Սխոդկա Skype-ով. Որտե՞ղ և ինչպե՞ս են «թագադրվում» ժամանակակից «օրենքով գողերը»

Սխոդկա Skype-ով. Որտե՞ղ և ինչպե՞ս են «թագադրվում» ժամանակակից «օրենքով գողերը»

Ինչպե՞ս են քրեական հեղինակություններն ազդում քաղաքականության վրա, կերակրում շոու-բիզնեսին և ձեռք բերում վարկանիշ:       

Թվում էր, թե «օրենքով գողերի» թեման մնացել է 90-ականներում, բայց այն գնալով մեծ հնչեղություն է ստանում: Պարզվում է, որ նրանք ոչ մի տեղ չեն անհետացել, և մինչև այսօր էլ մեծ ազդեցություն ունեն հասարակական կյանքի տարբեր ոլորտների վրա, ուղղակի այժմ այդ ամենը բոլորովին այլ ձև է դիտվում: Ներկայումս  բոլոր «օրենքով գողերը» փորձում են իրենց ազդեցեւթյան տակ վերցնել միգրանտներին: Քրեական թեմաներ լուսաբանող Սերգեյ Քանանը URA.RU-ին պատնել է, թե ինչո՞ւ են նրանք շարունակում ազդել քաղաքականության և ամբողջ տարածաշրջանների տնտեսությունների վրա:


Հայտնի է, որ մինչև այսօր էլ ամբողջ հետխորհրդային տարածքում գոյություն ունեն «օրենքով գողեր»: Նրանք ինչոր կերպ կապ ունե՞ն իրար հետ:

Յուրաքանչյուր գողական կլան  ունի  իր ազդեցության գոտիները, որոնք կարող են ընդգրկել տարբեր երկրներ: Նրանց փոխհարաբերությունները բարդ են: Օրինակ, վերջերս վրացական կլանների միջև տեղի ունեցած պատերազմը խանգարում էր  Ռուսաստանի հանցավոր բիզնեսին:  Ռուսաստանում շատ գողեր նույնիսկ դժգոհում էին, ասելով, որ վրացիներն իրար են սպանում, բայց իրենք են տառապում: Հիմա «օրենքով գողերի»  ուշադրության կենտրոնում հայտնվել են միգրանտները: Նրանք  փորձում են Մոսկվայում վերահսկող գող կարգել նրանց վրա:  Վրացական կլանները պատրաստվում են իրենց գողին նշանակել, որպեսզի վերջինս «օբշակի» համար գումար հավաքի: Ուզբեկներն ունեն սեփական առաջնորդին, իսկ տաջիկներն ու կիրգիզները՝ ոչ, ինչն անհանգստացրել է  «օրենքով գողերին». «Ինչպե՞ս են միլիոնավոր մարդիկ ազատորեն քայլում և ոչ ոք չի վերահսկում նրանց»:

«Օրենքով գող» հասկացությունը բացառապես հայրենակա՞ն ծագում ունի, թե Արևմուտքում էլ կա նման բան:

Իհարկե, կա: Նույն իտալական մաֆիան: Նրանց մոտ էլ է ամեն ինչ նույնը,  ամեն ինչ փողի, կոռուպցիայի, ապօրինի բիզնեսի և պաշտոնյաների կաշառակերության շուրջ է:  Ճապոնիայում յակուջան է, որը պատրաստվում են  օրինականացնել:

Ռուսաստանում «օրենքով գողերին»  սատարում են նրանք, որոնք առաջին հայացքից ոչ մի կապ չեն կարող ունենալ հանցավոր աշխարհի հետ: Սրանց հուղարկավորություններին տարբեր մարդիկ են գալիս՝ դերասաններ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, բանկիրներ: Ինչո՞վ է դա բացատրվում:

-Ճոխ թաղումը կարևոր  արարողություն է «օրենքով գողերի» համար: Դրանց միջոցով երիտասարդները ցույց են տալիս, որ նման կերպ մարդիկ  երբեք չեն մոռանա մահացողին,  այսինքն  «ախպերությանը» վայել թաղում են կազմակերպում: Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, դերասաններին, երաժիշտներին և մնացածներին,  ապա նրանք հաճախ հենց գողերից են  աշխատավարձ ստանում:  Վրա են: Հուղարկավորության գնալով և վերջին հրաժեշտ տալով նրանք  իրենց պարտքն են հատուցում: Գաղտնիք չէ, որ  գեներալներից շատերը իրենց պաշտոնները ձեռք են բերում և հարստանում գողական «օբշակի» փողերով:

Գողական օրենքներով  «օրենքով գողերը» կարո՞ղ են գործակցել իշխանությունների հետ: Չէ՞ որ, ըստ գողական հասկացությունների, գողը չպետք է ունենա ընտանիք, գործակցի իշխանությունների հետ և զբաղվի սոցիալապես օգտակար աշխատանքով:

-Դա անցյալում է: Այժմ այդ հասկացությունները չեն պահպանվում: Նույնիսկ երկու «օրենքով գողեր»  իրենց համար ՆԳՆ-ի տեղեկատուների կոչում են գնել: Երբ նրանց  ձերբակելել են, պարզվել է, որ  նրանք ՆԳՆ-ի կամավոր տեղեկատվության մեջ են, դրանից հետո նրանց անմիջապես  ազատ են արձակել: Նախկինում էր, որ  գողը պետք է անպայման բանտ նստեր և ապրեր բացառապես գողական  հասկացություններով: Ժամանակակից «օրենքով գողերը»  Ամերիկայում, Եվրոպայում, Կիպրոսում անշարժ գույք ունեն, ամուսնացած են: Նույն Վլադիմիր Թյուրինը՝ Տուրիկն, ամուսնացած է երգչուհի, Պետդումայի պատգամավոր Մարիա Մաքսակովայի հետ: Նա չի թաքցնում, որ նա վճարել է կնոջ նախընտրական արշավի համար: Նա ունի անշարժ գույք եւ բիզնես: Նա «տուսովկայի» անդամ է, որտեղ հավաքվում են մեծ պաշտոնյաներ և գեներալներ: Մակսակովան նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի կողմից ընթրիքի է հավիրվել, որտեղ բոլորը գիտեին, որ նրա ամուսինը «օրենքով գող» Տուրիկն է, որը հայտնի  քրեական հեղինակություն է:


Գողական աշխարհի մասին գրել ենք նաև.


Որքա՞ն ուժեղ կարող են «օրենքով գողերը»  ազդել իշխանության վրա:

Շատ աղքատ շրջաններում, որտեղ գողանալու ոչինչ չկա, պաշտոնյաները ուղղակիորեն աշխատում են որպես «օրենքով գողեր»:   Գողերը այնտեղ շատ հիմնարար հարցեր են լուծում. Պատգամավորներ են նշանակում՝ առանց նրանց համաձայնության:  Շատերն ասում են, որ այսօր «օրենքով գողեր» չկան,  բայց նրանց կարելի է հատ հատ թվարկել: Նույն Շաքրո Մոլոդոյն իր հարցերը լուծում է դաշնային իշխանությունների միջոցով: Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի պաշտոնյաների ներկա սերնդից բոլորը ժամանակին գործակցել են «օրենքով գողերի»  հետ:

«Օրենքով գողերի»  մեջ կա՞ հիերարխիա, թե նրանք հավասար են իրար մեջ:

– Ըստ հասկացությունների, «օրենքով գողերը» հավասար են:  Պարզապես ոմանք ավելի հարուստ և ազդեցիկ են, մյուսներն`ավելի քիչ: Օրինակ ինչ-որ երիտասարդ «օրենքով գող» և  Շաքրո Մոլոդոյը  հավասար են: Բայց Շաքրոն էլ գլխավոր գող չէ: Նրան հավասար ևս հինգ ազդեցիկ քրեական գեներալներ կան:

Իսկ ինչպե՞ս են ներկայումս  թագադրում գողերին, ինչպե՞ս են գողերն իրենց շարքերը վերցնում նորեկներին:

Քրեական հեղինակությունը պետք է հայտարարի, որ ուզում է դառնալ «օրենքով գող»: Մյուս «օրենքով գողերը» պետք է նրան հանձնարարականներ տան: Երբեմն մեկ հանձնարարականը բավարար է, եթե գողը, որը տալիս է այն, շատ հայտնի է, բայց սովորաբար պահանջվում է երկու կամ երեք մարդու համաձայնություն: Դա տեղի է ունենում «սխոդկայի» ժամանակ, որը կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում՝ բանտում, ռեստորանում: Վերջերս նույնիսկ Skype-ով են «սխոդկա» անում: Գողերը զանգահարում են, քննարկում և հայտարարում թագադրության մասին:

Կա՞ որևէ արարողակարգ: Օրինակ դաջվածք անելը և այլն:

Աստղերի և գմբեթների տեսքով դաջվածքներ նախկինում էին անում, հիմա չկա նման բան:  

Ուրիշ ի՞նչպես կարելի է «օրենքով գողի» տիտղոս ստանալ:

Վերջերս այդ տիտղոսը սկսել են գնել՝  «օբշակին»  որոշակի գումար տալով: Այդ կերպ տիտղոսը ձեռք բերողներին  «ապելսինչիկ» են ասում: Նրանք նույնիսկ երբեք բանտ չեն նստում:  Գողերը բանակցում և նշանակում են այն գումարը, որը մարդը պարտավոր է վճարել՝ «օրենքով գող» դառնալու համար:

«Օրենքով գողերի» թեման միշտ էլ հետաքրքրել է մարդկանց: Նրանք մեծ հետաքրքրությամբ նրանց մասին գրքեր են կարդում և ֆիլմեր դիտում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ:

Գողերի աշխարհը իշխանության զուգահեռ կառուցվածքն է՝ իր հիերարխիայի հետ: Ժողովուրդն, ի վերջո, առանց հովվի, չի կարող նույնիսկ հանցագործություններ կատարել:  Գողական գաղափարախոսությունը շատ փակ է, և միշտ հետաքրքիր է այն ներսից ուսումնասիրել:

Այնուամենայնիվ պետք է հիշել, որ «օրենքով գողերին» պետք չէ հերոսացնել: Նրանց աշխարհում ամեն ինչ փողի շուրջ է պտտվում, շատերի ձեռքերն արյունոտ են, իսկ ոմանք էլ ոչ հայրենիք ունեն, ոչ՝ դրոշ, նրանց համար առաջնայինը փողն է:

CRIMERUSSIA

Գրել կարծիք