[Անհավանական] Կինը, որ կարծում էր՝ հղի է, իրականում որդ է ծննդաբերել

[Անհավանական] Կինը, որ կարծում էր՝ հղի է, իրականում որդ է ծննդաբերել

16 տարի շարունակ 218 կիլոգրամանոց կինը անհավանական չափերի երիզորդ է կրել իր մարմնում : Վերջերս նրան թվացել էր, որ հղի է: Բոլորն էին այդպես կարծում, սակայն հղիության հետևանքներն սկսեցին անհանգստացնել կնոջը, ամուսնուն և բոլորին:

Ճապոնիայի Կյուսյու կղզու հյուսիսային մասում գտնվող Ֆուկուոկա պրեֆեկտուրայում մի կին ծննդաբերել է ոչ թե երեխա, այլ հսկայական երիզորդ:

Ֆուկուոկայի 38-ամյա տեղաբնակ Յուկիկո Կունիտակեն ծննդաբերել է 7,7 մետր երկարությամբ երիզորդ: Փորձագետների խոսքով, այն կնոջ մարմնում է եղել մոտ 16 տարի: 218 կիլոգրամանոց կնոջ խոսքով, նա գաղափար անգամ չուներ, որ այդ մակաբույծն իր մարմնում է և շոկի ենթարկվեց, երբ իմացավ, որ իրականում հղի չէ: Կինը ցավերի պատճառով տանջվում էր: Նախքան կվիրահատեին, նրան էպիդուրալ անզգայացման ենթարկեցին: Այնուհետև բժիշկները փորձեցին հանել այդ մակաբույծին կնոջ մարմնից:

«Կարծեցի, որ դա իմ երեխայի պորտալարն է, բայց նրանք քաշում ու քաշում էին, բայց ոչինչ դուրս չէր գալիս:»

38-ամյա կինը և նրա ամուսինը ապշած էին, երբ իմացան իրականությունը:

«Բոլորն ասում էին, որ չափազանց գեր եմ, որպեսզի երեխա ունենամ: Երբ կարծում էի, որ հղի եմ, այնքան հպարտ էի որ իբրև կարողացա ապացուցեցել նրանց, որ սխալ են»:

Ամուսնո խոսքով, իրենք ոչինչ չէի կարող ենթադրել: Ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես պետք է լիներ:

«Նա իսկապես տխուր էր և առանց պատճառ կարող էր լացել: Նա ամբողջ օրը շատ հոգնած և միշտ սոված էր: Ես 100 տոկոսով վստահ էի, որ նա հղի է»:

Ամուսնու մոտ կասկածներ սկսեցին առաջանալ, երբ կնոջ մոտ դեռ շարունակվում էին ցիկլերը:


Անհավանական շարքից.


Խոզի հում միս ուտելու վտանգները

Տիկին Կունիտակեի բժշկի խոսքով, իր հախախորդը կարծում էր, որ աշխատավայրումխոզի հում միս է կերել հենց իր աշխատավայրում՝  սուշի բարում:

ՙ«Նա սկզբից այդպես էր մտածում, որովհետև աշխատավայրում սուշի  շատ էր կերել, բայց նրան ասացի, որ ձկներն այդպիսի մակաբույծ չեն կրում»:

«Նա ասաց ինձ, որ հավանական է խոզի հում միսը խառնել են ձկան մսի հետ, երբ ձուկը թանկացել էր կամ առաքիչներն ուշանում էին»:

Խոզի երիզորդի ժամամանակ թունավորման դեպքերը բավականին ուժգին են լինում: Դրա հետևանքով վարակվածների մոտ լինում են փսխման երևույթներ, գլխապտույտ, հետանցքի շրջանում քոր, ցավեր՝ ստամոքսի  և գլխի շրջանում: Հիվանդը կորցնում է քաշը, նկատվում է սակավարյունություն, էոզինոֆիլների նվազում։

World Daily News

Գրել կարծիք