Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ  գիրք

Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ գիրք

Forbes Woman-ը հավաքել է վերջին տարիների ամենատպավորիչ գրքերը, որոնք կանանց գրչին են պատկանում: Նոբելյան մրցանակի առ այսօր կանայք արժանացել են 14 անգամ: 5-ի դեպքում այն ստացել են 2000-ից հետո:

«Զուլեյխան բացում է աչքերը», Գուզել Յախինա

30-ականներ… Սպանված կուլակի հղի կնոջը թաթարական հարազատ գյուղից աքսորում են Սիբիր: Նա «բացում է աչքերը», այսինքն՝ ուշքի է գալիս գնացքում, հարյուրավոր կիլոմետրերով հեռու հարազատ հողից: Նույն վագոնում նրա հետ տանում են նաև գիտնականների, նկարիչների, հանցագործների: Այս բազմաշերտ բազմության հետ նա դեռ պետք է նոր աշխարհ բացահայտեր: Նոր տեղում, զրկվելով ամուսնուց և նախկին կենսակերպից, Զուլեյխան, այդուհանդերձ, անսպասելի ազատություն է գտնում և կանացի երջանկություն:
«Զուլեյխան բացում է աչքերը» ռուս գրող Յախինայի դեբյուտն է, որն անմիջապես գրավեց քննադատների ուշադրությունը: 2015-ին այն նվաճել է ազգային երկու խոշոր մրցանակ («Большая книга» и «Ясная поляна»):

Գրել կարծիք