Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ  գիրք

Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ գիրք

Forbes Woman-ը հավաքել է վերջին տարիների ամենատպավորիչ գրքերը, որոնք կանանց գրչին են պատկանում: Նոբելյան մրցանակի առ այսօր կանայք արժանացել են 14 անգամ: 5-ի դեպքում այն ստացել են 2000-ից հետո:

«Օլիվյա Քիթերիջ», Էլիզաբեթ Սթաութ

Ոչ մեծ գավառական մի քաղաքում ապրում է Օլիվը՝ իր խստաբարո վարքով առանձնացող մաթեմատիկայի նախկին ուսուցիչը: Նա տեսնում է մարդկանց էությունը, այդ իսկ պատճառով էլ չի սիրում նրանց: Իր ընտանիքի, ամուսնու և որդու հետ խիստ է: 13 մասերում, որոնցից բաղկացած է վեպը, Օլիվյային մենք տեսնում ենք նրա հարազատների և ծանոթների աչքերով: 20 տարում հերոսուհին ծերանում է, թաղում է հազատատներին ու կոշտանում: Միայն վերջում է ընթերցողը ներկա լինում մի իրադարձության, որը կոտրում է աշխարհի հանդեպ նրա անվստահությունը:

Նախկին ուսուցչուհու պատմությունը HBO-ի համար 2014-ին էկրանավորեց ռեժիսոր Լիզա Խոլոդենկոն: Չորսմասանոց ֆիլմը «Ոսկե գլոբուսի» է առաջադրվել երեք անվանակարգերում և 8 «Էմմի» վերցրել:
Ամերիկացի քննադատները Էլիզաբեթ Սթաութին կոչել են «կիսաշրջազգեստով Ռիչարդ Յեյթս» և «ամերիկյան Չեխով»: «Օլիվյա Քիթերիջի» համար գրողը Պուլիցերյան մրցանակ է ստացել:

Գրել կարծիք