Ճշմարտությունը միշտ հաղթում է. Ջուլիան Ասանժը հոդված է գրել WikiLeaks-ի դեմ պայքարողների մասին

Ճշմարտությունը միշտ հաղթում է. Ջուլիան Ասանժը հոդված է գրել WikiLeaks-ի դեմ պայքարողների մասին

WikiLeaks-ի հիմնադիր, գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը ամերիկյան The Washington Post-ում հրապարակել է մի հոդված, որում բացում է Կենտրոնական հետախուզական վարչության գործունեության որոշ գաղտնիքներ:

«Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն իր առաջին ելույթում պատերազմ հայտարարեց ազատ խոսքին, այլ ոչ թե ԱՄՆ իրական թշնամիներին: Կառույցը հարձակվեց WikiLeaks-ի վրա` հայտնելով, թե այն մասնավոր թշնամական հետախուզական ծառայություն է: Պոմպեոյի համոզմամբ ադմինիստրացիայի մասին ճշմարտություն ասելն հավասարազոր է հանցանքին»:

Ջուլիան Ասանժի կարծիքով` ազատ խոսքի ճնշմանն ուղղված բոլոր մեղադրանքները պատասխան են WikiLeaks-ում Vault 7-ի տվյալների հրապարակմանը այն մասին, որ ԿՀՎ ամենևին էլ իրազեկ կառույց չէ և ունի շատ այլ թերություններ:


The Shadow Brokers-ը գաղտնազերծել է ԱԱԾ տվյալներ. Սնոուդենցի հետո սա տվյալների ամենամեծ կորուստն է


«ԿՀՎ տնօրենի բացահայտ հայտարարությունը, թե WikiLeaks-ը խաբեբա է, վախկոտ է և թշնամի է, հանդիսանում է նախազգուշացում բոլոր լրագրողների համար: Պոմպեոյի մյուս թեզը, թե WikiLeaks-ը «ոչ պետական թշնամական հետախուզական կառույց է», պարզապես դանակահարում է ամերիկացիների սահմանադրական իրավունքը իրենց կառավորության վերաբերյալ  անկաշկանդ և ճշմարիտ տեղեկություն ստանալու մասով: Մեղադրանքը պարզապես արտացոլում է բյուրոկրատների ապարդյուն փորձերը, որոնք միտված էին քրեականացնելու իրենց դիմակները պատռողներին»:

Ջուլիան Ասանժը հայտնում է, որ 2016 թ. հուլիսի 24-ին Պոմպեոն, որն այդ ժամանակ հանրապետական քաղաքական գործչի պաշտոն էր զբաղեցնում, իր Twitter-ի էջում  չարությամբ լցված և հաճույքով հրապարակեց Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային նամակագրության գաղտնի տվյակները, որոնք բացահայտում էին իր քաղաքական հակառակորդների բացթողումները:«Հենց այդ ժամանակ մեր հրապարակումները, WikiLeaks-ը նրա համար թիրախ դարձան», – նշում է Ասանժը:

Ասանժը նշում է, որ խոսքի ազատության, ԶԼՄ-ի ազատության, նաև ազատության և ապահովության կապի հիմքում Միացյալ նահանգներն են, որպես անկախ պետություն: «Պատմությունը միանշանկ մոռանում է նրանց, ովքեր սեփական նեղ հետաքրքրությունների համար ճշնում է ճշմարտությունը: Ազնիվ պայքարում, ինչպես նշել է Ջոն Միլտոնը, ճշմարտությունը միշտ հաղթում է», – իր հոդվածն այսպես է ավարտել Ջուլաին Ասանժը:

Գրել կարծիք