Սպորտային ոճ կամ նոր փիլիսոփայություն մոդայում

Սպորտային ոճ կամ նոր փիլիսոփայություն մոդայում

Սպորտը մոդայում հերթական թրենդը չէ, այն ֆեմինիզմի տրամաբանական շարունակությունն է: Պոդիումից ուղիղ մեզ մոտ` պատմում ենք ու ցույց տալիս` ինչպես և ինչու կրել սպորտային հագուստ:

«Արա, առաջին քայլը, հաղթիր ինքդ քեզ, ավելի լավ է ապրել, քան երազել». թվում է նոր սպորտային բրենդի կարգախոս է, բայց այս խոսքերը հնչում էին Միլանում` Versace-ի ցուցադրության ժամանակ: Այս խոսքերի ու դրա հետ հնչող բիթերի տակ չոր նստարանին նստել ուղղակի հնարավոր չէր, ներկաներն ուզում էին տեղից թռչել ու միանգամից տասնյակ ցատկեր անել հենց այն նեյլոնից, սպորտային տաբատներում ու կրոպ-տոպերով համադրված բոմպերներով, որ ցուցադրվում էին պոդիումին:

Kenzo

Դոնատելա Վերսաչեն հայտարարեց` սպորտը նորաձևության ապագան է: Նոր սեզոնի հավաքածուներում աչք են ծակում ոճի նոր փիլիսոփայության`athleisure-ի տարրերը: Սա ոճ է, որտեղ հագուստը հարմար է ամենօրյա գործերի (leisure` գործ) համար ու սպորտային է (athlete`ոճ):

Courrèges

Հետաքրքիրն այն է, որ ամեն մի բրենդ շեշտադրում է կոնկրետ որևէ սպորտ: Courrèges-ի դիզայներները ներկայացրեցին ֆուտուրիստական ռետրո ոճի հագուստ` նեղ, մարմինն ընդգծող հագուստ, որը հարմար է սերֆինգի համար:

Moncler Gamme Rouge

Ֆրանսիան ներկայացնող Moncler Gamme Rouge-ի սիլուետները հիշեցնում են սուսերամարտի հավաքականի արտահագուստը: Իսկ Վիրժիլա Աբլոն Off White-ում ստացել է իդեալական կերպարներ պարկուրի համար`փոքր շղթաներով լայն շալվարներ ու սպորտային  բլուզներ:Ամեն ինչ այնպես է, ինչպես մենք սիրում ենք` չի նեղում, հարմար է ու համարձակ: 

Off White

Սպորտային թեման այս գարնանը դիզայներները փորձում են համադրել առողջ ապրելակերպի հետ: Հագուստը պետք է կրեն մարդիկ, որոնք ասում են, որ, այո, իրենք հետևում են իրենց սննդակարգին, շնորհանդեսների ժամանակ  կծում ենք նեխուրի արմատ, իսկ առավոտյան սուրճի ու մեկ գլանակ ծխախոտի փոխարեն ընտրում են վազքը:  Սպորտային հագուստը ժամանակակից, ուժեղ կնոջ ոճն է:

Chloé

Ոչ թե բաճկոններ, ոճ թե ֆուտլյար-զգեստներ, այլ` հուդիներ, սպորտային բլուզներ ու մարզվելու համար նախատեսված շալվարներ: Պատահական չէ, որ ամենահաջող հավաքածուները ներկայացրել են հենց կին դիզայներները: Ստելա Մակարտնին ապացուցեց, որ իր կոմբինեզոնները, պարկաներն ու զգեստները շատ հարմար են պարելու համար:

Stella Mccartney

Իզաբել Մարանն էլ գտել է իդեալական բալանաս մարզումների համար նախատեսված հագուստի ու կանացի ծաղկավոր իրերի միջև: Կլեր Ուայթը Chloé-ում նույնպես առաջարկում է սպորտային սիլուետներ, կապերով շալվարներ ու շապիկներ: Դե իսկ Դոնատելա Վերսաչեն  միշտ է կենտրոնացած անկախ կանանց վրա:

Isabel Marant

Ու հենց այս սեզոնին ֆեմինիզմի կոնցեպտը Versace-ում սկզբից մինչև վերջ է անցնում: Պատահական չէ, որ ցուցադրությանն առաջին շարքում նստած էր նաև մեծագույն թենիսիստուհի Սելենա Ուիլյամսը: Հավաքածուն հուշում էր` տանը նստել պետք չէ` լեգինսներ, որոնք սազում են, ինչպես իդեալական կազմվածք ունեցող, նրբակազմ Միկա Արգանարազին, այնպես էլ սեքսուալ Էդի Կեմպբելին:

Versace

Տիկին Վերսաչեն ցույց տվեց նաև նեյլոնային պարկաներ, որոնք ամեն մի կնոջ կդարձնեն սուպերվումն, որը կգրավի աշխարհը, կփրկի մարդկությունը: Զգեստները նույնպես ճակատագրական կնոջ համար են, դրանք կարելի է բարձրացնել ու իջեցնել, լինել սեքսուալ, բայց մնալ հավատարիմ ինքդ քեզ:

Versace

Սպորտային ոճն այսօր թրենդ չէ, այն պարտադիր գործիք է` կնոջ զգացմունքային ու ֆիզիկական ուժը ցույց տալու համար: Անպայման չէ լինել Սելանա Ուիլյամս կամ Ելենա Իսինբայեվա, մոդայիկ թրենդը չի ստիպում նոր ռեկորդներ սահմանել, այն նվիրում է շատ բարձր ու հեռու թռչելու ու հաջող վայրէջք կատարելու կարողություն ու զգացողություն:  

Աղբյուրը

Գրել կարծիք