Միլիարդատերերի «տիեզերական» վազքը. ինչո՞ւ են Մասկը, Բեզոսն ու Բրենսոնը փող ծախսում գալակտիկայում

Միլիարդատերերի «տիեզերական» վազքը. ինչո՞ւ են Մասկը, Բեզոսն ու Բրենսոնը փող ծախսում գալակտիկայում

Տիեզերքը եկամուտնի նոր աղբյուրը. պատմում ենք միլիարդատերերի մասին, ովքեր արդեն կառուցում են ապագայի բիզնեսը գալակտիկայում:

Բեզոսը, Մասկը, Բրենսոնը և Ալենը. նրանց ընդհանուր կարողությունը գերազանցում է 111 միլիարդ դոլարը: Նրանք ներդրումներ են անում էկզոտիկ տարածքների` տիեզերքը հետազոտելու և, կարելի է ասել, յուրացնելու համար:

Ինչո՞վ են տարբերվում այս գործարարները: Նրանք գործում են շուկայի փոփոխություններին համընթաց: Նախկինում գործարար աշխարհը գումարներ էր ներդնում տիեզերական զբոսաշրջության մեջ` համարելով , որ դա ևս մեծ եկամտաբերության աղբյուր է: Այդ բիզնեսով զբաղվողները կարծում էին, որ կարող են բավարարել մարդկանց հետաքրքրությունները, որոնք ցանկանում էին տեսնել երկրի ուղեծիրը:

Էլոն Մասկ

Space X կազմակերպության հիմնադիր

Կարողությունը հասնում է 13. 9 միլիարդ դոլարի

Նա Ֆորբսի համաշխարհային վարկանիշային ցուցակում 80-րդն է: էլոն Մասկը նաև PAYPAL էլեկտրոնային վճարման ծառայության համակարգի հիմնադիրներից է: Այն ավելի ուշ վաճառվեց eBay-ին , Tesla ընկերությանը:


Էլոն Մասկը աշխատանքի, նորարարության և ապագայի մասին


Մասկը ամենաուշագրավն է տիեզերական այս 4 միլիարդատերերի շարքում: Նրա հիմնադրած SpaceX ընկերությունը զբաղվում է հրթիռաշինության , տիեզերանավերի սարքավորումների արտադրությամբ: Սրանք նախատեսված են մարդկանց և բեռները դեպի երկրի ուղեծիր տեղափոխելու համար: Space X-ը 2015-ին պայմանագիր կնքեց NASA-ի հետ: Այն պետք է բեռներ հասցներ միջազգային տիեզերակայան: Արդեն մոտ 20 այդպիսի միսիա է հաջողությամբ իրականացրել: Space X-ում համարում են , որ մոտ 70 միսիա դեռ ունեն կատարելու: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիարդ դոլար:

Մասկը տարբերվում է առաջին հերթին տիեզերքի զարգացման խնդիրների վերաբերյալ իր վճռական մոտեցմամբ: 2016- ին IT-արդյունաբերության համաժողովում նա խոստացավ հաջորդ տասնամյակում մարդկանց ուղարկել Մարս: Այս տարվա գործարար մարդը մի քանի օր առաջ, կրկին հիշեց իր պլանների մասին: Մեկնաբանելով հեգնական ենթադրությունը ` իր այլմոլորակային լինելու մասին, նա թվիթերում գրեց` «Փաստը , որ ես կառուցում եմ տիեզերանավեր, որպեսզի վերադառնամ իմ հարազատ մոլորակ, դեռ չի նշանակում, որ ես այլմոլորակային եմ»:

Ջեֆ Բեզոս

Blue Origin ընկերության հիմնադիր

Կարողությունը. 72.8 միլիարդդոլար, Forbes-ի համաշխարհային միլարդերների վարկանիշերով №3-ն է

Amazon –ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը դարձել է համաշխարհային սարդոստայնի ամենաապահովվածներից մեկը: Նա ֆինանսավորում է  Blue Origin  ծրագիրը 2000 թվականից: Գլխավոր կոնցեպտուալ նորույթը, որն առաջարկում է Բեզոսի թիմը, հրթիռակիրների բազմակի օգտագործումն է: Այս իմաստով  Blue OriginSpaceX-ի գլխավոր մրցակիցն է:


Առանց վաճառասեղանի խանութ և օնլայն տվյալներով ներբեռնված բեռնատար. Amazon-ի նորամուծությունները


2015-ի վերջում Բեզոսի ընկերությունը արդեն բարեհաջող անցկացրել է բազմակի օգտագործման New Shepard հրթիռների կառավարվող վայրէջքը: Blue Origin-ը հիմա աշխատում է ծրագիրը կատարելագործելու վրա, որը բաղկացած է հրթիռից և տիեզերանավի կապսուլայից (երկուսն էլ բազմակի օգտագործման համար): Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվախ է տիեզերական զբոսաշրջության համար: Հրթիռը տիեզերանավի հետ միասին բարձրանում է 100 կմ վերև, որտեղ դրանք բաժանվում են, հետո և տիեզերանավը, և հրթիռն իրականցնում են փափուկ վայրէջք:

Թռիչքը տևում է 10 րոպե, տիեզերանավում 3-4 րոպեյով նաև վերանում է ձգողականության ուժը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսված է տիեզերական զբոսաշրջիկներին գրավելու համար: Հրթիռը և տիեզերանավն անվանակոչվել են Ալան Շեպարդի անվան պատվին, որն աշխարհում առաջինն էր, որ  1961 թվականի մայիսին իրականացրել  է սուբորբիտալ թռիչք տիեզերքում:

Ռիչարդ Բրենսոն

Virgin Group ընկերության հիմնադիր

Կարողությունը. 5 միլիարդ դոլար, Ֆորբսի համաշխարհային միլիարդերների ցուցակում է 324-րդն է

Ռիչարդ Բրենսոնն ի սկզբանե նպատակադրված է զարգացնելու տիեզերական զբոսաշրջությունը: Արդեն հարյուրավոր մարդիկ պատրաստ են վճարել 200,000 դոլար, որպեսզի սուբորբիտալ թռիչք իրականացնեն տիեզերքում: Տոմսերը ամրագրել է 800 մարդ, որոնցից են դերասանուհի Անջելիան Ջոլին  և երգչուհի Լեդի Գագան:


Փողի փիլիսոփայությունը` աշխարհի ամենահարուստ մարդկանցից


Վերջերս նաև պարզ է դարձել, որ Բրենսոնի տիեզերանավով ցանկանում է թռչել նաև բրիտանացի ֆիզիկոս և տիեզերագետ Սթիվեն Հոքինգը. «Ես կարող եմ ձեզ ասել, թե ինչն է ինձ երջանիկ դարձնում՝ ճամփորդությունը դեպի տիեզերք: Ես կարծում էի, թե ոչ ոք ինձ այնտեղ չի տանի, սակայն Ռիչարդ Բրենսոնը առաջարկեց և միանգամից համաձայնվեցի», – պատմել է գիտնականը:

Փոլ Ալեն

Vulcan Aerospace ընկերության հիմնադիր

Կարողությունը. 19.9 միլարդ դոլար, Ֆորբսի համաշխարհային միլիարդերների ցուցակում է 42-րդն է

Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը հիմնադրել է Vulcan Aerospace ընկերությունը, որն աշխատում է Stratolaunch ինքնաթիռի արտադրությամբ: Նախատեսված է, որ ծանր Stratolaunch  ինքնաթիռը երկու անգամ մեծ թևերի թափքով է, քան Boeing 786 Dreamliner-ը: Այն կբարձրանա 9 կմ վերև, որտեղ էլ կարձակվեն թևերի տակ գտնվող հրթիռները:


5 ոլորտ, որտեղ տեխնոլոգիաները փոխելու են իրերի ընթացքը


Ալենի գաղափարը նման է Բրենսոնի գաղափարին և սա պատահականություն չէ: Հենց Microsoft-ն է ֆինանսավորել առաջին սուբորբիտալ տիեզերանավի ՝SpaceShipOne արտադրությունը, որը 2004 թ դուրս է եկել տիեզերական տարածություն, հաղթել Ansari X Prize-ում և ստացել է 10 միլիոն դոլար: Փոլ Ալենն այս տեխնոլոգիան վաճառել է Բրենսոնին, որը դրա հիման վրա ստեղծել է  Virgin Galactic-ը:

Forbes

Գրել կարծիք