Ինչպե՞ս նոր գաղափար մտածել 10 րոպեում

Ինչպե՞ս նոր գաղափար մտածել 10 րոպեում

Ի՞նչ է պետք անել, որպեսզի նոր գաղափարներ ի հայտ գան։ newmag-ն առաջարկում է ուշադրություն դարձնել պարզ իրերի վրա։

Ինչպե՞ս է այն աշխատում

Ձեր սեղանին գտեք 7 առարկա և դրանցից ինչ-որ բան կառուցեք։ Շատ երկար մի մտածեք, հորինեք։ Վերցրեք տարբեր չափերի և բաղադրության նյութեր։

Վարժությունը կատարեք ամեն առավոտ։ Առաջին շաբաթը նույն առարկաներից տարբեր իրեր ստացեք, հետո վերցրեք այլ առարկաներ։ Եթե ձեզ մոտ ստացվի ինչ-որ կառույց, այն տեղադրեք երևացող մասում։ Կամ լուսանկարեք և տեղադրեք սոց․ ցանցերում։

Վարժության էությունն այն է, որպեսզի ամենօրյա իրերով ոգեշնչվեք և պարզապես զվարճանաք։ Սա հենց ստեղածարարության գլխավոր բաղադրիչն է։ Մի փորձեք շեդեվր ստանալ։ Ձեր նպատակն է այլ կերպ նայել նույն իրերին։


Կարդացեք նաև.


Ինչո՞ւ է սա աշխատում

Սա ուղեղի մերսում է։ Հնարավորություն է, որպեսզի լիցքաթափվեք և ակտիվացնեք ձեր ստեղածարար ունակությունները։

Ի տարբերություն սովորական և վերլուծական առաջադրանքների, ստեղծարարությունը պահանջում է ուրախ տրամադրություն։ Այդպիսի իրավիճակում չենք վախենում սխալներից և քիչ ենք քննադատում ինքներս մեզ։ Այդ ժամանակ էլ հայտնվում են օրիգինալ գաղափարները։

Ավելի լավ է, որպեսզի սեղանի վրա չլինեն գեղեցիկ արձանիկներ և անսովոր առարկաներ։ Սովորական գրասենյակային առարկաները հիանալի են այս առաջադրանքի համար։ Եթե ձեռքի տակ միայն սկոտչ և ամրակ է, ուրեմն պետք է գործի դնել երևակայությունը։

LIFEHACKER

Գրել կարծիք