Նիհարել առանց դիետայի․ Ինտուիտիվ սնվելու 5 սկզբունք

Նիհարել առանց դիետայի․ Ինտուիտիվ սնվելու 5 սկզբունք

Եթե սովորեք լսել ձեր մարմնին, կկարողանաք ուտել ամեն ինչ

Նիհարելու մուլոցքով տարված մարդիկ դառնում են ավելի նյարդային, ամեն կերպ փնտրում են նիհարելու միջոցներ։ Սթրեսով ուղեկցվող դիետան որևէ արդյունք չի տալիս, ընդհակառակը, մարդիկ սկսում են ավելի գիրանալ։ Առանց սթրեսի նիահարելու տարբերակ է ինտուիտիվ սնվելը։

Ինչպե՞ս սնվել ինտուիտիվ

Գաղափարը հետևյալն է․ օրգանիզմը մեզնից լավ է հասկանում՝ սովա՞ծ է, թե ոչ։ Եթե ազատություն տանք, այն կպահանջի այնքան սնունդ, որքան անհրաժեշտ է նորմալ կենսագործունեության համար՝ ոչ մի գրամ ճարպ և շաքար։ Խնդիրն այն է, որ չենք կարողանում լսել մեր մարմնին և հիմնականում չենք տարբերում առողջ ֆիզիկական սովը զգացմունքայինից։

1․ Ֆիզիկական սով

Երբ օրգանիզմը սննդի խիստ կարիք ունի։ Անհարմարությունը հայտնվում է ֆիզիկական մակարդակի վրա․ ղռղռոց փորում, թուլություն, գրգռվածություն։ Սովի այնպիսի զգացում է, որ այդ պահին ամեն ինչ էլ կուտեք։

2․ էմոցիոնալ սով

Օրգանիզմը այդպես փորձում է խեղդել ինչ-որ տհաճ զգացմունք․տխրություն, կարոտ, վիրավորանք, շփոթվածություն։ Ինչ-որ լավ բան ուտելու գաղափարը ծնվում է միմիայն գլխում․ շոկոլադ, կամ երշիկի կտոր, կամ կաթով թխվածք։ Հենց էմոցիոնալ սովն է դառնում շատակերության պատճառ։


Կարդացեք նաև.


Ի՞նչ է պետք անել

1․ Մոռացեք դիետաների մասին

Սա կարևոր պահ է սթրեսը հաղթահարելու համար։ Կարող եք ուտել ցանկացած ուտելիք, որի կարիք ունի ձեր օրգանիզմը։ Մի սահմանափակեք ինքներդ ձեզ․ սնունդը ընկեր և օգնական են, ոչ թե թշնամի։ Սկսեք դրանից։

2․ Հաշտվեք «վնասակար» սննդի հետ

Չկա վտանգավոր և օգտակար սնունդ։ Կա միայն այն, ինչի կարիքը ունեք կամ չունեք։ Ցավոք, մարդիկ դիետա պահելով, հիմնականում հրաժարվում են ինչ-որ ուտելիքներից, նույնիսկ չմտածելով, թե ինչու։

Ի՞նչ օգուտ նրանից, որ դուք ձեզ զրկել եք համբուրգեր ուտելուց, եթե երազում եք դրա մասին։ Մի անգամ, թուլության պահին, զգացմունքները կհաղթեն և «կհարձակվեք» ֆասթֆուդի վրա, իսկ հետո կտանջվեք մեղքի զգացումից և սթրեսից։

3․ Սով

Եթե ցանկանում եք ուտել, նշանակում է, որ ձեր օրգանիզմը սպիտակուցների, ճարպի և ածխաջրերի կարքի ունի։ Սնունդ տվեք նրան։ Սա կարևոր է։ Հակառակ դեպքում, սահմանափակելով ձեզ, ինքնապահպան բնազդի հետ կոնֆլիկտի մեջ կընկնեք։

4. Հագեցվածության զգացում

Մտովի գնահատեք ձեր հագեցվածությունը 1-ից 10 միավորով։ 1-ը, երբ քաղցած եք, 10-ը, երբ չափից շատ եք կերել։ Փորձեք պատկերացնել, թե որ մակարդակում եք ձեզ հարմարավետ զգում։

5․ Զգացմունքներ

Կարոտը, հիասթափությունը, անհանգստությունը, չարությունը ունեն իրենց պատճառները։ Եվ սնունդը չի օգնի դրանք մոռանալ։ Այն միայն կարող է մի որոշ ժամանակ օգնել, սակայն հետո դուք ոչ թե մեկ, այլ երկու խնդիր կունենաք՝ բացասական զգացմունքներ և գիրություն։

LIFEHACKER

Գրել կարծիք