Գոֆրեի վերադարձը. 1980-ականների սանրվածքը կրկին նորաձև է

Գոֆրեի վերադարձը. 1980-ականների սանրվածքը կրկին նորաձև է

80-ականների վայրի նորաձևությունն արդեն մի քանի սեզոն է, որ վերադարձել է: Այն վերադառնում է գրեթե բոլոր ոլորտներում` վարդագույն ցրտաշունչ այտեր,  բանան-տաբատներ, ուսերը բարձր զգեստներ ու թունավոր գույներ:

Իհարկե, նորաձևությունն առանց սանրվածքների չէր լինի իսկական նորաձևություն: Այնպես, որ 80-ականների շունչը զգացվում  է նաև այստեղ: Նորից սուպերմոդայիկ է գոֆրեն: Գոֆրեն պոդիում շատ անակնկալ վերադարձավ 2017-ի Gucci, Vionnet ու Rebekka Ruétz նորաձևության տների աշուն-ձմեռ հավաքածուներում: Մինչև վեջերս, գոֆրեյի սարքը պետք էր գալիս միայն ոճաբաններին, որպեսզի նրանք մազերին տային ծավալ: Բայց այս դեպքում, գոֆրեն գրեթե աննկատ էր: Գոֆրե արվում էր մազերի միայն ստորին շերտերին կամ արմատներին: Հիմա արդեն փոքրիկ ալիքները թաքցնելու կարիք չկա: Սեզոնի ամենանորաձև սանրվածքները հենց գոֆրեյով են: Մի քիչ վայրի, մի քիչ սեթևեթուն տեսք ունենալու համար, պարզապես, պետք է գոֆրե անել:


Կարդացեք նաև.


Եթե կտրուկ ու մեծ փոփոխություններ չեք սիրում, գոֆրեով ալիքներ կարող են ունենալ մազերի միայն մի քանի շերտեր: Եթե ամբողջ գլուխն է գոֆրե արված, կարող եք նաև պոչ կապել, ինչպես դա կարելի էր տեսնել Alexander McQueen-ի ցուցադրությանը: Գոֆրե-ալքիները կարող են կերպարը դարձնել, ինչպես ռոմանտիկ Մալվինայի կերպարն էր, այնպես էլ հումորային ու էլեգանտ: Ամեն ինչ կախված է գոֆրեի ընտրությունից:

VOGUE

Գրել կարծիք