[The New Yorker] Թրամփի վատագույն գործարքը. նա Ադրբեջանի միջոցով օգնել է Իրանին

[The New Yorker] Թրամփի վատագույն գործարքը. նա Ադրբեջանի միջոցով օգնել է Իրանին

Ադամ Դևիդսոնի հոդվածը, թե ինչպես է ԱՄՆ նախագահը գործարք արել Ադրբեջանի կոռումպացված պաշտոնյաների հետ, որոնք կապ ունեն Իրանի հետ:

Բաքվի Հեյդար Ալիևի պողոտան միմյանց է կապում օդանավակայանը և քաղաքը: Փողոցը ընդգծում է Բաքվի ժամանակակից տեսքը և շրջապատված է նոր շենքերով: Այստեղ է գտնվում Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը, իսկ փողոցի վերջում, քաղաք մտնելուն պես, դուրս է ցցվում 33 հարկանի առագաստանման մի կառույց: Ճարտարապետն ակնհայտորեն ոգեշնչված է եղել Դուբայի Բուրջ ալ-Արաբից, բայց այս շենքն ավելի քառակուսի է ու նվազ էլեգանտ:

Երբ դեկտեմբերին այցելեցի Բաքու, անմիջապես նկատեցի 5 ընդգծված սպիտակ տառ T-R-U-M-P: 5 աստղանի հյուրանոցը կոչվում է Trump International Hotel & Tower Baku: Այն այդպես էլ չի բացվել, չնայած ճանապարհից երևում է, որ շենքը պատրաստ է շահագործման: Սեփականության ձեռք բերումն այստեղ անհավանական բարդ գործ է: Շենքը կտրված է փողոցներից: 9 օր շարունակ փորձում էի մոտենալ մուտքին, բայց ամեն անգամ տաքսու վարորդի հետ հայտնվում էի զավեշտալի վիճակում, քանի որ այդպես էլ չէինք գտնում շենքի մուտքին մոտենալու ճանապարհը:  

Որքան շատ ժամանակ էի անցկացնում մոտակայքում, այնքան ավելի շատ էի զարմանում, թե ինչպես կարող է այս հյուրանոցը լինել կենսունակ բիզնես: Ի սկզբանե, 2008-ին, շենքը նախատեսված էր որպես թանկարժեք բնակելի տուն, բայց 2012-ին, երբ Դոնալդ Թրամփի ընկերությունը պայմանագիր ստորագրեց Ադրբեջանի շինարարների հետ, ծրագիրը վերածվեց շքեղ հյուրանոցային նախաձեռնության: Ըստ Trump Organization-ի մամուլի հաղորդագրության, թանկարժեք հյուրասենյակներով հյուրանոցը կարող էր զբաղեցնել առաջին 13 հարկերը, դրանից բարձր հարկերում տեղակայվելու էին արդեն բնակարանները, որտեղից բացվում է քաղաքի ու Կասպից ծովի լավ տեսարան:

Բայց թանկարժեք հյուրանոցի համար շենքը տեղակայված է շատ անբարենպաստ ու աղքատ  վայրում: Այն հեռու է կենտրոնից ու զարգացած թաղամասերից: Իսկ մոտակա հյուրանոցները համեստ բյուջեով շենքեր են, այստեղ չկան թանկարժեք ռեստորաններ ու խանութներ: Թրամփի հյուրերն այստեղ իրենց աքսորված կզգան:

Ադրբեջանի տուրիզմի նախկին նախարարի խոսքով, երբ ինքն իմացավ հյուրանոցի տեղակայման վայրը, անմիջապես հարց առաջացավ, թե ինչու է այն կառուցվում այդտեղ: Ոչ ոք չի ցանկանա բնակվել այդ աղքատ թաղամասերում: Ծրագրի ժամանակը նույնպես ուշագրավ էր: 2014-ից, երբ Trump Organization-ը հայտարարեց, որ աջակցելու է աշտարակը հյուրանոցի վերածելուն, Բաքվում շինարարական ակտիվ աշխատանքներն արդեն ավարտված էին: Այս ծրագրի հետևում կանգնած էին տրանսպորտի նախկին նախարար Զիյա Մամմադովի մարդիկ, իսկ Մամմադովը երկրի ամենահզոր օլիգարխներից մեկն է:

Թրամսնփերենսիի Կոռուպցիայի գնահատման միջազգային ինդեքսի համաձայն` Ադրբեջանը աշխարհի ամենակոռումպացված երկրներից է: Երկրի նախագահ Իլհամ Ալիև, որը նախկին նախագահ Հեյդար Ալիևի որդին է, վերջերս իր կնոջը նշանակեց փոխնախագահ: Զիյա Մամմադովը տրանսպորտի նախարար էր դարձել դեռ հոր ժամանակ` 2002-ին, երբ ռեժիմը սկսում էր հսկայական եկամուտներ ստանալ նավթային պետական ընկերությունից: Այդ ժամանակ Մամմադովը, որն այդ պահին պաշտոնյա էր, տարեկան ստանում էր 12 հազար դոլար աշխատավարձ, բայց արդեն դարձել էր միլիարդատեր:  

Թրամփի աշտարակի կառուցման բյուջեն մոտ 195 միլիոն դոլար էր, բայց դա սկզբում: Ծրագիրն ընթացքում ավելի շատ գումար է պահանջել և այդ գումարները ներդրվել են: Երբ 2015-ին Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահի թեկնածու, բազմաթիվ պարբերականներ սկսեցին հոդվածներ գրել` հետաքրքրվելով Բաքվում նրա ծրագրերով: Մտահոգությունները կապված էին WikiLeaks-ի հրապարակումների հետ, որտեղ Զիյա Մամմադովը նկարագրված էր որպես “անհավանական կոռումպացված նույնիսկ Ադրբեջանի համար”: Trump Organization-ի խոսնակը, սակայն, հայտարարեց, որ իրենց կազմակերպությունը երբեք կապի մեջ չի եղել Զիյա Մամմադովի հետ:  

Թրամփի ընկերության ներկայացուցիչ Ալան Գարթենը ասել է, որ Թրամփը միայն թույլատրել է, որ իր անունը օգտագործվի այն ընկերության կողմից, որը կառուցում է շենքը, և որը ղեկավարում է Զիյա Մամմադովի որդին` Անարը: Նախագահ դառնալուց հետո Գարթենը հայտարարեց, որ Թրամփի ընկերությունը խզում է իր կապերը հյուրանոցային այս ծրագրի հետ: Ես այդ ժամանակ Բաքվում էի ու հասկանում էի, որ այս պատմությունը լիարժեք չէ ու կան չպարզաբանված հարցեր: Ամերիկյան ընկերությունները նման դեպքերում սովորաբար անցկացնում են ռիսկի գնահատում, ճշտում են, թե որքանով է արդարացված իրենց ներգրավվածությունը այս կամ այն ծրագրում ու գումար են ներդնում միայն դրանից հետո:

Ես Գարթենին հարցրեցի, թե որքան խորն է Trump Organization-ը ուսումնասիրել Մամմադովի ընանիքի քաղաքական կապերը: Որևէ ապացույց չկա, որ Թրամփի ընկերությունը կամ նրա հետ կապված` Բաքվում գործարքի մասը կազմող մարդիկ զբաղվել են փողերի լվացմամբ, բայց Trump Organization-ը  կարող էր ԱՄՆ օրենքներ խախտել Մամմադովների ընտանիքի հետ իր գործարքներով: 1977 թվականի «Արտաքին կոռուպցիայի վերաբերյալ» օրենքի համաձայն ամերիկյան ընկերություններին արգելվում է կնքել գործարքներ, որոնք ֆինանսապես շահավետ են արտասահմանցի պաշտոնյաների համար ու ինչի փոխարեն նրանցից կարելի է ակնկակել իրենց գործունեության հետ կապված փոխհատուցում: Օրենքը նույնիսկ քրեական պատիժ է սահմանում ընկերությունների համար, որոնք նույնիսկ չիմացությամբ են կոռումպացված գործընեկրներ գտել, այն դեպքում, երբ ունեցել են գնահատման հնարավորություն: Այսինքն, սահմանված է քրեական պատիժ «գլուխն ավազի մեջ դնելու համար»:

Այսինքն, ամերիկյան ընկերությունները չափազանց ուշադիր են արտաքին գործընկերների հարցում: Թրամփի ընկերության կողմից Բաքվի գործարքի մասին հայտարարելուց 4 տարի առաջ WikiLeaks-ը հայտնել էր, որ Մամմադովի ընտանիքը կոռումպացված է:

Մի հաղորդագրություն նույնիսկ նշում էր, որ Մամմադովը կապված է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Մամմադովի ընտանիքը ոչ միայն կոռումպացված է, այլև երկար տարիներ ֆինանսական կապեր ունի իրանական մի ընտանիքի հետ, որն իր հերթին կապված է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հետ:

2008-ին, երբ հայտարարվեց շենքի կառուցման մասին, Զիյա Մամմադովը, լինելով տրանսպորտի նախարար, մի քանի միլիոնավոր դոլարանոց ծրագրերի իրականացման իրավունքը տվեց  իրանական Azarpassillo շինարարական ընկերությանը:  Այդ ընկերության ղեկավար Քեյմուրազ Դարվիշին կռվել է իրանա-իրաքյան պատերազմում, որից հետո դարձել է իրանական շինարարական Ռաման ընկերության ղեկավարը, իսկ այդ ընկերությունն իր հերթին ղեկավարվում է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի կողմից: ԱՄՆ կառավարությունը կորպուսին պարբերաբար մեղադրել է փողերի լվացման մեջ: Ռոյթերսը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը կորպուսը պաշտոնապես ցանկանում է ներառել ահաբեկչական խմբավորումների ցանկում:

2008-ին սկսվեց շենքի կառուցումը: Այդ ժամանակ Մամմադովը սառեցրեց իր ֆինանսական հարաբերությունները Դարվիշների հետ, իրանական այն ընատնիքի, որը կապված է Իրանի հեղափոխության պահապանների հետ: Դարվիշի երեք եղբայրներից Քամալը` Քեյմուրազի եղբայրը, վերջերս գործարար կապեր է հաստատել Զիյա Մամմադովի հետ ու ստացել շինարարական հսկայական պատվեր` Բաքվի իրանական Աստարա երկաթգծի շինարարության թույլտվություը: Քեյմուրազը այս գործարքրերում նույնպես ներգրավված է:

Մամադովի փողերը օֆշորներում են: Պանամական փաստաթղթերից պարզ է դատնում, որ նրա ղեկավարած ընկերությունները հաշիվներ են բացել Բահամյան, Վիրջինյան կղզիներում և Պանամայում: Իսկ Անար Մամմադովը միլիոններ է ծախսել Վաշինգտոնում Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեության համար: 2012-ին, երբ Անար Մամմադովը այցելել էր Միացյալ Նահանգներ, գնացել էր նաև Թրամփի աշտարակ, որ հանդիպի Դոնալդ Թրամփի հետ: Հենց այդ ժամանակ էլ համաձայնեցվել է Բաքվի հյուրանոցային ծրագիրը: Մամմադովների ընտանիքը ավելի քան կես միլիարդ դոլար է ներդրել շինարարական խոշոր ծրագրերում: Անհասկանալի է, թե որտեղից են եղել այդ գումարները, հնարավոր է` նրանց օգնել է հենց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը Azarpassillo-ի անվան տակ: Իմ նամակները Azarpassillo-ին, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուչությանը և Ադրբեջանի  կառավարությանը այդպես էլ մնացին անպատասխպան: Զիյա ու Անար Մամմադովները այպես էլ չպատասխանեցին: Նախագահ դառնալուց հետո Դոնալդ Թրամփն այդպես էլ խոսք չասաց Բաքվի գործարքի մասին: Արդարադատության նախարարության խոսնակը չմեկնաբանեց Բաքվում Թրամփի աշտարակի շուրջ այս ամբողջ պատմության հետաքննության հնարավորության մասին իմ հարցերին: Սպիտակ տունն էլ մեկնաբանությունից հրաժարվեց:

Իրանի քաղաքական, տնտեսական ու ռազմական վերնախավը ուսումնասիրող քաղաքագետ Մեհրզադ Բորուջերդիի խոսքով, Azarpassillo-ն հեղափոխության պահապանների կորպուսի համար նման է ցուցադրական կազմակերպության: Իրանական շինարարական հսկա Խաթամ ալ-Անբիան ղեկավարվում է հեղափոխության պահապանների կորպուսի կողմից և գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, բայց Իրանում առնվազն 2 խոշոր ծրագրի պայմանագիր ունի  Azarpassillo-ի հետ: Երբ միջազգային պատժամիջոնցերը արգելակել էին Իրանից փող դուրս բերելու հնարավորությունը և Իրանին թույլ չէին տալիս նավթ վաճառել արտասահմանում ու արտահանել այլ ապրանքներ, միջազգային բանկերով այդ ժամանակ նաև անհնար էր գումար փոխանցել: Սրա հետևանքով Իրանը դժվարանում էր աջակցել տարածաշրջանում իր դաշնակիցներին` Հեզբոլլահին ու Սիրիայի կառավարությանը:  Եվ այդ նույն ժամանակ, երբ Իրանը պայքարում էր երկրից փող դուրս բերելու համար  և ուղիներ էր փնտրում, Քեյմուրազ Դարվիշին միացավ Azarpassillo-ին և սկսեց  պայմանագրեր ու գործարքներ հաստատել Ադրբեջանում:

Առ այսօր Trump Organization-ը Բաքվի գործարքի վերաբերյալ չի ներկայացրել բավարար պատասխաններ ամենապարզ հարցերին: Ով է գործարքն Ադրբեջանի կողմից ստորագրած Baku XXI Century ընկերության սեփականատերը, որն է այդ  ընկերության ֆինանսական աղբյուրը, այսինքն որտեղից են գումարները, որոնք այդ ընկերությունը վճարել է Թրամփի ընկերությանը, արդյոք Մամմադովներն օգտագործել են իրենց քաղաքական ազդեցությունը և գումար են բերել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսից, որ վճարեն Բաքվում Թրամփի աշտարակի կառուցման ծախսերը:

Մամմադովների իշխանությունը վերջերս արմատախիլ է արվել Ադրբեջանում: Զիյա Մամմադովի եղբայր Էլթոն Մամմադովը 2015-ին կորցրել է իր տեղը Ադրբեջանի խորհրդարանում, Զիյադին 15 տարվա պաշտոնավարումից հետո հեռացրել են անցած ամիս, Անարն էլ հաստատվել է Լոնդոնում:

Բաքվի գործարքում օրինախախտման դեպքերը պարզելու լավագույն ձևը դաշնային հետաքննությունն է: Միայն այդ դեպքում է հնարավոր կիրառել միջազգային իրավական գործիքներ և ստանալ գործարքներն ու փաստաթղթերը, նամակագրությունն ու ֆինանսական հոսքերը տեսնելու հնարավորություն: ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարգի համաձայն նման դեպքերում քննիչներ է ուղարկում այլ երկրներ` քննելով «Արտաքին կոռուպցիայի վերաբերյալ» օրենքի և ԱՄՆ ներդրված պատժամիջոցները շրջանցելու դեպքերը:

Այստեղ

Գրել կարծիք