Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ  գիրք

Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ գիրք

Forbes Woman-ը հավաքել է վերջին տարիների ամենատպավորիչ գրքերը, որոնք կանանց գրչին են պատկանում: Նոբելյան մրցանակի առ այսօր կանայք արժանացել են 14 անգամ: 5-ի դեպքում այն ստացել են 2000-ից հետո:

«Տունը, որտեղ», Մարիամ Պետրոսյան

Փակ տուն-ինտերնատ, որտեղ ծավալվում են գործողությունները: Ոչ թե պարզապես տուն որբերի համար, այլ մի ամբողջ տիեզերք, որն ապրում է իր կանոններով: Այստեղ երեխաները բաժանված են խմբերի, նրանց շատ հեշտ է տարբերակել: Անվասայլակներով Փասիաններ, աղմկոտ ու չար Առնետներ՝ անհեթեթ սանրվածքներով, կատաղած Շներ՝ կաշվե վզկապներով: «Ծխողը» մականունով գլխավոր հերոսը կռվում է «ոհմակի» հետ ու սկսում իր ազատ շարժը Տնով մեկ: Նա ծանոթանում է մի դյուժին կերպարների հետ, շատ գաղտնիքներ բացահայտում, և ամենակարևորը` սկսում է պատրաստվել ապագային, երբ դուրս է գալու «Արտաքին աշխարհ»:

«Տունը, որտեղ» գիրքը և՛ հասունացման հետաքրքիր պատմություն է, և՛ փիլիսոփայական սագա: Մարիամ Պետրոսյանը հետևողականորեն հետազոտում է փակ հանրույթը, նրա կյանքի կանոնները և «իրական» աշխարհի հետ բախվելու՝ ինտերնատի բնակիչների վախերը: Գիրքն արդեն թարգմանել են յոթ լեզվով, ֆրանսիական «Lire» ամսագիրն այն կոչել է 2016-ի լավագույն գործը ֆանտաստիկայի ժանրում:

Գրել կարծիք