Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ  գիրք

Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ գիրք

Forbes Woman-ը հավաքել է վերջին տարիների ամենատպավորիչ գրքերը, որոնք կանանց գրչին են պատկանում: Նոբելյան մրցանակի առ այսօր կանայք արժանացել են 14 անգամ: 5-ի դեպքում այն ստացել են 2000-ից հետո:

«Կյանք կյանքից հետո», Քեյթ Աթքինսոն

1910 թվականի փետրվարյան ցուրտ մի գիշեր ծնվում է Ուրսուլան ու դեռ շունչ չառած՝ մահանում է: 1910 թվականի փետրվարյան ցուրտ մի գիշեր ծնվում է Ուրսուլան ու չորս տարեկանում հեռանում է ողբերգական մահով: Երրորդ անգամ նա մի փոքր երկար է ապրում: Ժամկետը կերկարի, մինչև հերոսուհին չհաղթահարի բոլոր վտանգները, որոնցից շատերը համընկնում են 20-րդ դարի աղետների հետ: Իրականում գրքի հերոսը ոչ թե աղջիկն է, այլ ժամանակը:

Մռայլ դետեկտիվների հեղինակը, որին նկատել էր նույնիսկ Սթիվեն Քինգը, առաջին անգամ իրեն արձակում փորձեց «Կյանք կյանքից հետո» գրքով ու միանգամից հետաքրքրություն առաջացրեց: Վեպը դարձավ 2013-ի ամենաքննարկված բեսթսելերներից մեկը, ջերմ ընդունելության արժանացավ «Գարդիանի» և «Նյու Յորք Թայմսի» կողմից ու առաջադրվեց Բուքերյան մրցանակի:

Գրել կարծիք