմա նա իսկապես դե՞մ է բոլորին:

Գրել կարծիք