Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ  գիրք

Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ գիրք

Forbes Woman-ը հավաքել է վերջին տարիների ամենատպավորիչ գրքերը, որոնք կանանց գրչին են պատկանում: Նոբելյան մրցանակի առ այսօր կանայք արժանացել են 14 անգամ: 5-ի դեպքում այն ստացել են 2000-ից հետո:

«Երբ Աստված նապաստակ էր», Սառա Ուինման

Կենտրոնում Էլլին է, որն ապրում է ուելսական խուլ մի բնակավայրում, նրա ամենամոտ շրջապատը եղբայրն է, որի հետ շատ մտերիմ է, ծնողները, լավագույն ընկերուհին և Աստված անունով նապաստակը: Նրանց կյանքն անցնում է ընտանեկան հյուրանոցում, որտեղ ամեն օր նոր դեմքեր են հայտնվում:
Վեպն ընդգրկում է Մոդ ընտանիքի կյանքի քառասնամյակը: Հիշելով մանկությունը, երիտասարդությունն ու հասունության տարիները, Սառա Ուինմանը խուսափել է ավելորդ սենտիմենտալիզմից և ագրեսիվ ռեալիզմից:

Ինչի՞ մասին է գիրքը: Սիրո մասին, որը հրաշալի կերպեր է ստանում: Իսկական ընկերության մասին, որը տարիների փորձություն է անցնում: Գիրքն այն մասին է, թե ինչպես ենք մենք քնքշորեն հիշում. «Իմ հոգու վկայության, մանկության ստվերների, այն ժամանակների մասին, երբ մեր երազանքները փոքր էին ու իրագործելի: Երբ կոնֆետը կոպեկներ արժեր, իսկ Աստված նապաստակ էր»:

Գրել կարծիք