Yell Extreme Park-ը 2 տարեկան է․  բացառիկ ֆոտոշարք Ենոքավանից

Yell Extreme Park-ը 2 տարեկան է․ բացառիկ ֆոտոշարք Ենոքավանից

newmag-ը ներկայացնում է Yell Extreme Park-ի ծննդյան տոնակատարության հետաքրքիր իրադարձությունները ֆոտոշարքով

Դեռ հինգ տարի առաջ բոլորը խոսում էին, որ հարկավոր է զարգացնել տուրիզմն ու IT ոլորտը: Բոլորը խոսում էին, իսկ հայկական զբոսաշրջային երթուղիները սահմանափակվում էին Գառնի, Գեղարդ, Տաթև, Սևան ու մի քանի ստանդարտ կոթողներ այցելելով: Էքստրիմ տուրիզմի մասին խոսելն ավելորդ էր, միակ էքստրիմն այս ամենի մեջ, ճանապարհի արագ սննդի կետերում սնվելուց հետո ողջ մնալն էր: Երկու տարի առաջ կարծրատիպը կոտրվեց, սարերում կորած Ենոքավանի մասին էլ ավելի հաճախ սկսեցին խոսել: Հայաստանում հնարավոր էր զիփլայնով թռիչքներ իրականացնել: Երկու տարի անց Yell Extreme Park-ը ձեռնոց է նետում ամբողջ աշխարհին` շուտով կբացվի աշխարհի ամենաերկար զիփլայնը: Ծննդյան երկու ամյակին էլ մեկ վայրում հավաքվեցին էքսրիմի սիրահարները և նրանք, ովքեր վախենում են դրանից կամ պարզապես սիրում են խմել:

 

Գրել կարծիք