Ի՞նչ անել, եթե վնասել եք խանութի ապրանքը

Ի՞նչ անել, եթե վնասել եք խանութի ապրանքը

Հրահանգներ այն դեպքերի համար, երբ թանկարժեք շիշը ընկել է ձեր ձեռքից կամ հանկարծակի ձեր կողքին փլվել են խանութի դարակաշարերը։

Քայլ առաջին․ հանգստացեք

Անհարմար շարժում և ահա գետնին բեկորներ են, ձեզ շրջապատել են հետաքրքրասեր գնորդները, անհանգստացած աշխատողները և բարկացած թիկնապահները։ Մոռացեք խուճապահար փախչելու ցանկության մասին և հիշեք ձեր իրավունքները։

Մինչև չեք կնքել մանրածախ վաճառքի պայմանագիր, չեք վճարել, չեք ստացել կտրոն և չեք վերցրել գնումների կտրոնը, ապրանքի համար պատասխանատվություն է կրում խանութը։ Բայց միայն այն դեպքում, եթե ամեն ինչ իսկապես տեղի է ունեցել պատահաբար։ Տվյալ դեպքերի պատճառները կարող են լինել՝

  • Նեղ միջանցքները։  Ըստ ստանդարտների, դարակաշարերի միջև մինիմալ հեռավորությունը պետք է լինի 1,4 մետր (մինչև 100 քառակուսի մետր տարածքի դեպքում)։ Օրինակ, դուք փորձել եք անցնել մյուս գնորդների հետ և պատահաբար ինչ-որ բան եք վնասել։
  • Ապրանքի վատ տեղադրվածությունը։ Ապրանքագետը պետք է հոգա, որպեսզի գնորդները կարողանան հեշտությամբ վերցնել ապրանքը և հետ դնել։ Օրինակ, բուրգի տեսքով դասավորված տարաները։ Դուք վերցնում եք վերևինը և ամբողջը փլվում է։
  • Թաց գետինը։ Օրինակ, սայթաքելու հետևանքով դուք գցում եք դարակաշարի ինչ-որ առարկա։

Առավել դժվար է, երբ պատահականությունը կապվում է անզգուշության հետ։ Օրինակ, դուք վերցրել եք ծաղկաման և, մինչ զննում եք այն, զանգում է ձեր հեռախոսը։ Ապրանքը տեղը դնելու և հետո հեռախոսին պատասխանելու փոխարեն, դուք միանգամից ձեռքը տանում եք գրպանը։ Դրա հետևանքով ծաղկամանն ընկնում և ջարդվում է։ Դուք դա մտադիր չարեցիք, բայց կարելի էր զգույշ լինել։

Եթե ապրանքը պատահաբար է կոտրվել, վնասները կրում է խանութը։ Եթե անզգուշության հետևանք է, վճարում է գնորդը։

Քայլ երկրորդ․ կանչեք ադմինիստրատորին

Ժամանակ մի վատնեք սպասարկողների և թիկնապահների հետ վեճերի վրա։ Ամբողջ ուժով գոռալ «դե ապացուցիր»՝ անիմաստ է։ Ըստ քաղաքացիական օրենքի, կա անմեղության կանխավարկած։ Ապացուցել, որ պատահականության հետևանք էր, պարտավոր եք միայն դուք։

Այդ պատճառով միանգամից կանչեք ադմինիստրատորին կամ ղեկավարին, խնդրեք գործ բացել ապրանքի վնասի վերաբերյալ և ձեզ գրանցել բողոքի ցուցակում։ Վերջում ցույց տվեք․

  • Կատարվածի հանգամանքները (հիմնականում ո՞ր գործողությունները ապրանքի վնասման պատճառ հանդիսացան),
  • Ամսաթիվ և ժամ (դա կարևոր է տեսախցիկների տեսաձայնագրության համար),
  • Կատարվածին ականատեսները (կարող են լինել ձեր հարազատները կամ այլ գնորդներ, ականատեսներ)։

Կարդացեք նաև․


Պատճենեք կամ լուսանկարեք ձեր բողոքը և վնասի վերաբերյալ գործը։

Բացատրեք ղեկավարությանը, որ, համաձայն քաղաքացիական օրենսգրքի, պատրաստ եք վնասը փոխհատուցել դատարանում։

Վաճառողը անօրինաբար ձեզ ստիպում է վճարել տեղում։ Մեղավոր ճանաչել և ենթարկել պատասխանատվության կարող է միայն դատարանը։

Խանութները, հիմնականում խոշոր ցանցերը, չեն սիրում սկանդալներ։ Սովորաբար «մոռանում են» միջադեպի մասին, երբ գնորդը հանգիստ տոնայնությամբ խնդրում է փաստագրել ապրանքի վնասը։ Գործը դատարան հազվադեպ է հասնում։

Եթե առևտրի կենտրոնի ղեկավարը չի փայլում իր մարդկային որակներով և կոնֆլիկտ է ստեղծում, անցեք հաջորդ կետին։

Քայլ երրորդ․ ոստիկանություն կանչեք

Խանութի թիկնապահները գերազանցում են իրենց պաշտոնը, եթե․

  • Ուժով տանում են ձեզ ինչ-որ սենյակ,
  • Ձեռքից վերցնում են պայուսակը, անձնագիրը և այլ անձնական իրեր,
  • Բառերով կամ գործողություններով վնասում են ձեր առողջությունը։

Այդ դեպքում տեսաձայնագրեք հեռախոսով և ոստիկանություն կանչեք։

LIFEHACKER

Գրել կարծիք