Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ  գիրք

Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ գիրք

Forbes Woman-ը հավաքել է վերջին տարիների ամենատպավորիչ գրքերը, որոնք կանանց գրչին են պատկանում: Նոբելյան մրցանակի առ այսօր կանայք արժանացել են 14 անգամ: 5-ի դեպքում այն ստացել են 2000-ից հետո:

«Փոքր կյանք», Հանյա Յանագիհարա

«Փոքր կյանք»-ը չորս երիտասարդների մասին է, որոնք կարիերա են անում ժամանակակից Նյու Յորքում: Մեր առաջ դերասան Վիլեմն է, նկարիչ Ջեյ-Բին, ճարտարապետ Մալքոլմը և իրավաբան Ջուդը: Վերջինն ընկերների հետ իրեն իր ափսեում չի զգում: «Նրան դուր էր գալիս ձևանալ, թե նրանցից մեկն է, բայց գիտեր, որ այդպես չէ»: Հանյա Յանագիհարան՝ բժշիկ-արյունաբանի դուստրը, որը մանկուց հետաքրքրվում էր բժշկական փորձաքննությամբ, իր գրքում «հերձում» է հերոսի հոգեբանական խնդիրները՝ նկարագրելով նրա մանկության սարսափները, սեռական բռնությունն ընտանիքում, չհասկացվածությունը ծնողների և հասակակիցների կողմից, ցավեցնող միայնությունն ու մեղքի զգացումը:

Ոմանք հիանում էին գրողի հանդգնությամբ, որն ի ցույց էր դրել ժամանակակից հասարակության հիվանդությունները, մյուսներն էլ մեղադրում էին նրան, որ վեպում ամեն ինչ չափազանց բաց է:

Գրել կարծիք