Թենիսային շաբաթվա դեժավյուն. «Ծերուկի» հերթական տիտղոսն ու Շարապովայի վերադարձը

Թենիսային շաբաթվա դեժավյուն. «Ծերուկի» հերթական տիտղոսն ու Շարապովայի վերադարձը

Ուիքենդը համաշխարհային սպորտում, մասնավորապես` թենիսում, դեժավյու առաջացրեց: Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը դարձյալ պայքարում էին տիտղոսի համար: Շարապովան եւս եզրափակիչում էր:

Շաբաթվա գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան Չինաստանում: Տղամարդիկ մրցում էին Շանհայի ATP «Մասթերս-1000» մրցաշարում, կանայք` WTA International մրցաշարում:

Ֆեդերերի 94-րդ տիտղոսը

Աշխարհի երկու լավագույն թենիսիստների պայքարն ավարտվեց ավելի փորձառուի հաղթանակով: Շանհայի ATP «Մասթերս-1000» մրցաշարի եզրափակիչում, աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաղթեց առաջին ռակետ Ռաֆայել Նադալին: Վճռորոշ խաղում 36-ամյա շվեյցարացին 2 սեթում առավելության հասավ 6:4, 6:3 հաշվով: Խաղը տեւեց  1 ժամ 12 րոպե: Ռոջեր Ֆեդերերն այս մրցաշրջանում չորրորդ հաղթանակը տարավ Նադալի նկատմամբ եւ նվաճեց կարիերայի 94-րդ տիտղոսը: Այս մրցաշրջանում սա Ֆեդերերի 6-րդ տիտղոսն էր: Չնայած այս հաղթանակին, իսպանացին շարունակում է առաջատար մնալ տետատեր դիմակայություններում: Ֆեդերերի եւ Նադալի դիմակայության ընդհանուր հաշիվը 23:15 է` հօգուտ Նադալի:


Թենիսի մասին գրել ենք նաև.


Շարապովայի վերադարձը

Դոպինգ սկանդալից հետո առաջին տիտղոսը նվաճեց Մարիա Շարապովան: Ռուս թենիսիստուհին դարձավ Չինաստանի Տյանցզինում կայացած WTA International մրցաշարի հաղթող: Եզրափակիչում 30-ամյա թենիսիստուհին 7:5, 7:6  հաշվով հաղթեց բելառուս Արինա Սոբոլենկոյից: Մրցախաղը տեւեց 2 ժամ 6 րոպե: Մարիա Շարապովան նվաճեց կարիերայի 36-րդ տիտղոսը, իսկ Սոբոլենկոն առաջին անգամ խաղաց WTA մրցաշարի եզրափակիչում:

Ի՞նչ տվեց այս հաղթանակը ռուս թենիսիստուհուն

Որակազրկումից հետո սա Շարապովայի առաջին տիտղոսն էր եւ սա ավելի կարեւոր էր մարզուհու հոգեբանական վիճակի համար: 15 ամիս կորտից հեռու լինելով, Շարապովան իր մեջ կարողացավ ուժ գտնել ու վերադառնալ: Այս հաղթանակի շնորհիվ կանանց թենիսի վարկանիշային աղյուսակում Շարապովան բարձրացել է 57-րդ հորիզոնական:

Գրել կարծիք