Ես նոր աշխարհ կնվիրեմ ձեզ. ի՞նչ փոխվեց Լեհաստանում Թրամփի այցից հետո

Ես նոր աշխարհ կնվիրեմ ձեզ. ի՞նչ փոխվեց Լեհաստանում Թրամփի այցից հետո

Թրամփի այցից հետո, ինչ-որ նոր, անբացատրելի զգացողություն առաջացավ Վարշավայում:  Թվում է, թե ոչ թե Ամերիկան էր հանդիպում Լեհաստանի հետ, այլ «ամերիկյան ախպերությունը»՝ «լեհական ախպերության» հետ:

Դեռևս ԱՄՆ նախագահի ընտրական քարոզարշավի ընթացքում կարելի էր նկատել, որ Թրամփի հաղթանակը ուրախացնելու էր ոչ միայն Ռուսաստանին: Սաուդյան արքայազներ, իսրայելական աջակողմյան ուժեր, իրանական պահպանողականներ: Դրանց շարքում էին նաև Արևելյան Եվրոպայի ազգայնականները, որոնք հույս ունեին, թե հանրապետական նախագահը կկարողանա թուլացնել Բեռլինի ու Բրյուսելի ազդեցությունը:

Թրամփի հաղթանակից հետո Արևելյան Եվրոպայի ղեկավարներն ակնկալում էին հանդիպել նրա հետ: Հույսերն ու ծրագրերը շատ էին: Նկատենք, որ Օբամային Արևելյան Եվրոպան չէր հետաքրքրում, իսկ Թրամփը անում է Օբամային հակառակ քայլեր:

Եվ այդպես էլ եղավ: Սկզբում Թրամփը Սպիտակ տանը ընդունեց Ռումինիայի նախագահին, ապա այցելեց Լեհաստան:

Թվում էր, թե Սաուդյան Արաբիային իր տարածաշրջանում առաջին երկիր դարձնելուց հետո պետք չէ զարմանալ Թրամփի քայլերից: Սակայն արի ու տես, որ այդպես չէ: Եվ ո՞վ կմտածեր, որ Եվրամիության հետ Լեհաստանի ընդհարումը ԱՄՆ-ի աչքում ավելի կբարձրացներ Վարշավային: Եվ Արևելյան Եվրոպայում Լեհաստանը կդառնար առաջնայինը:

Յարոսլավ Կաչինսկու իշխանության գալով՝ Վարշավայի արտաքին քաղաքականությունը տխուր վիւճակում էր: Եթե հարևան Հունգարիայում հնարավոր եղավ հարթել Եվրամիության հետ անհամաձայնությունը, ապա Լեհաստանի արտաքին քաղաքականության վերջին աղմկահարույց քայլը եղավ Եվրախորհրդի նախագահի ընտրության ժամանակ, երբ Լեհաստանը միայնակ դեմ կանգնեց ԵԽ նախագահ Տուսկի վերընտրմանը: Այդ ժամանակ թվաց, թե Վարշավան մնաց մենակ. նրանից գլուխ թեքեցին Եվրամիության գլխավոր երկրները: Եվ ահա, կարճ ժամանակ անց Թրամփը որոշում է այցելել Եվրոպա, և այն էլ Լեհաստան…

Դժար թե այս վերաբերմունքին արժանանալու համար Լեհաստանը պարտական է իր արտաքին քաղաքականությանը, քիչ հավանական է նաև լեհական սփյուռքի դերը: Ավելի շատ սա Թրամփի անձնական նախապատվությունն է:

 


Կարդացեք նաև.


 

G20-ի հանդիպումից առաջ Թրամփը ցույց տվեց, որ կարող է հակահարված տալ Ռուսաստանին, ցույց տվեց Բեռլինին ու Փարիզին, որ Եվրոպայում ունի դաշնակից, լեհերին միտք տվեց իրենից գնել զենքի ու հեղուկ գազ:

Ըստ Carnegie-ի վերալուծաբանների, Թրամփի ելույթը անկրկնելի էր: Նա միլիարդավոր դոլարներ չխոստացավ, համատեղ ծրագրերի մասին չխոսեց, միայն հիշեց լեհական պատմությունն ու հիացմունք հայտնեց լեհական ազատատենչ հոգով ու արժանացավ լեհերի համակրանքին:

Թրամփն իր ելույթում ընդհանրապես Եվրամիության անունը չշեշտեց: Ոչինչ չխոսեց ղեկավարության մասին, Լեհաստանում դեմոկրատիայի մասին, չքննադատեց: Վրաշավան դարձավ Եվրոպայի «սիրտն ու հոգին» ու Վաշինգտոնի հետ կպաշտպանի արևմտյան քաղաքակրթությունը իսլամական ռադիկալներից:

Թրամփի այցելության ավարտին ստորագրվեց զենքի վաճառքի մասին պայմանագիրը, որը դեռ ժամանակին համաձայնություն էր ձեռք բերվել Օբամայի ու Կոմորովսկու օրոք: 8 մլրդ դոլար՝ ամերիկյան հակահրթիռային համալիրի համար:

Լեհաստան հեղուկ գազ ներմուծելու համաձայնություն ձեռք բերելով ՝ Թրամփը նախ և առաջ աջակցեց ամերիկյան արտադրողին, հերքեց իր կապը Ռուսաստանի հետ և Եվրոպան «ազատեց» ռուսական գազի կախվածություից: Եվ ոչ մի խոսք ամերիկյան պարտավորությունների մասին:

Carnegie-ի վերալուծաբանները վստահ են՝ Թրամփի այցից հետո, ինչ-որ նոր, անբացատրելի զգացողություն առաջացավ Վարշավայում: Թվում է, թե ոչ թե Ամերիկան էր հանդիպում Լեհաստանի հետ, այլ «ամերիկյան ախպերությունը»՝ «լեհական ախպերության» հետ: Լեհական ազատամիտները ամերիկացի լիբերալներին ավելի հոգեհարազատ ընկալեցին, քան սեփական պահպանողականներին:

CARNEGIE

Գրել կարծիք