5 թրենդ, որոնց մասին պետք է մոռանալ

5 թրենդ, որոնց մասին պետք է մոռանալ

Կտրուկ տարածված ու սուպերմոդայիկ դարձած միտումները նույնքան կտրուկ էլ երբեմն զիջում են իրենց դիրքերը: Խաղի գլխավոր կանոնը, պահը չկորցնելն է: ELLE ամսագիրի դիզայներներն իր խորհուրդն են տվել, իմացեք, ինչից պետք է հրաժարվել այս տարի:

Բոմպեր. Թվում է, չի մնացել որևէ բրենդ, որն իր հավաքածուներում չներառի բոմպեր:  Ամերիկյան սպորտսմենների բազմաֆունկցիոնալ այս բաճկոնն անցած սեզոնին սուպերհայտնի էր: Այն ամենուր էր, բայց ոչ այս սեզոնին:

5 трендов, о которых стоит забыть в 2018 году (фото 2)

Այլընտրանք. Գարուն-ամառ սեզոնի գլխավոր արտահագուստն այս սեզոնին կլինեն երկփեղկանի oversize-ժակետները, քամուց պաշտպանող բաճկոններն ու անորակները` հիմնականում մետաղական գույներով:  Դասական տրենչների նոր, ավելի հետաքրքիր ու տարօրինակ կտրվածքներով մոդելները նույնպես կլինեն մոդայիկ:

5 трендов, о которых стоит забыть в 2018 году (фото 3)

Բաց ուսեր. Բաց ուսերով իրերը, հատկապես նրանք, որոնք ռեզինիով են, ոչ միայն հարմար չեն, այլ նաև այլևս նորաձև չեն:
антитренды 2018

Այլընտրանք. Նրբագեղ ուսերն ու  անրակներն ընդգծելու համար կարելի է ընտրել մեկ ուսանի տոպեր ու զգեստներ:  

5 трендов, о которых стоит забыть в 2018 году (фото 7)
Չոկեր.
Հրաժեշտ տվեք նաև սեզոնի գլխավոր թրենդներից մեկին` չոկերներին: 90-ականներից մեզ հասած այս աքսեսուարն այլևս նորաձև չէ:

чокер фото

Այլընտրանք.  Սելֆիների դարաշրջանում դիզայներների սիրելի զարդն այն է, որը կարող է հայտնվել կադրում: Հատուկ ուշադրության են արժանի statement-earrings  կոչվող ծավալուն ականջօղերը: Դրանք կարելի է կրել, ինչպես երեկոյան, այնպես էլ առօրյա համադրություններում:

5 трендов, о которых стоит забыть в 2018 году (фото 11)


Կարդացեք նաև․


Կորսետներ. Այս աքսեսուար-հագուստն այնքան հայտնի դարձավ, որ արդեն, թվում է, կորցրել է իր հմայքը: Ժամանակն է հրաժետ տալ աբսուրդային համադրություններին:

корсет фото

Այլընտրանք. Գոտկատեղն ընդգծելու  ու գեղեցիկ սիլուետ ստանալու համար կարելի է կապել մեծ ճարմանդով հաստ գոտի: Արագ ու արդյունավետ մեթոդ` լայն վերարկուն, ժակետը կամ զգեստն ավելի կանացի դարձնելու համար:

5 трендов, о которых стоит забыть в 2018 году (фото 15)

Կրոպ-տոպ. Կարճ տոպն ու իր տարատեսակ լուծումները, որոնք այդքան սիրում են Քարդաշյան ընտանիքի կանայք, արդեն ձանձրացնում են։

кроп-топ фото

Այլընտրանք.  Վերջնական ու ընդմիշտ հրաժեշտ տալ կարճ տոպերին, մի շտապեք: Ընտրեք փորի ու գոտկատեղի հատվածում տարբեր կտրվածքներով բաց զգեստներ: Կրոպ-տոպերի այլընտրանքային տարբերակներ կարելի է տեսնել Prabal Gurung, Jason Wu, Loewe ու Marques’ Almeida բրենդներում:

5 трендов, о которых стоит забыть в 2018 году (фото 19)

ELLE

Գրել կարծիք