[exclusive] Pitti Uomo 93. Սվիտեր կրելու նոր ոճ, Pitti-ի «սիրամարգերը» և Brooks Brothers-ը 200 տարեկան է

[exclusive] Pitti Uomo 93. Սվիտեր կրելու նոր ոճ, Pitti-ի «սիրամարգերը» և Brooks Brothers-ը 200 տարեկան է

Ֆլորենցիայում հունվարի 9-ից 12-ը անցկացվում է տղամարդկանց նորաձևության Pitti Uomо 93-րդ ցուցահանդեսը: Այս անգամ գլխավոր թեման կինոարվեստն է, հենց այդ պատճառով Ֆորտեցա դա Բասսեի տարացքը այս անգամ ձևավորված է որպես ռետրո կինոթատրոն։

Հունվարի տասն սկսվեց Concept Korea-ի ցուցադրությամբ: Այս նախագիծը կորեական կառավարության աջակցությունն է տեղացի դիզայներներին: Concept Korea-ի շրջանակներում կորեացի դիզայներներն իրենց ճանապարհն են հարթում միջազգային նորաձևության շուկայում: Նախագիծն սկսվեց մի քանի տարի առաջ Նյու Յորքում, իսկ այս սեզոնին կորեական երկու բրենդ ցուցադրեցին իրենց հավաքածուները։ Pitti Uomo-ում Bmuet(te) ապրանքանիշի հավաքածուն դեկոնստրուկտիվիստական էր և շատ ժամանակակից: Հետաքրքրեց սվիտեր կրելու նոր տարբերակը:

Behind Closet ապրանքանիշը շատերին է հայտնի: Սթայլինգը նման է նրան, ինչ անում է Ալեսանդրո Միկելեն Gucci-ում: Ամեն դեպքում, կարծում եմ, սրամիտ է, նորաձև ու լավ վաճառվող:

Կորեական ցուցադրություններին դեմ դիմացս նստած էր մի իլյուստրատոր, որն ամբողջ ցուցադրության ընթացքում հավաքածուն ձեռքով նկարում էր…. մի քիչ ձևական էր, բայց հետաքրքիր:

Կորեացիների ցուցադրությունից հետո ուղևորվեցի Fortezza da Basso` ցուցահանդեսի հիմնական վայրը: Այսօր արդեն, կարծես, բոլորը ժամանել էին, անհավանական շատ մարդ կար: Նրանց զգալի մասը ապշելու գեղեցիկ էին հագնված: Իհարկե, այստեղ էին նրանք, ում Pitti-ում «սիրամարգ» են անվանում: Խոսքն այն այցելուների մասին է, որոնք արտառոց են հագնվում, որպեսզի արժանանան strret style լուսանկարիչների ուշադրությանը:


Կարդացեք նաև.


Ցուցահանդեսի հետաքրքիր ապրանքների մասին կպատմեմ հաջորդ գրառումներում, իսկ այժմ ժամանակն է գնալ ցուցադրության: 

Թուրքական streetwear ապրանքանիշը` Les Benjaminsy-ը, նորաձևության աշխարհում բավականին հայտնի է: Հաջորդ սեզոնի հավաքածուն նրանք ներկայացրեցին Pitti Uomo-ի շրջանակներում: Նիկոլինի թատրոնը, որտեղ անցկացվում էր ցուցադրությունը, կարծես մոգական մի վայր լինի: Այդ պատճառով, սուպերժամանակակից հագուստի ցուցադրությամբ հակադրությունն ավելի հետաքրքիր էր: Տարբեր ռասաների մոդելներ ներկայացրեցին հաջորդ սեզոնի հավաքածուն` ընդգծելով ապրանքանիշի կոսմոպոլիտանությունը և գլոբալ լինելը: Համոզված եմ, որ Les Benjaminsi հուդիները Pitti-ից հետո էլ ավելի պահանջված կլինեն:

Իսկ մյուս ցուցադրության հրավիրատոմս ես հայթայթել չկարողացա: Ամերիկյան հնագույն ապրանքանիշներից մեկը` Brooks Brothers-ը տոնում էր իր 200-ամյակը` ցուցադրությունն անցկացնելով հանրահայտ Palazzo Vecchio-ում: Instagram-ից դատելով` այն լավ է անցել: Օրն ավարտվեց ֆինլանդացի դիզայներների փարթիով: Rave-ի տարածքը բոլորին ապշեցրեց իր շքեղությամբ, նույնիսկ բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլին: Նա, ինչպես և բոլորը, նկարում էր շքեղ լուսամփոփները:

Գրել կարծիք