Արդյո՞ք այնքան երջանիկ ենք, որքան դա երևում է Ֆեյսբուքի ու Ինստագրամի մեր նկարներում

Արդյո՞ք այնքան երջանիկ ենք, որքան դա երևում է Ֆեյսբուքի ու Ինստագրամի մեր նկարներում

Ինչպե՞ս գտնել հավասարակշռություն իրական կյանքի ու օնլայն հարթակների ﬕջև և լինել անկեղծ ոչ ﬕայն շրջապատի, այլև ինքներս ﬔզ հետ: Առաջարկում ենք պարզել դա անձնական աճի փորձագետ, քոուչ Արևիկ Հայրապետյանի հետ:

Եթե Աբրահամ Մասլոուն ապրեր ﬔր թվային դարաշրջանում, նա ﬕգուցե ներառեր սոցիալական ցանցերում իդեալական անձնական էջ (profile) ունենալու կարիքը մարդկային այլ հիﬓարար կարիքների շարքում: Թվում է, թե այսօր սոցիալական ﬔդիայի բոլոր հարթակները ﬔզ ավելի ու ավելի շատ հնարավորություններ են տալիս՝ սիրո, պատկանելիության, ինքնագնահատականի բարձրացման ﬔր կարիքները բավարարելու համար: Ֆեյսբուքի և Թվիթերի «հավանելու» կոճակները  ﬔզ սիրված զգալու հնարավորություն են ընձեռում, զանազան խմբերը և ֆորուﬓերը թվում է, թե բավարարում են պատկանելիության ﬔր կարիքը, իսկ հետևորդների ﬔծ քանակը շատերի համար ճանաչված և հարգված լինելու ծանրակշիռ չափանիշ է և նպաստում է իրենց ինքնագնահատականի բարձրացմանը:

Բայց հարց է առաջանում՝ արդյոք սոցիալական մեդիայի շնորհիվ մենք իրականում մեզ ավելի սիրված ենք զգում, արդյոք բավարարվում է պատկանելիության և գնահատված լինելու մեր կարիքը: Իսկ գուցե սա ﬕայն պատրանք է, որին այդքան ուզում ենք հավատալ․․․ Եթե այս երևույթը ավելի հանգամանալից դիտարկենք, ապա կարող ենք փաստել, որ վերջին շրջանում շատ մարդկանց կյանքում ﬕ նոր «հետաքրքիր ﬕտում» է ներմուծվել. այն է՝ ապացուցելու բոլորին՝ որքան իդեալական է իրենց կյանքը, որքան հաջողակ են իրենք, որքան երջանիկ են ինչ-որ ﬔկի հետ ընկերություն անելու կամ հարաբերություն ունենալու համար:

Եվ ահա մեկ այլ հարց է առաջանում՝ արդյոք տվյալ մարդկանց կյանքն իսկապես այնքան հիասքանչ է, ինչպիսին այն ներկայացվում է սոցիալական մեդիայում: Օրինակ՝ որոշ մարդիկ անպայման ուզում են տեղեկացնել համայն Ֆեյսբուքին, թե ինչ լավ ժամանակ են անցկացնում իրենք իրենց ընկերների հետ՝ որևէ ինքնանկարի (սելֆիի) կամ ճապոնական ինչ-որ ռեստորանում արված գրանցման (չեքինի) ﬕջոցով: Մինչդեռ ժպտացող և երջանիկ ընկերներ պատկերող նկարի հետևում իրականում մարդիկ են, ովքեր կորցրել են ﬕմյանց հետ իրական կապը, ովքեր մոռացել են, թե ինչ է նշանակում ﬕմյանց աչքերի ﬔջ նայելը և առանց բառերի իրար հասկանալը:

Ե՞րբ եք վերջին անգամ ձեր ընկերների հետ ինչ-որ տեղ գնացել և զգացել իրական հետաքրքրվածություն, կապվածություն և ներկայություն (իհարկե, ես նկատի չունեմ ֆիզիկական ներկայությունը), երբ Դուք պատﬔլ եք Ձեր նոր ծրագրերի մասին կամ խոսել եք ﬕ որևէ տարօրինակ փորձառության մասին, որ վերջերս եք ունեցել: Շատ դեպքերում Ձեր ոգևորվածությունն ուղղակի անհետացել է, քանի որ Ձեր ընկերը սկսել է ﬕաժամանակ շփվել այլ ընկերների հետ սոցիալական ﬔդիայով կամ ստուգել, թե ով է հավանել իր վերջին նկարը կամ ինչ նոր գրառում կա իր նորությունների էջում: Ծանոթ է, չէ՞:

Մեկ այլ օրինակ․ մեր առավոտյան մարզումը մարզասրահում լիարժեք չէր լինի, եթե այն արտացոլող որևէ նկար չտեղադրեինք սոցիալական մեդիայում՝ փորձելով ցույց տալ մեր հետևորդներն, թե որքան կարևոր է առողջ ապրելակերպը: Մինչդեռ, իրականում քանի՜-քանի՜ մարզում է, որ բաց ենք թողել կամ որքա՜ն անառողջ ուտելիք ենք ճաշակել: Բայց հազիվ թե անկեղծ գրառում կատարենք սոցիալական ﬔդիայում այն մասին, թե ինչ տհաճ զգացում է խոստում չպահելը: Ինչո՞ւ… որովհետև դա ստվեր կնետի սոցիալական ﬔդիայում ﬔր իդեալական անձնական էջի վրա, որով ﬔնք այդքան «հպարտանում» ենք: Իսկ ինչ, եթե ﬔնք ﬕ փորձարկում կատարենք և խնդրենք սոցիալական ﬔդիայում ակտիվ ﬕ օգտատիրոջ, ով ճամփորդում է դեպի Հավայան կղզիներ, չկիսվել այդ կղզիների լողափերի կամ իր հյուրանոցի պատուհանից բացվող աննկարագրելի տեսարանի նկարներով՝ աշխարհով ﬔկ հայտարարելով, թե որքա՜ն հիասքանչ է անցնում իր արձակուրդը: Համարյա վստահ եմ, որ դա «սրտակեղեք» մարտահրավեր կլինի փորձարկման մասնակցի համար: Նա նույնիսկ գուցե մտածի․ «Ի՞նչ օգուտ Հավայան կղզիներում ճամփորդելուց, եթե դրա մասին ոչ ոք չպետք է իմանա»:

Սոցիալական մեդիան նաև փոխել է միմյանց հետ ծանոթանալու մեր մոտեցումները: Մենք ձգտում ենք ﬔր նոր ծանոթներին ավելի լավ ճանաչել ոչ թե նրանց հետ իրական և սրտամոտ խոսակցությունների, այլ վերջիններիս սոցիալական ﬔդիայի անձնական էջերը ուսուﬓասիրելու ﬕջոցով: Խնդիրն այստեղ այն է, որ ﬔնք չենք հասկանում, որ սոցիալական ﬔդիան յուրաքանչյուրի ինքնության ﬕայն ﬕ փոքրիկ (և ոչ ﬕշտ ճշգրիտ) մասն է, և տվյալ մարդու մասին իմանալու ավելի շատ բան կա, քան վերջինիս տեղադրած նկարները կամ կատարած գրառուﬓերը:

Իրականությունն այն է, որ կան մարդիկ, ում համար իրենց ֆեյսբուքյան անձնական էջն ավելի գրավիչ և կարևոր է, քան իրական կյանքում իրենց ունեցած փորձառությունը: Կարևոր չէ՝ Դուք իրականում հաճույք ստացել եք Ձեր ճամփորդությունից, թե ոչ, կարևորն այն է, որ Ձեր «ընկերներն ու հետևորդները» իմանան, որ Դուք եղել եք այնտեղ և ունեցել եք այդ «հիասքանչ փորձառությունը»: Կարևոր չէ՝ Դուք իրականում հաճույք ստացել եք Ձեր ընկերների հետ երեկոյից, թե ոչ. կարևորն այն է, որ Ձեր նախկին ընկերն իմանա, որ «Դուք երջանիկ եք առանց նրա»: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել․․․

Այսօր շատ մարդիկ ջանքեր են գործադրում, որպեսզի զերծ պահեն իրենց ֆեյսբուքյան էջերը այն ամենից, ինչը կարող է հարցականի տակ դնել իրենց իդեալական ինքնությունը, քանի որ նրանք գիտեն, որ գործատուները ուսումնասիրում են դիմորդների սոցիալական մեդիայի էջերը ընտրության ընթացքում: Այո, Ձեր երազանքի աշխատանքը ստանալու համար Ձեզ լավագույնս ներկայացնելու իմաստը հասկանալի է: Միևնույն ժամանակ, որքան տարբեր ու լավը կլիներ աշխարհը, եթե ﬔնք բոլորս փորձեինք այնքան կատարյալ լինել ﬔր առօրյա փոքրիկ գործերում, որքան որ սոցիալական ﬔդիայի ﬔր անձնական էջերում:

Բայց մեզանից քանի՞սն են, որ փորձում են իրենց իրական կյանքի անհատականությունը նույնքան անբասիր դարձնել, որքան սոցիալական մեդիայի մեր պատկերն է: Շատ ավելի հեշտ է մարդասիրության կոչի գրառում անել սոցիալական ﬔդիայում, քան օգնել որևէ օտարականի, ով ﬕգուցե ինչ-որ ﬔկի անﬕջական օգնության կարիքն ունի: Շատ ավելի հեշտ է իրական ընկերության մասին ﬔջբերում գրառել սոցիալական ﬔդիայում, քան աջակցող ընկեր լինել իրական կյանքում: Շատ բաներ ավելի հեշտ է «անել» և «լինել» առցանց, քան իրական կյանքում:

Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրի իսկական էությունը ոչ թե այն է, թե մենք ինչպես ենք վարվում, երբ ուշադրության կենտրոնում ենք, այլ այն, թե ինչպիսին ենք, երբ մեզ ոչ ոք չի հետևում: Ըստ իս, իրական երջանկությունն այն է, երբ դու այնքան երջանիկ ես տվյալ պահին, որ նույնիսկ մոռանում ես գրառում անել և համայն աշխարհին տեղեկացնել դրա մասին: Հարկ է փաստել, որ սոցիալական ﬔդիան մարդկանց ﬕմյանց հետ կապելու, գաղափարներ կիսելու, ﬕմյանց զորացնելու և աշխարհում դրական փոփոխություններ առաջ բերելու ﬔծ դեր և կարևորություն ունի: Միևնույն ժամանակ, վստահ եմ, որ յուրաքանչյուրիս անհատականությունը չափվում է ոչ թե ﬔր ֆեյսբուքյան գրառուﬓերով, այլ ﬔր իրական կյանքում կատարած քայլերով:

Գրել կարծիք