Ի՞նչ ասաց վարչապետը. Ելույթի անատոմիան` փաստերով

Ի՞նչ ասաց վարչապետը. Ելույթի անատոմիան` փաստերով

ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրային և երկար ելույթը խմբավորել ենք, կրճատել և ներկայացրել` ըստ տարեթվերի:

Արդեն գրանցված հաջողություններ


  • 2017 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում՝ նախորդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ արձանագրվել է տնտեսական ակտիվության 6.4 % աճ:
  • Արտահանումը ավելացել է 21 %-ով՝ հիմնականում մշակող արդյունաբերության հաշվին:
  • Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 14.4 %, առևտրի շրջանառությունը՝ 12.8 %, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 11 %-ով:
  • Արտահանումն աճել է 21 %-ով, իսկ ներմուծումը՝ 24.4 %-ով՝ որի կառուցվածքում մեծ աճ է ապահովել հիմնականում ներդրումային նպատակներին ծառայող մեքենասարքավորումների ներմուծումը՝ մոտ 11 %՝ ապրիլ ամսվա դրությամբ:
  • Հաշվառվող անհատ ձեռնարկատերերի թիվը աճել է 8 %-ով, իսկ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման աճը կազմում է 13 %:
  • 22 անգամ կրճատվել են փոքր և ոչ ռիսկային համարվող արտահանող ընկերություններին ԱԱՀ-ի գերավճարի վերադարձման ժամկետները՝ դրանք գործող 90 օրվա փոխարեն դարձնելով 4 օր:
  • Պարզեցվել է ներմուծման ընթացակարգը` ավելացնելով գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքի որոշման դեպքերը։
  • Հարկային եկամուտներն այս տարի աճել են շուրջ 8.4 %-ով, ինչը ստեղծել է հավելյալ միջոցներ: Այդ միջոցների հաշվին ապրիլին  բյուջետային ծախսերն ավելացել են 57 միլիարդ դրամով:
  • Կա նկատելի աճ օդանավակայանների ուղևորափոխադրման ծավալի մեջ՝ 31 %, օդային բեռնափոխադրումների մեջ՝ 81.5 % աճ, թռիչք-վայրեջքների մեջ՝ մոտ 24 % աճ:
  • 2017թ. շուրջ 30 %-ով աճել է Հայաստանի ընդհանուր այցելությունների թիվը:
  • Քրեականացվելէ ապօրինի հարստացումը: Ստեղծվում է նոր հակակոռուպցիոն մարմին, ներդրվում է Ազդարարների համակարգը:

Խոստումներ. 2017


  • Մինչև 2017 թվականի ավարտը լրամշակվելու և ԱԺէ ներկայացվելու նոր Դատական օրենսգիրքը:
  • Ծրագրով գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ  այս տարի իրականացվելու է 49 միջոցառում:
  • Մինչև 2017 թվականի ավարտը կառավարությունը ներդնելու է ուսուցիչների աշխատանքի խրախուսման նոր մեխանիզմներ:

Խոստումներ. 2018


  • Կներդրվի նոր սերնդի դասագրքերի ստեղծման չափանիշներ և գործիքակազմ:
  • Արդիականացվելու են հանրակրթական ծրագրերը:
  • Ներդվելու են ակտիվների կառավարման միասնական համակարգ, այդ թվում՝ ճանապարհների երկարաժամկետ սպասարկման և շահագործման պայմանագրերի միջոցով.

Խոստումներ. 2019


  • Ոռոգման ոլորտում մինչև 2019 թվականի ավարտը կապահովվի մեխանիկական ոռոգման համա­կարգերն ինքնահոս համակարգով:
  • Զրակորուստներն առաջիկա 5 տարիների համար կկրճատվեն 12-13 տոկոսի չափով:
  • Կիրականացվեն միջոցառումներ՝ սպասարկման տարածքից դուրս մնացած 560 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար:

Խոստումներ.2022


  • Կառավարությունը կապահովի ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալների աստիճանական ավելացում՝ արտահանում/ՀՆԱ հարաբերությունը հասցնելով 40-45 %:
  • 2022 թվականին իրականացվելու է ՀՀ համայնքների՝ միջպետական նշանակության ավտոճանապարհների կամ մարզկենտրոններին կապող առնվազն մեկ լավ կամ բավարար վիճակում գտնվող ճանապարհով ապահովում:
  • 2022 թվականին ապահովելու են ՀՀ բոլոր համայնքների ավտոմոբիլային ուղևորափոխադրումների հասանելիություն:
  • 2022 թվականին կավարտվի բուհերում ծրագրային հավատարմագրման գործընթացը:
  • Մինչև 2022 կներդրվի հաճախորդների կողմից բժիշկների գնահատման, բողոք-պահանջների գրանցման, լաբորատոր հետազոտությունների համակարգը:
  • Մինչր 2022 տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը կհասնի առնվազն 3 միլիոնի:

Խոստումներ`առանց հստակ ժամկետի


  • Պարզեցվելու է ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգը:
  • Ներդվելու է Եվրոպական Միության GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման նոր էլեկտրոնային համակարգ:
  • Ներկայացվելու է օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ գործունեության 14 տեսակներով զբաղվելու համար լիցենզիայի պահանջը փոխարինելով ծանուցմամբ:
  • Աստիճանաբար վերացվում է մաքսային սահմանին ԱԱՀ-ի կիրառումը` ներմուծվող արտադրական նշանակության սարքավորումների և հումքի համար:
  • Կկրճատվեն էլեկտրականության միացման ժամկետները և գործընթացները:
  • Թիրախային համայնքներում կկիրառվի քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգ:
  • Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացն ամբողջությամբ հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով և կներդրվի էլեկտրոնային բիզնես ռեգիստի համակարգ:
  • Կներդրվի շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգը. Կներդրվի բիզնես օմբուդսմենի ինստիտուտը:
  • Տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` միջին հաշվով ՀՆԱ շուրջ 5 տոկոսի չափո:.
  • Արտահանման աճի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը՝ ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի:
  • Աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով:
  • Երկրի մրցունակության չնվազման պայմաններում անվանական նվազագույն աշխատավարձի 25% աճի ապահովում:
  • Հարկային եկամուտների և ՀՆԱ-ի հարա­բերակ­ցության 2.5 տոկոսային կետով աճի ապահովում:
  • Հարկային մարմնի իրակա­նացվող ստուգումների քանակի և հարկ վճարող­ների թվաքանակի հարաբերակ­ցության հետևո­­ղա­կան կրճատում:
  • Մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի ներդրում՝ սահմա­նային հսկողությունն աստիճանական տեղա­փոխելով հետբաց­թողու­մային փուլ:
  • Հայաստանի թվային օրակարգի մշակում:
  • Կեղծ բժշկական նշանակության արտադրության, կեղծ դեղերի շրջանառության քրեականում:

Գրել կարծիք