Խտրականության մայրամուտը․ Ինչո՞ւ են քարտուղար ընտրելիս ավելի քիչ ուշադրություն դարձնում արտաքինին

Խտրականության մայրամուտը․ Ինչո՞ւ են քարտուղար ընտրելիս ավելի քիչ ուշադրություն դարձնում արտաքինին

Ընկերության ղեկավարը մի կողմից ցանկանում է, որ իր ապագա աշխատակիցը համապատասխանի գեղեցիկի մասին իր անձնական պատկերացումներին, մյուս կողմից բիզնեսն է թելադրում պահանջները:

Խտրականության ավարտ

Առաջին հարցազրույցներից հետո գործատուն հաջորդ հանդիպմանը առանձնապես ուշադրություն չի դարձնում  աշխատանքի դիմած թեկնածուի արտաքին տվյալներին, ավելին` հետևում է նրա  մասնագիտական ​​կարողություններին:

 

Հաջողության սեփական պատկերացումը

Յուրաքանչյուր ղեկավար յուրովի է պատասխանում հաջողության մասին հարցին: Այնուամենայնիվ` հասարակությունում կա կարծրատիպ, թե ինչպիսին պետք է լինի հաջողակ թոփ-մենեջերը: Հաճախ կարելի է լսել, թե քարտուղարուհիները և բիզնես – օգնականները պետք է լինեն մոդելային արտաքինով երիտասարդ աղջիկներ: Սակայն պրակտիկորեն անցյալում է միտումը, երբ քարտուղարուհիներին ընտրում են միմիայն արտաքինի հաշվին: Քասթինգների վերջում գործատուն սառը դատողությամբ գերադասում է աշխատանքի ընդունել մասնագիտական լավ ​​հմտություններով անձանց:

 

Մի քանի ամիս առաջ fashion ոլորտի հայտնի ընկերություններից մեկի HR թիմը իր ղեկավարի համար փնտրում էր անձնական օգնական: 30-ամյա ղեկավարը շատ ժամանակ հատկացրեց նկարագրելու հավանական թեկնածուի արտաքինը.  նա պետք է նման լիներ ամերիկյան սերիալների ժամանակակից դերասանուհիներին:

 

Պոտենցիալ թեկնածուների հետ հանդիպումների ժամանակ ներկա էր նաև ղեկավարի երիտասարդ ընկերը, ով կազմակերպության ֆինանսական տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում: Հասկանալի է,  հավակնոտ երիտասարդ տղամարդկանց համար գեղեցիկ քարտուղարուհին պետք է նաև նրանց հաջողության խորհրդանիշը լիներ:

 

Այդուհանդերձ` HR բաժինը ստացավ անսպասելի հանձնարարություն.  short list-ում ընդգրկել միմիայն բարձրակարգ մասնագետ – թեկնածուներին, ոչ թե օֆիսային «զարդերին»:

 


Կարդացեք նաև


Թեկնածուների  թյուր եզրակացությունները

 

Խտրականության մասին խոսակցությունների ձևավորման հարցում, զարմանալիորեն, բայց զգալի ներդրում ունեն նաև աշխատանքի համար դիմած թեկնածուները: Օրինակ, երբ գործատուն պահանջում է ներկայացվող ինքնակենսագրությանը կցել նաև լուսանկար, թեկնածուները դրան հաճախ բացասաբար են վերաբերում: Թեև գործատուն, գուցե, ցանկանում էր հասկանալ թեկնածուի ոճը, ունի արդյոք գործնական տեսք: 

 

Ցավոք, այժմ շրջանավարտներից քչերն են ադեկվատ և համարժեք գնահատում սեփական հնարավորությունները և ֆինանսական ակնկալիքները աշխատանքի ընդունվելիս: Պատճառն այն է, որ մեր երկրում բարձրագույն կրթության համակարգը դեռ շատ հեռու է բիզնեսի պահանջներից: Բացի այդ, որոշ բուհեր, որոնք փորձում են արդարացնել բարձր ուսման վարձերը և ընդգծել իրենց կարևորությունը, ներշնչում են ուսանողներին, որ իրենց դիպլոմի առկայությունը բավական է, որպեսզի շրջանավարտը անմիջապես դառնա պահանջված արևմտյան խոշոր ընկերություններում, այն էլ սկզբնական 2000 դոլար աշխատավարձով:

FORBES

Գրել կարծիք