4 կայք օտար լեզվով շփվելու համար

4 կայք օտար լեզվով շփվելու համար

Շփվել, պատմել՝ միայն այսպես կարելի է հարստացնել բառապաշարը և պրակտիկայում զարգացնել լեզվական գիտելիքները: newmag-ը ներկայացնում է 4 կայք, որտեղ կարելի է գտնել զրուցակից-ընկերներ, որոնք պատրաստ են ժամերով զրուցել ձեզ հետ:

Hellolingo

Hellolingo-ն օտար լեզուներ սովորելու համար նախատեսված սոցցանց է, որը զրուցակից փնտրելու հարցում տարբերվում է մաքսիմալ պարզությամբ: Լրացնում եք հաշիվը, մտնում ընդհանուր չաթ և ընտրում` ում հետ եք ցանկանում խոսել: Օգտատերերի մասին անձնական ինֆորմացիան քիչ է՝ երկիր, սեռ, տարիք, մայրենի և այն լեզուն, որը ցանկանում եք սովորել: Ի տարբերություն նման այլ կայքերի՝ այստեղ լուսանակար տեղադրել հնարավոր չէ: Այս կերպ հեղինակները փորձում են կայքը անհետաքրքիր դարձնել բոլոր նրանց համար, ովքեր լեզուն զարգացնելու փոխարեն փնտում են նոր ծանոթություններ և ֆլիրտ:

Զրույցը սկսելիս, զրուցակցի հետ հնարավոր է կապվել ձայնային հաղորդագրությամբ: Բայց այն զանգերի համար չէ, այլ կոնտակտային տվյալներով փոխանակվելու:

Կարելի է իմանալ միմյանց Skype-ի տվյալները և շարունակել զրույցն այնտեղ: Երբ չաթում համապատասխան զրուցակից չեք գտնում, մուտք գործեք  Find a Language Partner բաժինը, այստեղ կարելի է գրել ցանկացած օգտատերի, եթե անգամ նա այդ պահին   ցանցում չէ:

Գրել կարծիք