[Անհավանական] Տղամարդը սպանել է 12 հարևաններին՝ մտածելով, որ նրանք The Walking Dead-ի զոմբիներ են

[Անհավանական] Տղամարդը սպանել է 12 հարևաններին՝ մտածելով, որ նրանք The Walking Dead-ի զոմբիներ են

Ատլանտայում անհավանական դեպք է գրացվել. թմրանյութերի ու The Walking Dead հեռուստասերիալի ազդեցության տակ տղամարդը դաժան սպանություն է կատարել:

32-ամյա տղամարդը  36  ժամ շարունակ դիտել է «Քայլող մեռյալները» (անգլ.՝ The Walking Dead) հեռուստասերիալը և միաժամանակ թմրամիջոցներ է օգտագործել: Ըստ ոստիկանության, Քևին Ֆոգարթին մետամֆիտամինի այնպիսի ուժեղ ազդեցության տակ է եղել, որ նրան թվացել էր, թե իր բնակարանում զոմբիներ կան:

Մարդասպան Քևին Ֆոգարթը

Նա զինվել է հրացանով, երկու ատրճանակով, մաչետեով և մուրճով,  այդպես դուրս եկել սպանելու «ՙանմահներին»:

«Նա փողոցով քայլում էր և բղավում. «դուք չեք տանի իմ ուղեղը, հիմարներ» և կրակում էր բոլորի վրա», – պատմում է 47-ամյա Բարբարա Դևիսը,  նա տեսարանի ականատեսն է եղել:    

Ընդհանուր առմամբ նա կրակել է 31 մարդու վրա, որոնցից 12-ը մահացել են և վիրավորվել՝ 19-ը:

«Քայլող մեռյալները» (The Walking Dead), ամերիկյան հետապոկալիպտիկ և սարսափ ժանրերին պատկանող բազմասերիանոց հեռուստաֆիլմ է, որտեղ  երկիր մոլորակը վխտում է զոմբիներով: Արհավիրքը վերապրածները պայքարում են ողջ մնալու համար և փորձում են հարմարվել պոստ-ապոկալիպսիկ աշխարհում:

Հեռուստասերիալում գործողությունների մեծամասնությունը տեղի է ունենում Ատլանտայի մետրոի մոտակայքում և այդ փաստը պարոն Ֆորգատիի մոտ շփոթմունք էր առաջացրել:

World news daily

Գրել կարծիք