«Ընկերները» հայտնվել են բրիտանական Netflix-ում: Պարզվում է՝ այն սեքսիստական ու հոմոֆոբ սերիալ է:

«Ընկերները» հայտնվել են բրիտանական Netflix-ում: Պարզվում է՝ այն սեքսիստական ու հոմոֆոբ սերիալ է:

2017-ին Netflix սթրիմինգային ծառայությունը բրիտանական իր բազայում ավելացրեց «Ընկերներ» սերիալը: Տոների ընթացքում սերիալը դիտած մարդիկ դրանում քաղաքականապես ոչ ճիշտ կատակներ են նկատել:

«Ընկերներ» սերիալն առաջին անգամ Netflix –ով դիտած միլենիալներն ասում են, որ «այն սեքսիստական, հոմոֆոբ ու տրանսոֆոբ սերիալ է: Որքա՞ն է փոխվել մեր արժեհամակարգն այս 15 տարիների ընթացքում»:

Հեռուստադիտողները նշում են, որ, օրինակ, այն դրվագում, որտեղ Չենդլերը մտահոգվում է, թե իրեն արվամոլ են համարում, կոպիտ կատակներ է անում իր հոր մասին, որը համասեռամոլ է ու տրանսվեստիտների շոուի մասնակից:

Բացի այդ, հեռուստադիտողներին վրդովեցրել են «գեր Մոնիկայի» մասին կատակներն ու սերիալում սեևամորթ դերասանների սակավաթիվ լինելը: Շոու բիզնեսում սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալի ֆոնին հեռուստադիտողները նշում են, թե Ռեյչելին կազատեին ոտնձգությունների համար, քանի որ նա որակավորում չունեցող մեկին է վարձում միայն այն պատճառով, որ համակրում է նրան:

«Վերանայում եմ «Ընկերները»  Netflix –ով ու, գրողը տանի, երբեք չեմ գիտակցել, որքան նյարդայնացնող ու հոմոֆոբ էր Ռոսը: Բայց միշտ էլ համակրել եմ Քերոլին ու Սյուզենին»:

 

«90-ականներին ես համալսարանում էի սովորում ու որոշեցի Ամանորին «Ընկերները» դիտել: Համաձայն եմ, են «գեր Մոնիկայի» ու «գեյ Չանդլերի» մասին կատակները հիմա այլ կերպ են ընդունվում: Մի՞շտ էր Ջոուին փոքր-ինչ վախեցնող թվում։ Հիասթափված եմ»:

Սեքսիզմն ակնհայտ է դառնում, երբ Ռեյչլն իր դստեր համար դայակ է վարձում, բայց Էմմայի հայրը՝ Ռոսսը, չի համակերպվում այն մտքի հետ, որ դայակը տղամարդ է: Ռոսն ավելի է ընդգծում հոմոֆոբ ենթատեքստը, երբ դայակին հարցնում է՝ նա արվամոլ է, թե ոչ:

MEDUZA

Գրել կարծիք