Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ  գիրք

Հպարտություն առանց նախապաշարումների. Ժամանակակից կին գրողների 10 տպավորիչ գիրք

Forbes Woman-ը հավաքել է վերջին տարիների ամենատպավորիչ գրքերը, որոնք կանանց գրչին են պատկանում: Նոբելյան մրցանակի առ այսօր կանայք արժանացել են 14 անգամ: 5-ի դեպքում այն ստացել են 2000-ից հետո:

«Յակովի աստիճանը», Լյուդմիլա Ուլիցկայա

70-ականների կեսեր, Մոսկվա… Մարուսյա տատիկի մահից հետո թատրոնի նկարչուհի Նորա Օսեցկայան նրա բնակարանում Յակով պապի արխիվային թղթերն է գտնում:

1911 թվական, Կիև: Ապագա գիտնական Յակով Օսեցկին ոգևորված նամակներ է գրում իր հարսնացուին՝ Մարուսյային, որը գնացել է Մոսկվա Այսեդորա Դունկանի մոտ սովորելու, իսկ Յակովը շատ է կարոտում իր սիրեցյալին:

Նորան սկսում է կարդալ նամակներն և հայտնաբերում իր ու պապի նմանությունը: Նրանց զուգահեռ պատմությունների արանքում հյուսվում է վեպը: Նորան կմիանա այլախոհներին, Յակովը կհայտնվի Կիևում հրեաների ջարդերի կենտրոնում, Նորան չի կարողանա պահպանել իր միակ սերը, նրա պապին կզրկեն կնոջից ու երեխաներից, կաքսորեն ու կպիտակավորեն որպես «ազգի թշնամի»: «Յակովի աստիճանի» ստեղծման պատմությունը համարյա համընկնում է սյուժեի հետ. Ուլիցկայան ինքն էր գտել պապի թղթերն ու տարվել դրանցով: Այդ նամակները գրեթե բառացիորեն նա փոխադրել է գրքի մեջ:

Գրել կարծիք