Թելման Իսմաիլով. ՌԴ ամենահարուստ ադրբեջանցին միջազգային հետախուզման մեջ է

Թելման Իսմաիլով. ՌԴ ամենահարուստ ադրբեջանցին միջազգային հետախուզման մեջ է

Ադրբեջանցի գործարարը, ըստ լրատվամիջոցների, թաքնվում է Թուրքիայում:

Նա Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանցից մեկն էր, կարողությունը հասնում էր 800 միլիոն դոլարի: Դեռ երկու տարի առաջ Թելման Իսմայիլովը չափազանց ազդեցիկ էր: Այսօր՝ թաքնվում է իրավապահներից 2 մարդու սպանություն կազմակերպելու համար:

Միլիոնատեր դառնալու ճանապարհը սկսվեց Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ ծանոթությունից: Դա թույլ տվեց Իսմայիլովին դառնալ մոսկովյան Չերկիզովսկի շուկայի սեփականատեր: Գործարարը Մոսկվայի կենտրոնում ուներ ռեստորաններ, հյուրանոցներ, տրանսպորտային և տուրիստական ընկերություններ:

Չերկիզովսկի շուկան

Ադրբեջանցի գործարարը թուրքական Անթալիայում կառուցել էր Mardan Palace շքեղ հյուրանոցը, որի բացմանը ներկա են եղել Շերոն Սթոունը, Մոնիկա Բելուչին, Իոսիֆ Կոբզոնը և Ֆիլիպ Կիրկորովը:

3.jpg
Mardan Palace

Եվ ահա, Յուրի Լուժկովի պաշտոնազրկումից հետո սկսվեցին խնդիրներ: Չերկիզովսկի շուկան փակվեց, գործարարը հսկայական պարտքեր կուտակեց, վերցրեց նոր վարկեր, իսկ կարողությունը տեղափոխեց օֆշորային գոտիներ: Պարտքերը վերադարձնելու համար ստիպված սկսեց վաճառել կարողությունը: 2015-ին նրան սնանկ ճանաչեցին, բայց ամենալուրջ խնդիրները դեռ առջևում էին:


Կարդացեք նաև․


2017-ին նրան մեղադրեցին գործարարներ Վլադիմիր Սավկինի և Յուրի Բրիլյովի սպանությունները կազմակեպելու մեջ: Հանցագործությունները տեղի էին ունեցել 2016-ի մայիսին: Պատվերն իրականացնողին հայտնաբերել էին Իսմայիլովի եղբոր՝ Վագիֆի  բնակարանում: Հետագայում պարզվել էր, որ մարդասպանին դեպքի վայր էր տարել Իսմայիլովի մյուս եղբայրը՝ Ռաֆիկը: Քննության սկզբնական շրջանում Թելման Իսմայիլովին մեղադրանք չէր առաջադրվել: Նոյեմբերին, սակայն, Իսմայիլովին մեղադրեցին սպանությունների կազմակերպման մեջ և հայտարարեցին միջազգային հետախուզում:

 

Գրել կարծիք