Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ  գիրք

Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ գիրք

Forbes Woman-ը հավաքել է վերջին տարիների ամենատպավորիչ գրքերը, որոնք կանանց գրչին են պատկանում: Նոբելյան մրցանակի առ այսօր կանայք արժանացել են 14 անգամ: 5-ի դեպքում այն ստացել են 2000-ից հետո:

«Ամերիկացու վշտերը», Սիրի Հուսթվեդթ

Հոր մահից հետո հոգեբույժ Էրիկ Դեյվիդսենը նրա թղթերի մեջ մի նամակ է գտնում ոմն Լիզայից, որտեղ ակնարկվում էր նրանց միավորող սարսափելի գաղտնիքի մասին: Քրոջ՝ Ինգայի հետ Էրիկն ընտանեկան հետաքննություն է սկսում: Չնայած դետեկտիվին բնորոշ հանգուցալուծմանը՝ «Ամերիկացու վշտերը» կարծես հոգեթերապիայի սենանս լինի, որտեղ բժիշկը վերլուծում է իր ծնողների, ընկերների, հաճախորդների վշտերը և փորձում պատասխանել ոչ այնքան այն հարցին, թե ի՛նչ է պատահել, այլ թե ինչո՛ւ: Որոշ հարցեր անսպասելի հանգուցալուծում են ստանում, որոշ խնդիրներ էլ գլխավոր հերոսի և նրա քրոջ երևակայության արդյունքն են:

Սիրի Հուսթվեդթը, լինելով հայտնի գրող Փոլ Օսթերի կինն ու մուսան, կարողացավ դուրս գալ ամուսնու ստվերից: Հուսթվեդթի գրքերը թարգմանվել են 16 լեզուներով:

Գրել կարծիք