Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ  գիրք

Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ գիրք

Forbes Woman-ը հավաքել է վերջին տարիների ամենատպավորիչ գրքերը, որոնք կանանց գրչին են պատկանում: Նոբելյան մրցանակի առ այսօր կանայք արժանացել են 14 անգամ: 5-ի դեպքում այն ստացել են 2000-ից հետո:

«Ղազարի կանայք», Մարինա Ստեպնովա

Ամեն ինչ սկսվում է Լիդոչկայի կյանքի մասին գլխով, բալետի երիտասարդ պարուհի, որին տանջել են տատիկն ու պարապմունքները: Հետո հայտնվում է ինքը՝ Ղազարը, տաղանդավոր գիտնական, որի ճակատագիրը հիշեցնում է Լանդաուի կենսագրությունը: 20-րդ դարի հասակակից Ղազար Լինդտը 1918-ին սովորում է Մոսկվայի պետհամալսարանի առաջին կուրսում, հանդիպում է գիտության մեջ իր առաջնորդին և անմիջապես սիրահարվում նրա կնոջը՝ Մարուսյային: Նա բավականին մեծ է, հետևաբար փոխադարձ զգացմունքի հույս չէր էլ կարող լինել, բայց Մարուսյայի կերպարը մեկնշընդմիշտ մնում է Ղազարի սրտում: Նրան սպասում է գլխապտույտ կարիերա ու նոր սեր մի աղջկա հանդեպ, որն ավելի շուտ կարող էր լինել Ղազարի դուստրը: Նրա երրորդ կինը կդառնա առաջին գլխի Լիդոչկան:

Ի վերջո, Մարինա Ստեպնովան փորձում է պատասխանել հարցին, թե հնարավո՞ր է սերը սիրահարվածների միջև, տարբեր ազգերի ներկայացուցիչների միջև, հայրենիքի սերն իր զավակների նկատմամբ: «Ղազարի կանայք» գիրքը միանշանակ չի ընդունվել: Քննադատները սառն ընդունեցին Ստեպնովայի գիրքը, մինչդեռ գրախանութներում այն դարձավ բեսթսելեր:

Աղբյուրը

Գրել կարծիք