Ինչպես են սմարթֆոները քայքայում մեր առողջությունն ամեն օր

Ինչպես են սմարթֆոները քայքայում մեր առողջությունն ամեն օր

Թվում է` թվային տեխնոլոգիաները հեշտացրել են մեր կյանքը, իրականում` դրանք չափազանց վնասակար են մեր առողջության համար:

Ժամանակակից տեխնոլոգիաները կարող են  էապես հեշտացնել մեր կյանքը՝ օգնելով ընդամենը րոպեների ընթացքում լուծել  մի շարք խնդիրներ: Էլեկտրոնային փոստային ծառայությունը , որն ինքնուրույն տեսկավորում է հաղորդագրությունները կարևորի ու անկարևորի, տեսակապերը, որոնց շնորհիվ մենք ստիպված չենք լինում ժամանակ և միջոցներ ծախսել հեռավոր ճանապարհորդությունների վրա, մեր առօրյայի անբաժան մասն են դարձել:

Ժամանակակից թվային տեխնոլոգիաները խոստանում են թեթևացնել մեր աշխատանքային ու կենցաղային պարտականությունները, բայց հաճախ դա թվում է դատարկ խոստում, համենայնդեպս, դրա մասին են վկայում Գերմանական արհմիությունների ասոցիացիայի՝ տարբեր ընկերությունների աշխատակիցների հետ իրականացված հարցումները: Հարցմանը մասնակցել են տարբեր տարիքային խմբերում և տարբեր  ոլորտներում աշխատող 10 հազար աշխատակիցներ, և պատասխանել հետևյալ հարցին` արդյո՞ք թվային տեխնոլոգիաների մուտքը իրենց աշխատավայր փոխել է աշխատանքային առօրյան, ու աշխատանքային պարտականությունները:


Առողջությանը վնաս է նաև`


Արդյունքները սթափեցնող էին. հարցվածների 46% նշել է, որ թվային տեխնոլոգիաները բարձրացրել են աշխատավայրում սթրեսի ու լարվածության մակարդակը: Ընդամենը 9% են պատասխանել, որ թվային տեխնոլոգիաները հեշտացրել են իրենց աշխատանքը: Աշխատավայրում թվային տեխնոլոգիաները չեն սահմանափակվում միայն սմարթֆոններով, էլեկտրոնային փոստերով կամ պրոֆեսիոնալ սոցցանցերով, առավել հաճախ օգտագործվում են փաստաթղթերը սքանավորող կամ կրկնօրինակող սարքերը, կամ  գործարանային արտադրությունը կազմակերպող էլեկտրոնային  ծրագրերը: Այս և այլ թվային տեխնոլոգիաների օգտագործումն ամենայն հավանականությամբ առավել սթրեսային է դարձնում աշխպատանքային օրը: Հարցվողների 60 %-ը խոստովանել է, որ աշխատանքային գործառույթների թվայնացման հետևանքով իրենց անընդհատ ճնշված են զգում և անընդհատ ցայտնոտային իրավիճակներում են լինում:

Ստացվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաները աշխատանքային առօրյան անհետաքրքիր ու ունայն են դարձնում: Հետազոտության հեղինակները եզրակացրել էին, որ թվային տեխնոլոգիաներից օգտվող այն աշխատակիցներն են ավելի քիչ ծանրաբեռնված և նյարդային լինում, ովքեր կարողանում են ազդել իրականացվող աշխատանքի ծավալի վրա:

Գրել կարծիք