Հարավային Օսիա. հին ձևով վերջին ընտրություննե՞րը

Հարավային Օսիա. հին ձևով վերջին ընտրություննե՞րը

Ընտրությունների տեսականին Հարավային Օսիայում. գործող նախագահ, խորհրդարանի խոսնակ կամ միացեք մեր խնջույքին

JAMNEWS, ՄԻԽԱՅԻԼ ՇԵՒԵԼՅՈՎ, ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶ

 

2017թ. ապրիլի 9-ին Հարավային Օսիայի բնակիչները որոշում էին՝ առայժմ քանի նախագահ իրենք կունենան՝ 5, թե՞ դեռ կմնան 4-ը: 1992թ. անկախության հռչակման պահից հետո միմյանց փոխարինել են Թորեզ Կուլումբեգովը, Լյուդվիգ Չիբիրովը, Էդուարդ Կոկոյտին և գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովը, որը որոշեց մնալ երկրորդ ժամկետով: Այդ որոշումը մերժելու կամ դրան հավանություն տալու խնդիրը դրված էր ավելի քան 50 հազար ընտրողների վրա հենց Հարավային Օսիայում, Մոսկվայում, Աբխազիայում և Հյուսիսային Օսիայում: Որպես Լեոնիդ Տաբիլովին այլընտրանք՝ իրենց առաջարկում էին հարավօսական խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովը և այնտեղի Պետանվտանգության կոմիտեի (КГБ) աշխատակից Ալան Գագլոևը:

Վլադիկավկազ

 Դատելով արտաքին նշաններից՝ Հարավային Օսիայի ընտրությունները Հյուսիսային Օսիայում ընդունվեցին խորը անտարբերությամբ:

Հանրապետության գլխավոր տպագիր մարմինը՝ «Հյուսիսային Օսիա» թերթը, այդ իրադարձությունից երկու օր առաջ իր ընթերցողներին հայտնել էր տարբեր կարևոր իրադարձությունների մասին՝ դատելով առաջին էջի վերնագրերից.

«Երկխոսություն վարորդների հետ»

«Երկու հայացք մեկ երթուղայինից»

«Արդյո՞ք մեզ պետք է սպորտային օդուժ»

«Մասնավոր ընտրությունների շուրջ ԿԸՀ ծրագրերի մասին (այն չէ, ինչի մասին դուք եք մտածում. խոսքն իրենց ընտրությունների մասին է, որը նախատեսվում է 2017թ. աշնանը)»

Այն, որ Հարավային Օսիան նախագահ  է ընտրում, կարելի էր իմանալ միային «Օր օրի ետևից» խորագրից, որտեղ մանր տառատեսակով հաղորդվում էր, որ դրանց կհետևեն Ռուսաստանի, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ:

Հարավային Օսիայում սպասվող ընտրությունների մասին նյութերի առատությամբ Հյուսիսային Օսիայի  հեռուստատեսությունը և կայքերը մեծապես չէին տարբերվում տպագիր թերթերից:

Վլադիկավկազի փողոցները հաստատում էին, որ այդ իրադարձությունը քաղաքի բնակիչներին միանգամային անտարբեր է թողել: Արտաքին գովազդային պաստառների, կամ գոնե ցանկապատկների վրա ամրացված թռուցիկների քանակությունը ձգտում էր բացարձակ զրոյի: Եվ հաջողությամբ հասնում էր այդ ցուցիչին:

Դատելով Վլադիկավկազի փողոցներում, շուկաներում և տրանսպորտում զրույցներից՝ տեղի բնակիչներին շատ բան է հուզում, միայն ոչ Հարավային Օսիայի ընտրությունները: Օրինակ,

– Մոտենում են դպրոցների ավարտական քննությունները, և, համապատասխանաբար, համալսարանների և ինստիտուտների ընդունելության քննությունները: Իսկ դրանք ենթադրում են ծախս և կաշառեքներ, և զգալի:

-Որտեղից գումար գտնել կաշառքի համար, իհարկե, ոչ ամբողջությամբ, քանի որ Հյուսիսային Օսիայում աշխատանքի հարցում առանց այն էլ բարդ է, իսկ վերջին շրջանում դրությունը պարզապես աղետալի է դարձել (Մոսկվայի քաղաքականության պատճառով փլուզվել է գլխավոր բիզնեսը՝ օղու արտադրությունը)

– Գործադրուլ են հայտարարել խոշոր բեռնատարների վարորդները, որոնցից է կախված ամբողջ Հյուսիսային Կովկասի, այդ թվում Հյուսիսային Օսիայի մատակարարումը: Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ խանութների ցուցափեղկերը շուտով կդատարկվեն:

-Միակ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունը, որն ապահովում է աշխատատեղեր և մուտքեր հանրապետական բյուջե՝ «Էլեկտրոցինկ» գործարանը, պարզվել է, միաժամանակ մահացու սպառնալիքի աղբյուր է. հանրապետությունում կտրուկ ավելացել է օնկոլոգիական հիվանդությունների թիվը:

Հետևաբար, Վլադիկավկազի բնակիչների վերաբերմունքը աշխարհի բոլոր, այդ թվում իրենց ոչ օտար Հարավային Օսիային խնդիրներին արտացոլվում է պատի վրա գրառումներով, որոնք ակնհայտորեն արվում են երիտասարդրների կողմից. «Fuck the world»:

Թվում է, Հարավային Օսիայի նախագահի պաշտոնում նախագահների շտաբերը նկատի են ունեցել այս հանգամանքները և գնացել այլ ճանապարհով: Նախընտրական քարոզարշավը նրանք տանում էին հին ձևով՝ փոստարկղերի միջոցով: Բացառություն էր միայն աութսայդեր Ալան Գագլոևի նախընտրական արշավը: Վլադիկավկազում նրա շտաբը նորարարական ուղի էր ընտրել. այնտեղ փայլող երիտասարդները ցանկացած պատահական այցելուի առաջարկում էին միանալ իրենց խնջույքի սեղանին:

JAMnews-ի խմբագրության տրամադրության տակ են հայտնվել նախընտրական արշավի առաջնորդների՝ Լեոնիդ Տիբիլովի և Անատոլի Բիբիլովի տարածած սեղմագրերը.

Նմանություններ

  •  Շատ լավ, թանկարժեք թուղթ
  •  Գունավոր տպագրություն

Տարբերություններ

  • Ֆորմատ (Անատոլի Բիբիլովի А4-ը Լեոնիդ Տիբիլովի А2-ի դեմ)
  • Թղթի հաստությունը (գործող նախագահի մոտ թուղթն ավելի հաստ էր)

Բովանդակություն

Լեոնիդ Տիբիլով.

Հարավային Օսիայի գործող նախագահն առաջարկում է «Կայունություն և զարգացում» նախընտրական կարգախոսը: Դատելով նրա քարոզչական նյութերի տեսքտից՝ գլխավոր միտքը հնչում է այսպես. «Իմ օրոք գողությունները քչացել են»: Նրա փաստարկները կրում են մի փոքր ոչ հստակ բնույթ. «… մեծ աշխատանք է տարվում», «… ընդունվել է կոնցեպտ», «…խնձորի այգի է տնկվել»: Երբ բանը հասնում է կոշտ թվերին, իրավիճակն ավելի պարզ է դառնում:

Ինչ է, օրինակ, նշանակում՝ «Բացվել է շուրջ 17 ֆելդշերային-մանկաբարձական կետ»: Ի վերջո, 16, թե՞ 18:

Անատոլի Բիբիլով

Խորհրդարանի նախագահն առաջարկում է ավելի կտրուկ դիրքորոշում. «Գողությունը կարելի է ավելի նվազեցնել»: Թվերի հարցում այստեղ մի փոքր ավելի շատ հստակություն կա: Մանրամասն մեջբերվում է Ռուսաստանի Հաշվիչ պալատի՝ բյուջետային միջոցների ծախսերի տեղեկանքը (2008-2013թթ. Հարավային Օսիայում ներդրվել է ավելի քան 45 մլրդ ռուբլի). օրինակ, Հյուսիսային Օսիայում 225 բնակարանների շինարարությունն արժեցել է 168 մլն ռուբլի (2.2 մլն դոլար), իսկ Ցխինվալիում 200 բնակարանների շինարարությունը՝ 500 մլն (7.5 մլն դոլար):

Ու էլի մի քանի հարյուր ատրճանակներ, որոնք պարգև են տրվել Հարավային Օսիայի նախագահի կողմից (սա, թվում է, աշխարհի ամենամեծ հրազենային պարգևատրման հիմնադրամն է աշխարհում) և հետագայում հոսել են Ռուսաստանի քրեական աշխարհ:

Ընտրությունների օրը Ցխինվալում անսպասելի տեղացած ձյունը շատերին ստիպեց հիշել 2011 թվականի իրադարձությունները, որոնք անվանվել էին “Ձնային հեղափոխություն”՝ երբ նախագահական ընտրություններին հաջորդեցին քաղաքական ճգնաժամը և բողոքի ակցիաները:

Գլխավորը

 Գլխավորը, ինչպես բոլորն են հասկանում, իհարկե, խնձորի այգիները, մանկաբարձական կետերը, քրեական զենքը և անգամ գողացված միլիոնները չեն: Նախագահների ամենածանրակշիռ փաստարկը իրենց ձեռքը սեղմած հայտնի անձիք են:

Այս մրցարշավում գործող նախագահ Տիբիլովը մրցապայքարից դուրս է: Նա իր ակտիվում ունի 4 նախագահ Պուտին (այսինքն, իր նախընտրական սեղմագրում ունի նախագահ Պուտինի 4 լուսանկար), վարչապետ Մեդվեդև, Ռուսական ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլ և դիրիժոր Վալերի Գյորգիև (բոլորն էլ մեկ օրինակով, որպեսզի ոչ մեկ չնեղանա):

Նախագահ Բիբիլովը դրան կարողացել է պատասխանել միայն Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի լուսանկարով և նրա հետ հանդիպման մասին հաղորդագրությամբ:

Մնացած ամեն ինչ Լեոնիդ Տիբիլովի և Անատոլի Բիբիլովի մոտ նույնն է՝ երեխաներ, մարզիկներ, վետերաններ, գեղարվեստական ինքնագործունեությամբ զբաղվող արտիստներ:

Օկտյաբրսկի թաղամաս

 «Ղեկավար դառնում է նա, ում ձեռքը Պուտինը սեղմում է»: Նման քաղաքական դիտարկմամբ 2017թ. ապրիլի 9-ին հանդես է եկել հարավօսցի ընտրող Ստանիսլավը: Դա տեղի է ունեցել Հյուսիսային Օսիայի Պրիգորոդնի շրջանի Օկտյաբրսկի թաղամասում, որտեղ տեղակայված էր հանրապետության 3 ընտրատեղամասերից մեկը:

Տեսանյութտը՝ Թամարա Ագկացևայի

Ընդ որում, պետք է նկատել, ընտրություններն այստեղ վատ էին կազմակերպված: Ընտրողների փաստաթղթերի ստուգումն այնպես էր արված, որ կերօրվա ժամը 12-ին ընտրատեղամասի մուտքի մոտ կուտակվել էր շուրջ 300 մարդուց բաղկացած ամբոխ (ընտրողների բարձր մասնակցությանը չի խանգարել անձրևոտ և քամոտ եղանակը): Այն կառավարելու համար անհրաժեշտ եղավ ոչ միայն ոստիակնների, այլև ՕՄՈՆ-ի ներկայությունը: Ընտրատեղամասի դիմաց կանգնած էր մեքենա՝ ձերբալկալվածներին, թերևս ամենաակտիվ ընտրողներին, տեղափոխելու համար:

Ստանիսլավը մինչև վերջ չէր կարողանում կողմնորոշվել՝ ում է ընտրելու՝ Բիբիլովին, թե Տիբիլովին (Գագլոևի տարբերակը նա անգամ չէր քննարկում՝ պնդելով, որ նրա հաղթանակի համար ուրախ կլինեն միայն տեղի քրեականները):

Իր ընտրությունը նա պատրաստվում էր կատարել անմիջապես քվեախցիկում:

Եվ նա հակված էր նախագահ Տիբիլովի կողմը: Ոչ թե նրա նկատմամբ մեծ համակրանքից ելնելով, այլ այն պատճառով, որ նրա մրցակից Բիբիլովի կողքին կանգնած էր նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտին: Որի օրոք Ստանիսլավին մերժել էին Հարավային Օսիայի քաղաքացիություն տալ՝ հիմնավորելով, որ նա ունի Ռուսաստանի քաղաքացիություն: «Ես նրան ասում եմ՝ դու ինքդ էլ Ռուսաստանի քաղաքացի ես: Իսկ նա ինձ՝ հա բա ո՜նց»,- մեկնաբանում է Ստանիսլավը իր ընտրությունը: Իր պատմությունը, նա, իհարկե, ավարտում է շատ անսպասելի: «Թող Պուտինն էլ հիմա որոշի»:

Ով է որոշում

 Պուտինն էլ, հնարավոր է, որոշի այս ընտրությունների ելքը: Բայց աղոտ զգացողություն կա, որ նա դա կանի վերջին անգամ: Ոչ թե այս կոնկրետ Պուտինը, այլ ցանկացած արտաքին ուժ՝ ինչպես Հարավային, այպես էլ Հյուսիսային Օսիայի նկատմամբ:

25 տարին սերնդի կենսական շրջանն է: Մեր դեպքում՝ վերջին խորհրդային սերնդի: Նրանց փոխարինելու են գալիս միանգամայն այլ մարդիկ, կյանքի այլ փորձով և այլ արժեքներով: Եվ նրանք այլ կերպ կվարվեն այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են պետական ինքնիշխանությունը և ընտրական գործընթացը:

Անսպասելեորեն այդ նույն կարծիքն են հայտնել Վլադիկավկազում հանդիպած երկու միանգամայն տարբեր զրուցակիցներ՝ հայտնի հրապարակախոս Լեոնիդ Կոչիևը և երիտասարդ ՏՏ-մասնագետ Սոսլան Տաբուևը: Նրանք երկուսն էլ կարծում են, որ 2017թ. ապրիլին մենք հետևում ենք Հարավային Օսիայում վերջին իներցիոն, հետխորհրդային ընտրություններին: Նոր սերունդը կպահանջի և՛ նոր առաջնորդներ, և՛ նոր գաղափարներ:

Հ. Գ.Շատ ցանկալի է, որ Հարավային Օսիայի հաջորդ ընտրությունների գլխավոր լուրը լինի վախից ազատումը: Որպեսզի Ստանիսլավը և 2017թ. ապրիլի 9-ին Պրիգորոդնի շրջանում ընտրատեղամասի մոտ հավաքված բոլոր մյուսները չվախենան հայտնել իրենց անունները և խոսել տեսախցիկի առաջ: Սկզբի համար:

Զարինա Խաչիրովան ծնվել է Ցխինվալիում և ունի Հարավային Օսիայի քաղաքացիություն: Նա այն մոտ  40,00 հազար ընտրողներից է, ովքեր այսօր՝ ապրիլի 9 -ին, սպասում էին ընտրատարածքներում Հարավային Օսիայի նախագահ ընտրելու համար: Զարինան, սակայն, ապրում է ոչ թե Ցխինվալիում, այլ Վլադիկավկազում: Աշխատում է գրախանութում և խաղում տեղի երիտասարդական փորձարարական թատրոնում: Նա ուսանել է  Հյուսիսային Օսիայում՝ թատերական ֆակուլտետում, քանի որ Հարավայինում նման բուհ չկա: Եվ այդպես էլ մնացել է այստեղ:

Գրել կարծիք