Տնտեսական փաթեթ կամ նորաձև են տնարար աղջիկները. Ո՞րն է սեզոնի must have-ը

Տնտեսական փաթեթ կամ նորաձև են տնարար աղջիկները. Ո՞րն է սեզոնի must have-ը

Այս գարնան գլխավոր պայուսակը ոչ մեծ, տարողունակ ուսապարկերն են, ոչ էլ փոքրիկ ու հմայիչ կլատչերը:

Պատրաստավեք գարնանը, ինչպես, իսկական, տնային տնտեսուհի: Եթե ուզում եք մոդայիկ լինել, պետք է ձեռք բերել այս սեզոնի must have-ը` մթերային ապրանքների պայուսակ: Եթե նույնիսկ տնային գործերն ու խանութների գնումները ձեր պարտականությունը չեն, գարնանային ու ամառային սեզոնին պետք կգան «մթերային» պայուսակներ:

Դիզայներները, կարծես թե, շատ են հավանել այս գաղափարը, ու մեկը մյուսի հետևից ցուցադրում են մթերային ապրանքներ տեղափոխելու համար նախատեսված պայուսակներ: Ամենամոդայիկ ու նաև «տնարար» դիզայներների թվում են Մարիա Գրասիա Կյուրին, Կարլ Լագերֆելդը, Ալեսանդրո Միկելեն ու էլի շատերը:


Կարդացեք նաև.


Ոճը մեկն է, իսկ տարբերակները` շատ: Կարող եք ընտրել կաշվից պայուսակներ, պլաստիկից, կտորից: Ընտրությունը մեծ է, բայց կա մեկ գլխավոր սկզբունք` որքան տարօրինակ, այնքան նորաձև: Հիշեք, որ վերջին մի քանի սեզոններին Նորաձևության աշխարհում ամենամեծ պահանջարկն ունեն տարօրինակ ու անսովոր աքսեսուարները: Ընտրեք ամենամեծ պայուսակը, որի մեջ, անհրաժեշտության դեպքում, կարող եք տեղավորել գրեթե ամեն ինչ, նույնիսկ` մի քանի օրվա համար նախատեսված իրեր: Ահռելի պայուսակները հիմա շատ նորաձև են, այնպես որ կարող են ուրախանալ նաև գրքերի, պլանշետների ու նոթբուքերի սիրահարները:  

VOGUE

Գրել կարծիք